Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների համար այլևս պետք չեն վիզաներ Հայաստան այցելությունների համար: 2013 թ. հունվարի 10-ից ԵՄ քաղաքացիներին կթույլատրվի առանց վիզաների մնալ Հայաստանում`տարվա ընթացքում մինչև 90 օր ժամկետով:
Դա վերաբերում է նաև այնպիսի եվրոպական երկրների քաղաքացիներին, ինչպես Շվեյցարիան, որոնք ԵՄ անդամներ չեն, բայց Շենգենյան գոտու մաս են կազմում:
Այսպիսով`Հայաստանն Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից հետո չորրորդ երկիրն է, որը միակողմանի կարգով վերացրեց վիզաները եվրոպացիների համար: Ըստ որում, Հայաստանի մոտ գործում է փոխադարձ առանց վիզային ռեժիմ առնվազն երկու տասնյակ երկրների հետ`ներառյալ Վրաստանը, Ռուսաստանը և նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասը:
Նշենք, որ ներկայումս ԵՄ-ին Հայաստանի ասոցիատիվ անդամակցության պայմանագրի շրջանակներում պատրաստվում է հանրապետության` Եվրամիության երկրների հետ պարզեցված վիզային համակարգի անցման ընթացակարգ: