Հունվարի 10-ի ժամը 11-ի դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհները, հիմնականում, դժվարանցանելի են ձյան առատ տեղումների առնչությամբ:
Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա-Աշոցք-Գյումրի, Գյումրի-Ցողամարգ, Մանթաշ-Պեմզաշեն, Լուսաղբյուր-Ջաջուռ, Վերին Գետաշեն-Մադինա, Արագյուղ-Բուժական, Հրազդան-Մեղրաձոր, Հրազդան-Լեռնանիստ, Զառ-Սևաբերդ, Հատիս-Զովաշեն, Ծաղկահովիտ-Ալագյազ, Մեղրաձոր-Հանքավան, Հանքավանի և Սևաբերդի, Արագածի և Ապարանի միջհամայնքային բոլոր ավտոճանապարհները:
Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի ՙՔյարքիի ոլորաններ՚ կոչվող հատվածը, Երևան-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Երևան-Վանաձոր, Գավառ-Մարտունի-Վարդենիս Երևան-Մեղրի ավտոճանապարհի ՙԶանգեր՚ կոչվող ճանապարհահատվածները, Երևան-Սևան ավտոճանապարհը, ինչպես նաև Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նույնպես փակ է: