Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 407,3 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 530 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13,4 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 409 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 534 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,4 դրամ 1 ռուբլու դիմաց: