Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում առկա ստատուս-քվոն անընդունելի է: Նախօրեին այդ մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը Բելգիայի Թագավորությունում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ֆուադ Իսկենդերովի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդել է ադրբեջանական APA գործակալությունը, Ռոմպույն ընդգծել է, որ այդ դիրքորոշման մասին հայտարարվել է ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովում: Նա ընդգծել է, որ մտադիր է իր ավանդը ներդնել այդ հակամարտության կարգավորման գործում: