Հունվարի 10-ին Հայաստանի տարածքում ամենուրեք, հունվարի 11-ի գիշերը՝ Սյունիքում և Վայոց Ձորում սպասվում է ձյուն, առանձին վայրերում` զգալի չափով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների կայքը։
Հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևմտյան 4-9 մ/վրկ։ Հունվարի 10-ին առանձին հատվածներումսպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 8-ի համեմատ ընդհանուր առմամբ 13-18 աստիճանով: Երևանում` հունվարի 10-ին սպասվում է ձյուն, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 8-ի համեմատ ընդհանուր առմամբ՝ 13-15 աստիճանով: