Arminfo.info



Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբԼրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբ
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35
"Մայր Հայաստան" դաշինքն ուսանողությանը կոչ է անում ոտքի կանգնել՝ ի աջակցություն տավուշցիների
DG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համարDG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համար
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ
Ընդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրելԸնդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել
Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններումՂազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Բագրատ Սրբազանի հանցագործության մասին հաղորդումը
Ընդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրանԸնդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրան
Հայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. ԹաթոյանՀայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. Թաթոյան
Հայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՀայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ
Մկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ էՄկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ է
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. ԱլիևՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. Ալիև
Վերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչներիՎերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչների
Դեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համարԴեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետԲլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Պրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելուՊրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելու
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտինԿրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետԹբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետ
Բագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվինԲագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվին
Մի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասինՄի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
Փաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթովՓաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբ
ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համարԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
Կիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքովԿիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով
Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից 
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահՀայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահ
Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունըԱկնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը
Հայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէՀայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ
Նյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասինՆյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասին
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակըԹովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակը
Տավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքիՏավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի
Ժան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանիԺան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանի
Բեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկըԲեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյունՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամԿյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Կարդալ ավելին





ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 10:30

Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 407,3 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 530 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13,4 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 409 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 534 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,4 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
Եվրամիության խորհրդի նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում առկա ստատուս-քվոն անընդունելի է
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 10:29

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում առկա ստատուս-քվոն անընդունելի է: Նախօրեին այդ մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը Բելգիայի Թագավորությունում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ֆուադ Իսկենդերովի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդել է ադրբեջանական APA գործակալությունը, Ռոմպույն ընդգծել է, որ այդ դիրքորոշման մասին հայտարարվել է ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովում: Նա ընդգծել է, որ մտադիր է իր  ավանդը ներդնել այդ հակամարտության կարգավորման գործում:

>>>
Հայաստանի մի շարք միջհանրապետական և միջպետական ճանապարհներ առաջվա նման փակ են
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 10:28

Հունվարի 10-ի ժամը 11-ի դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհները, հիմնականում, դժվարանցանելի են ձյան առատ տեղումների առնչությամբ:

Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա-Աշոցք-Գյումրի, Գյումրի-Ցողամարգ, Մանթաշ-Պեմզաշեն,  Լուսաղբյուր-Ջաջուռ, Վերին Գետաշեն-Մադինա, Արագյուղ-Բուժական, Հրազդան-Մեղրաձոր, Հրազդան-Լեռնանիստ, Զառ-Սևաբերդ, Հատիս-Զովաշեն, Ծաղկահովիտ-Ալագյազ, Մեղրաձոր-Հանքավան, Հանքավանի և Սևաբերդի,  Արագածի և Ապարանի միջհամայնքային բոլոր ավտոճանապարհները:

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի ՙՔյարքիի ոլորաններ՚ կոչվող հատվածը, Երևան-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Երևան-Վանաձոր, Գավառ-Մարտունի-Վարդենիս Երևան-Մեղրի ավտոճանապարհի ՙԶանգեր՚ կոչվող ճանապարհահատվածները, Երևան-Սևան ավտոճանապարհը, ինչպես նաև Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նույնպես փակ է:

>>>
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային սահմանագիծ
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 10:27

Հունվարի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում:         
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդդել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն  /Չեխիա/  և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ և Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/ և Եվգենի Շարովը /Ուկրաինա/:

Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:  Սակայն ադրբեջանական կոմղը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային սահմանագիծ, ինչի հետևանքով դիտարկման խմբերն ստիպված են եղել դիտարկումն անցկացնել ավելի հեռու տարածությունից: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

>>>
Հայաստանը 38-րդ տեղն է զբաղեցրել տնտեսական ազատության մակարդակով
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 10:27

 Հայաստանը 38-րդ տեղն է զբաղեցրել ամերիկյան Heritage Foundation-ի եւ Wall Street Journal-ի` երկրների տնտեսական ազատության մակարդակի համատեղ հետազոտության արդյունքում կազմված վարկանշային աղյուսակում, հաղորդում է Newsru.com-ը:

Զեկույցի հեղինակները Հայաստանի ՙՏնտեսական ազատության ինդեքսը՚ գնահատել են 69,4 բալ, այդպիսով` նախորդ հետազոտության համեմատ երկիրն  իր դիրքը բարելավել է 0.6 կետով: Հայտնվելով 38-րդ տեղում` Հայաստանն ընդգրկվել է չափավոր ազատ տնտեսությամբ երկրների շարքում: Տարածաշրջանում ամենալավ ցուցանիշը գրանցվել է Վրաստանում, որն զբաղեցրել է 21-րդ տեղը: Վրաստանը ներառվել է ՙհիմնականում ազատ տնտեսություն ունեցող՚ երկրների շարքում: Ադրբեջանի ցուցանիշներն ավելի վատ են` 59,7 բալ: Չնայած այն հանգամանքին, որ այդ երկիրը նախորդ ուսումնասիրության համեմատ 0.8 կետով բարելավել է իր դիրքը, Ադրբեջանը դասվել է ՙհիմնականում ոչ ազատ տնտեսություն ունեցող՚ երկրների շարքը: Այդ խմբում է նաեւ Ռուսաստանը, որն զբաղեցրել է 139-րդ տեղը: Վարկանշային աղյուսակում Թուրքիան 69-րդ տեղում է եւ նույն խմբում, որում Հայաստանն է: Իսկ Իրանն ընդգրկվել է ՙոչ ազատ տնտեսությամբ՚ երկրների շարքում, որում տեղ են գտել նաեւ Զիմբաբվեն, Կուբան, Հյուսիսային Կորեան:

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղում Հոնկոնգն է` 100 հնարավոր բալից 89,3 բալ, երկրորդ տեղում ` Սինգապուրը` 88 բալ: Լավագույն հնգյակում են նաեւ Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Շվեյցարիան: Դրանց հաջորդում են Կանադան, Չիլին, Մավրիկիան, Դանիան եւ ԱՄՆ-ը:

Մասնագետներն ամեն տարի այս վարկանշային աղյուսակը կազմում են տաս հիմնական չափանիշներով հաշվարկների հիման վրա, որոնք հաշվի են առնում տնտեսական և առևտրային ազատությունների աստիճանը, ներդրումային թափանցիկությունը, պետության միջամտությունը տնտեսությանը, կոռուպցիայի գործոնը և այլն: Մեկնաբանելով վարկանշային աղյուսակը` WSJ նշում է, որ տնտեսական ազատությունը ողջ աշխարհում գնալով նվազում է, և, ընդհակառակը, աճում են ամբոխավարական տրամադրությունները, որոնք կառավարություններին ստիպում են վարել եկամուտների վերաբաշխման և տնտեսական գործունեության կառավարման քաղաքականություն: Մերձավոր արևելքում ՙարաբական գարունից՚ հետո պարզվեց, որ տնտեսական ազատությունը չի կարող բարգավաճել ավտորիտար վարչակազմերի կամայականության ներքո, այդ պատճառով զգալիորեն նվազել են Եգիպտոսի, Թունիսի, Ալժիրի և Սաուդյան Արաբիայի վարկանիշները: Փոխարենը, որքան էլ զարմանալի լինի, իր գործերը շտկել է ճգնաժամով ՙհիվանդ՚ Եվրոպան: Եվրոյի գոտում անխուսափելի սնանկացման սպառնալիքը կառավարական ծախսերը զսպելու լուրջ ջանքեր է հարուցել: Եվրոպայում առաջատար են այն երկրները, որոնք ստույգ տեղյակ են սոցիալիզմի կործանարար ազդեցությանը:

>>>
Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում իրենց առաքելությունը կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 274 դիտորդներ
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 21:55

 Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում իրենց առաքելությունը կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 274 դիտորդներ: Այս մասին է նշվում այդ կազմակերպության պաշտոնական կայքում:

Աղբյուրի համաձայն, դիտորդական առաքելության կազմում, որը գլխավորելու է դեսպան Հեիդի Տագլիավինին, լինելու են նաև 13 միջազգային փորձագետներ, իսկ առաքելության 24 երկարաժամկետ դիտորդները Հայաստան կժամանեն հունվարի 16-ին:   

Ընտրությունների հաջորդ օրը ԺՀՄԻԳ առաքելությունը հանդես կգա նախնական եզրակացությամբ, որը կներկայացվի մամուլի ասուլիսի ժամանակ: Ընտրական ողջ գործընթացն ամփոփող եզրակացությունները կներկայացվեն ընտրություններից 8 շաբաթ անց:

Նշենք, որ նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2013 թվականի փետրվարի 18-ին: Թեկնածուների թիվը 14-ն է, որոնց շարքում են ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը` Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, ինչպես նաև Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` ՙԱզատություն՚ կուսակցոթւյան կողմից: Մյուս 12 թեկնածուների շարքում են ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆի Հովհաննիսյանը, ՙԱզգային Ինքնորոշում՚ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, ՙԱզգային Համաձայնություն՚ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, անկուսակցական Տարոն Աբրահամյանը, Առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ՙՔաշաթաղ՚ հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, կենսաթոշակառու Պավլիկ Սարգսյանը, գործազուրկ Մհեր Հայրապետյանը և Ազգային մամուլի ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

>>>
Հունվարի 10-ից Հայաստանը միակողմանի կարգով կվերացնի Հին աշխարհի երկրների հետ վիզային ռեժիմը
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 16:58

Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների համար այլևս պետք չեն վիզաներ Հայաստան այցելությունների համար: 2013 թ. հունվարի 10-ից ԵՄ քաղաքացիներին կթույլատրվի առանց վիզաների մնալ Հայաստանում`տարվա ընթացքում մինչև 90 օր ժամկետով:

Դա վերաբերում է նաև այնպիսի եվրոպական երկրների քաղաքացիներին, ինչպես Շվեյցարիան, որոնք ԵՄ անդամներ չեն, բայց Շենգենյան գոտու մաս են կազմում:

Այսպիսով`Հայաստանն Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից հետո չորրորդ երկիրն է, որը միակողմանի կարգով վերացրեց վիզաները եվրոպացիների համար: Ըստ որում, Հայաստանի մոտ գործում է փոխադարձ առանց վիզային ռեժիմ առնվազն երկու տասնյակ երկրների հետ`ներառյալ Վրաստանը, Ռուսաստանը և նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասը:

Նշենք, որ ներկայումս ԵՄ-ին Հայաստանի ասոցիատիվ անդամակցության պայմանագրի շրջանակներում պատրաստվում է հանրապետության` Եվրամիության երկրների հետ պարզեցված վիզային համակարգի անցման ընթացակարգ:

>>>
Ուկրաինական ՙԱէրոՍվիտ՚ ընկերությունը դադարեցրել է Կիև-Երևան չվերթը
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 16:57

 Ուկրաինական ՙԱէրոՍվիտ՚ ընկերությունը դադարեցրել է Կիև-Երևան չվերթը, որը պետք է կայանար հունվարի 9-ին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել են ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացչությունում:

Ըստ աղբյուրի, ՙԱէրոՍվիտ՚ ընկերությունը շաբաթական 3 չվերթ էր իրականացնում դեպի Երևան, և տեղական ժամանակով ժամը 15:50-ին, առաջին անգամ, դադարեցվել է Կիև-Երևան չվերթը: Ֆինանսական պրոբլեմների պատճառով ընկերությունը դադարեցրել է նաև մի քանի այլ ուղղություններով չվերթներ: Ըստ թռիչքների պլանի, դեպի Երևան հաջորդ չվերթը պետք է կայանա կիրակի օրը, սակայն այդ չվերթի դադարեցման մասին դեռ տեղեկություններ չկա, ասել են ներկայացուցչությունում:

Երևանի ՙԶվարթնոց՚ օդանավակայանում ԱրմԻնֆո-ի թղթակցին տեղեկացրել են, որ ՙԱէրոՍվիտ՚ ընկերությունից չվերթի դադարեցման վերաբերյալ տեղեկություն դեռ չեն ստացել: Օդանավակայանում հավելել են, որ ուկրաինական ընկերությունն ընթացիկ պարտքեր ունի հայկական օդանավակայանի հանդեպ, սակայն ՙԶվարթնոցը՚ պարտքերի պատճառով չի դադարեցրել այդ ավիափոխադրողի չվերթները:

Նշենք, որ ՙԱէրոՍվիտ՚ ընկերությունը դադարեցրել է նաև Պրահայից և Երևանից դեպի Կիև երեկոյան չվերթները, հետաձգվել են նաև Աստանայից, Նյու Յորքից, Բանգկոկից, Թել-Ավիվից, ինչպես նաև Կիևից Բաքու և Գոա չվերթները: Սակայն առավոտյան ընկերության մի քանի ինքնաթիռ դեպ Մոսկվա, այնուամենայնիվ, թռել են:

Ըստ լրատվամիջոցների, 2012 թվականի դեկտեմբերի 29-ին Կիևի մարզային տնտեսական դատարանը ՙԱէրոՍվիտ՚ բաժնետիրական ընկերությանն անվճարունակ ճանաչելու վերաբերյալ վարույթ է սկսել: Ավելի ուշ ընկերությունում պարզաբանել են, որ այդ ձևով նրանք ցանկանում են սկսել սանացիայի պրոցեդուրան: Ներկայումս ընկերության չվերթները դադարեցվում են ողջ աշխարհով, իսկ օդանավակայաններում կուտակվել են հարյուրավոր ուղևորներ:

ՙԱէրոՍվիտ՚ ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին: Սպասարկվում է ՙԲորիսպոլ՚ միջազգային օդանավակայանի բազայի վրա: Ընկերությունը սպասարկում է 80 միջազգային չվերթներ, դեպի 34 երկրներ, այդ թվում նաև 7 տրանսկոնտինենտալ անվայրեջք օդային չվերթներ:

>>>
Քաղաքագետ. Խորհրդարանում ներկայացված ուժերը հրաժարվել են նախագահական ընտրություններին մասնակցությունից`Հայաստանի իշխանությունների հետ ստվերային գործարքների արդյունքում
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 16:56

 Խորհրդարանում ներկայացված ուժերը հրաժարվել են նախագահական ընտրություններին մասնակցությունից`Հայաստանի իշխանությունների հետ անդրկուլիսյան պայմանավորվածությունների արդյունքում, այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:

Նա տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ բոլոր ուժերը մի կողմից`հրաժարվել են պայքարից /ՀՅԴ, ՙԲարգավաճ Հայաստան՚, Հայ ազգային կոնգրես-խմբ./, այս կամ այն կերպ իրենց հրաժարվելը պատճառաբանելով ՙընտրություններ՚ կոչված ներկայացմանը մասնակցելու ցանկության բացակայությամբ, մյուս կողմից`երկար տարիներ այդ ուժերը համագործակցել են գործող իշխանության հետ: ՙԱյժմ հասկանալի չէ. նրանք միայն հիմա հասկացան այդ գործընթացների ողջ անիմաստությունը, թե՞ այստեղ ավելի խորքային պատճառներ կան՚,- նշել է Սարգսյանը`ավելացնելով, որ ինքը հակված է այդ բոյկոտը դիտարկելու որպես ինչ-որ գործարքի հետևանք:

Նրա խոսքով, այդ գործարքը հանգեցրել է այն կոլապսին, որն այժմ ապրում է Հայաստանի քաղաքական դաշտը, երբ, ըստ էության, չկա ուժ, որը կարող է հակակշիռ լինել իշխանությանը: Նման քաղաքական մոնոպոլիան, փորձագետի համաձայն, լուրջ սպառնալիք է ներկայացնում, այդ թվում`իշխանության համար:

>>>
ԲՀԿ անդամ. Անպարտելի Սերժ Սարգսյանն արժանի մրցակիցներ չունի
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 16:55

 Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունները բոլորովին անհետաքրքիր համարել պետք չէ`թեկուզ այն պատճառով, որ դրանց մասնակցում են նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԳՆ նախկին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը,  Հայաստանի անկախության համար կատիվ պայքարողներից մեկը`Պարույր Հայրիկյանը, այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով, այդ անունները թույլ են տալիս նախագահական մրցապայքարի որոշակի աշխուժացում ակնկալել: Միաժամանակ նշված թեկնածուներին գործող նախագահ Սերժ Սարգսյանին լուրջ մրցակիցներ համարել Բոստանջյանը մտադիր չէ: ՙՀՀ նախագահն առանցքային պաշտոններում աշխատանքի հսկայական փորձ ունեցող անձնավորություն է, 1988 թ. սկսած`իր գործունեության ըթնացքում բազմիցս հայտնվել է ամենաբարդ, երբեմն անելանելի իրավիճակներում, և միշտ հաղթած դուրս եկել դրանցից՚,- հայտարարել է Բոստանջյանը:

Նշենք, որ Բոստանջյանի կողմից ՀՀ նախագահի թեկնածության ՙաջակցությունը՚ հին պատմություն ունի: Դեռ 2012 թ. փետրվարին մամլո ասուլիսներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ ՙԲարգավաճ Հայաստանը՚ նախագահական ընտրություններում Սարգսյանի թեկնածությանը չսատարելու պատճառ չունի: Այս հայտարարությունը, ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, փակել է Բոստանջյանի ճանապարհը դեպի 5-րդ գումարման Ազգային ժողով. նրա անունը չկար խորհրդարանի մայիսյան ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակում:



>>>
Հարուցվել է քրեական գործ` երկաթուղային ռելսերն ապամոնտաժելու եւ իրացնելու միջոցով յուրացում կատարելու դեպքի առթիվ
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 16:54

 ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից երկաթուղային ռելսերն ապամոնտաժելու եւ իրացնելու միջոցով յուրացում կատարելու դեպքի առթիվ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

ՙՀարավկովկասյան երկաթուղի՚  ՓԲ ընկերության կողմից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը, օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական, պայմանագրեր կնքելու եւ մի շարք այլ լիազորություններով, իմանալով, որ իր ղեկավարած ընկերության տարածքում գտնվող 738,5 մետր երկարությամբ  եւ 64 578 060 դրամ արժողությամբ երկաթուղային ռելսերը չեն պատկանում նշված ընկերությանը եւ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, 2006-2012թթ. ընթացքում դրանք ապամոնտաժել եւ իրացրել է` յուրացնելով գոյացած գումարը` այդպիսով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

>>>
Նշանակվել է ԱրմենՏելի Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 16:48

 ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանին Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

Կարեն Շախնազարյանը ծնվել է Երևանում 1965թ-ին: Մոսկվայի Ֆինանսական ակադեմիան ավարտելուց հետո 1992 թվականին սկսել է իր աշխատանքային գործունեությունը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում: Այնուհետ աշխատել է մի շարք ռուսական ներդրումային ընկերություններում և բանկերում: 2007թ-ից միացել է «ՎիմպելԿոմե ընկերությունների խմբին որպես ՙԱրմենՏել՚ ընկերության  ֆինանսական տնօրեն: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այդ պաշտոնը թողել է 2012 թվականի դեկտեմբերի 28-ին: Նա այդ պաշտոնում էր 2009 թվականի մայիսից:

ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է ՙՎիմպելԿոմ՚ ընկերությունների խմբի մի մասը: ՎիմպելԿոմը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: Սեպտեմբերի  30-ի դրությամբ  ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 212 միլիոն: ՎիմպելԿոմի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP նշումով:

>>>
Ճանապարհային ոստիկանությունը մինչև հունվարի 12-ը տեխզննության կտրոններ չունեցող վարորդների չի տուգանելու
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 16:28

 ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ համաձայն ՀՀ ոստիկանության հայտարարության, Ճանապարհային ոստիկանությունը մինչև ս.թ. հունվարի 12-ը տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմելու, ինչպես ՀՀ ոստիկանությունը հայտարարել էլ մինչ տոները: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական զննման կտրոնների հետ կապված խնդիրների կարգավորմանը, ապա նշենք, որ հունվարի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի խնդրի կարգավորման արդյունքների մասին:

Հիշեցնենք, որ նախատոնական օրերին հայատանի ավտովարորդները բախվեցին տեխզնման կտրոների դեֆիցիտի պրոբլեմին, որոնք պետք է տրամադրեն առևտրային բանկերը: ԱրմԻնֆո գործակալության հարցումները ցույց տվեցին, որ կտրոն տրամադրող բոլոր բանկերում դրանք իսպառ բացակայում էին, չնայած, որ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ կտրոններ տպվել են սպասվածից ավելի շատ քանակով: Տվյալ պահին բանկերում այդ կտրոններն արդեն կան, այդ թվում նաև 2013-2014 թվականների համար:

>>>
Վարդան Մինասյանին ՙԿուբանի՚ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի արվել
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 16:27

Այսօր izvestia.ru կայքում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Կրասնոդարի ՙԿուբանի՚ ղեկավարությունը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին դիտարկել է որպես ՙԿուբանի՚ գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու: Ըստ ռուսական կայքի, Յուրի Կրասնոժանի հրաժարականից հետո Վարդան Մինասյանը համարվել է կրասնոդարյան ակումբի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեմ է եղել, որպեսզի Վարդան Մինասյանը համատեղի ռուսական ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնները, համարելով, որ համատեղումը կխանգարի աշխատանքի արդյունավետությանը:

Չնայած, որ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը բազմիցս անդրադարձել է այս թեմային, սակայն հաշվի առնելով, որ izvestia.ru-ի լուրը  մեծ տարածում գտավ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական ԶԼՄ-ներում, ՀՖՖ մամուլի քարտուղարությունը կրկին հերքում է այն, տեղեկացնելով, որ Վարդան Մինասյանին ՙԿուբանի՚ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի արվել եւ նման խոսակցությունները պարզապես բուլվարային խոսակցություններ են:

>>>
Ադրբեջանցի պատգամավոր. Թուրքիան չի փոխի Հայաստանի հետ սահմանների բացման առնչությամբ իր դիրքորոշումը
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 16:26

Թուրքիան չի փոխի Հայաստանի հետ սահմանների բացման առնչությամբ իր դիրքորոշումը: Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին հայտարարել է Միլի մեջլիսի անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Այդին Միրզազադեն`մեկնաբանելով սիրիահայերի Հայաստան տեղափոխման համար հայ-թուրքական սահմանի բացման ստորագրահավաքի նախաձեռնությունը, որն սկսվել է ԱՄՆ նախագայի կայքում:

ՙՉնայած այն բանին, որ սահմանի փակումից ի վեր 20 տարի է անցել`այդ հարցի առնչությամբ դիրքորոշումը չի փոխվել և չի փոխվի՚,- ասել է Միրզազադեն:

Ըստ որում, նա նշել է, որ հայերի որոշ խմբի կողմից պարբերաբար բարձրացվում է Հայաստանի հետ սահմանների բացման հարցը, բայց դա ոչ ավելի է, քան նախաձեռնություն: Նրա խոսքով. Թուրքիայում գոյություն ունի ժողովրդավարական հասարակություն, այդ պատճառով Հայաստանի հետ սահմանի բացման հարցը կարող է քննարկման դրվել, սակայն այդ հարցի լայն աջակցությունը, նրա կարծիքով, անհնար է:

ՙԱյսօր Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունն առաջին հերթին սկսել է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա: Այդ պատճառով արդեն հիմա կարելի է ասել, որ այդ նախաձեռնություններից ոչ մեկը հաջողություն չի ունենա՚,- ասել է նա:

Թուրքիայի Արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների կանխարգելման վարչությունն (AFAD) իր հերթին հայտարարել է, որ սիրիացի փախստականների`Թուրքիայից Հայաստան անցնելու որևէ անհրաժեշտություն չկա, և այսօր այդ նպատակով թուրք-հայկական սահմանի բացումն անհնար է: ՙԹուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների կարիքներն ապահովվում են թուրքական պետության և միջազգային կառույցների կողմից՚,- ասել են վարչությունում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կայքում կազմակերպվել է ստորագրահավաք` հայ-թուրքական սահմանի բացման համար: Ստորագրահավաքի մասնակիցները ցանկանում են, որ Թուրքիան առանց նախապայմանների բացի սահմանը Հայաստանի հետ` առնվազն սիրիահայ փախստականների համար: Ստորագրահավաքի մասնակիցներն Օբամայի ադմինիստրացիային խնդրում են կոչ անել Թուրքիայի կառավարությանը բացել Հայաստանի հետ իր սահմանը` Սիրիայից փախստականների համար:
ՙԱվելի քան 60.000 մարդ է սպանվել Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով:
500.000 փախստականներ փախչելով փրկվել են պատերազմից ու մահից... Բայց միլիոնավոր մարդիկ չեն կարողանում անել դա: Շատ քիչ ավիաընկերություններ են թռիչքներ իրականացնում Սիրիա, տոմսերի քանակն էլ խիստ սահմանափակ է: Հիմնականում, մարդիկ փախչում են Սիրիայից ավտոբուսներով և մեքենաներով: Սիրիայում բնակվում են 200.000 հայեր, որոնց մեծ մասը ցանկանում է փախչել Հայաստան, որտեղ  անվտանգ է, որտեղ իրենք կարող են իրենց ապահով զգալ, կարող են գտնել բնակարան, աշխատատեղ և դպրոց գնալ: Սիրիայից Հայաստան եկող ճանապարհը անցնում է Թուրքիայով, որը փակել է Հայաստանի հետ սահմանը դեռ 1993-ին, և դա մեծ դժվարություններ է ստեղծում Սիրիայից փախստականների համար: Ուստի, մենք խնդրում ենք կոչ անել Թուրքիային, որ վերջինս բացի իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ (աեռնվազն փախստականների համար) առանց որևէ նախապայմանների:
21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն՚, - ասվում է ստորագրահավաքի հայտարարության տեքստում:

>>>
Հայաստանի նախագահական աթոռի թեկնածուներից մեկը բոլոր թեկնածուներին կոչ է անում հանել իրենց թեկնածությունները`Սերժ Սարգսյանի օրինական վերընտրությունը կանխելու նպատակովը
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 16:26

 Եթե Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններն անցնեն առանց երկրորդ փուլի, դա երկրում ժողովրդավարության բացակայության ահազանգ կլինի, այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Ըստ որում, քաղաքական գործիչը չի բացառել ընտրական գործընթացի ընթացքում գործող իշխանության կողմից հնարավոր կեղծիքները: Թեկնածուն նաև նշել է, որ նախագահական մրցապայքարից դուրս մնալու դեպքում երկրորդ փուլում կսատարի ընդդիմադիր թեկնածուին, որի ծրագիրն իրատեսական կլինի: Այն հարցին, թե ում է նա մրցակից համարում ընտրություններում, Հայրիկյանը նշել է, որ առաջադրված թեկնածուներն ավելի շատ իրենց անցյալը մոռացած ընկերներ են, քան մրցակիցներ:

Նախագահի մեկ այլ թեկնածու Արամ Հարությունյանը կասկած է հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանի նախագահը կարող է ձայների 50% ստանալ, քանի որ, նրա կարծիքով, խորհրդարանական ընտրությունների ժամանակ կառավարող Հանրապետական կուսակցությանը տրված ոչ բոլոր ձայներ կանցնեն գործող նախագահին, խոչընդոտ կհանդիսանա նաև երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը և արտագաղթը: Նա նաև բոլոր թեկնածուներին կոչ է արել պայմանավորվել և ընտրություններից մի քանի օր առաջ հանել իրենց թեկնածությունները, որպեսզի Սերժ Սարգսյանին չհաջողվի լեգիտիմ կերպով իշխանություն ստանալ: Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ չի կասկածում, որ տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, սակայն ում կսատարի դուրս մնալու դեպքում, դեռ չի որոշել:

>>>
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին կսատարի գործող նախագահի թեկնածությունը
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 16:24

 Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը 2012 թ-ի դեկտեմբերի 23-ին հրավիրել է ընդլայնված ժողով՝ մեկ օրակարգով՝ Հայաստանի նախագահական ընտրություններ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են կուսակցության մամուլի ծառայությունից:

Հայտարարության մեջ ասվում է, որ ՍԴՀԿ ընդլայնված ժողովի համընդհանուր կարծիքները հաշվի առնելով, ՍԴՀԿ վարչությունը, հրավիրելով արտահերթ նիստ,  որոշում է. հաշվի առնելով վերջին տարիներին նախագահի ու կառավարության կողմից իրականացված որոշակի բարեփոխումները, նախագահի և կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի դրսևորումը, մամուլի ազատության շեշտակի բարձրացումը, ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հալածանքների դադարեցումը, անպատժելիության վերացման շուրջ արված որոշակի քայլերը, արտաքին քաղաքական  ձեռքբերումները, ինչպես նաև գալիք մարտահրավերները, նախընտրական ծրագրի ընդգծված սոցիալական բնույթը, ցեղասպանության հարցում պահանջատիրական կեցվածքն ու հայտարարությունները, արցախի անվտանգության ապահովումն ու շահերի համալիր պաշտպանությունը, նախագահական ընտրություններին սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Միևնույն ժամանակ, հայտարարության հեղինակները հայտարարել են, որ կուսակցությունը շարունակում  գործել իբրև ինքնուրույն քաղաքական ուժ, չունի որևիցե քաղաքական պայմանավորվածություն որևիցե հարցում, ուստի իրեն իրավունք է վերապահում լինել գործող նախագահի և իշխանությունների քննադատը՝ հնարավոր ոչ ճիշտ քաղաքական քայլերի դեպքում: ՍԴՀԿ վարչությունը նաև հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանը վերընտրվելու դեպքում կանի հետևյալ քայլերը` կտրուկ պայքար օլիգարխիայի դեմ, մենաշնորհների վերացում, քաղաքականության և բիզնեսի տարանջատում, կրիմինալի հեռացում քաղաքական պաշտոններից, պայքար արտագաղթի պատճառների դեմ, ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման հետապնդում, արցախի իրավունքների շարունակական պաշտպանում:

Նշենք, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը 2009 թվականի վերջին բաժանվեց 2 թևերի, կուսակցության ղեկավար, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանին ազատելով իր պաշտոնից, և նոր ղեկավար ընտրելով Գևորգ Պերկուպեկյանին, ինչպես նաև նոր վարչություն: Այս տարվա հունվարին ՍԴՀԿ նախկին նախագահ Լյուդմիլա Սարգասյանն ու նրա կողմնակիցները հրավիրեցին հերթական համագումար, նրան ընտրելով կուսակցության նախագահ: ՍԴՀԿ երկու թևերն էլ ներկայումս շարունակում են միմյանց մեղադրել կայացած որոշումների անօրինականության և կուսակցության կանոնադրությունը չպահպանելու մեջ, ընդ որում, մեկի ձեռքում է ռիտուալային սուրը, իսկ մյուսի ձեռքում` կնիքը:

>>>
Հունվարի 9-10-ը Հայաստանի ողջ տարածքում կշարունակվեն ձյան տեսքով տեղումները
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 12:57

 Հունվարի 10-ին Հայաստանի տարածքում ամենուրեք, հունվարի 11-ի գիշերը՝ Սյունիքում և Վայոց Ձորում սպասվում է ձյուն, առանձին վայրերում` զգալի չափով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների կայքը։

Հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևմտյան 4-9 մ/վրկ։ Հունվարի 10-ին առանձին հատվածներումսպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 8-ի համեմատ ընդհանուր առմամբ 13-18 աստիճանով: Երևանում` հունվարի 10-ին սպասվում է ձյուն, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 8-ի համեմատ ընդհանուր առմամբ՝ 13-15 աստիճանով:

>>>
Հայ բլոգերներն Ամենայն Հայոց Կաթողիկոսին կոչ են անում հրաժարվել Փաշազադեին Ղարաբաղ հրավիրելու գաղափարից
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 12:51

 Հայ բլոգերներն Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գարեգին Երկրորդին կոչ են անում հրաժարվել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին Լեռնային Ղարաբաղ հրավիրելու գաղափարից:

Դիմումի մեջ ասվում է, որ Փաշազադեի Արցախ այցը ՙսրբապղծություն՚ կլինի: ՙՆրա հայտնվելը մեր հողի վրա անհարգալից կլինի հանուն հայրենիքի և քրիստոնեական հավատի զոհված մեր հայրենակիցների հիշատակի հանդեպ՚,- նշում են բլոգերները:

Նշենք, որ ավելի վաղ Մայր Աթոռ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ Մելիքյանը հաղորդել էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն առաջարկել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին հանդիպել Արցախում` սահմանի վրա: Մելիքյանը նաև նշել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնարարությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Վրաստանում այցով գտնվող Փաշազադեին փոխանցել է Արցախում հանդիպում անցկացնելու վերաբերյալ վերոհիշյալ առաջարկը:

>>>
Երևանում միանգամից 10 մեքենա է բախվել
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 12:30

 Հունվարի 9-ի առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի փողոցում, ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ըստ նախնական տվյալների, վթարի պատճառը եղել է ճանապարհի առատ ձյունը, ինչի հետևանքով  բախվել են միանգամից տաս մեքենաներ, կան տուժածներ, որոնց տեղափոխել են բուժհաստատություններ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, ՃՏՊ-ում բախված ավտոմեքենաների մեջ է եղել նաև Հայաստանում Ուկրաինայի դեսպանի մեքենան:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով