Հունվարի 9-ի առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի փողոցում, ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ըստ նախնական տվյալների, վթարի պատճառը եղել է ճանապարհի առատ ձյունը, ինչի հետևանքով բախվել են միանգամից տաս մեքենաներ, կան տուժածներ, որոնց տեղափոխել են բուժհաստատություններ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, ՃՏՊ-ում բախված ավտոմեքենաների մեջ է եղել նաև Հայաստանում Ուկրաինայի դեսպանի մեքենան: