Հունվարի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդդել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ և Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/ և Եվգենի Շարովը /Ուկրաինա/:
Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կոմղը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային սահմանագիծ, ինչի հետևանքով դիտարկման խմբերն ստիպված են եղել դիտարկումն անցկացնել ավելի հեռու տարածությունից: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: