ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանին Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:
Կարեն Շախնազարյանը ծնվել է Երևանում 1965թ-ին: Մոսկվայի Ֆինանսական ակադեմիան ավարտելուց հետո 1992 թվականին սկսել է իր աշխատանքային գործունեությունը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում: Այնուհետ աշխատել է մի շարք ռուսական ներդրումային ընկերություններում և բանկերում: 2007թ-ից միացել է «ՎիմպելԿոմե ընկերությունների խմբին որպես ՙԱրմենՏել՚ ընկերության ֆինանսական տնօրեն: Ամուսնացած է, ունի երկու որդի:
Ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այդ պաշտոնը թողել է 2012 թվականի դեկտեմբերի 28-ին: Նա այդ պաշտոնում էր 2009 թվականի մայիսից:
ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է ՙՎիմպելԿոմ՚ ընկերությունների խմբի մի մասը: ՎիմպելԿոմը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: Սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 212 միլիոն: ՎիմպելԿոմի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP նշումով: