Հինգշաբթի, 15 Մայիսի 2014 17:01
Վերջին տարիներին ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում առկա են դրական միտումներ, հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Karabakh-open.info-ին հարցազրույցում: Նա նշել է, որ այդ միտումներն արտահայտվում են տարբեր աշխարհամասերում օրենսդիր մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձեւերի եւ հայտարարությունների ընդունումով։ >>> |
Հինգշաբթի, 15 Մայիսի 2014 17:00
Այսօր Orange-ը ներկայացրել է էական փոփոխություններ իր կանխավճարային բաժանորդներին համար: Նախևառաջ, այսուհետ Orange-ի կանխավճարային բաժանորդները հաշիվը լիցքավորելիս կկարողանան կուտակել վավերականությունը՝ միևնույն ժամանակ վստահ լինելով, որ իրենց հաշվին մնացած գումարները չեն «վառվիե: Այս մոտեցումը թերևս եզակի է հայկական կանխավճարային շուկայում: Հաշվի յուրաքանչյուր լիցքավորումը կավելացնի օրերի որոշակի քանակ, որոնց ընթացքում բաժանորդները կկարողանան ակտիվորեն օգտագործել իրենց քարտերը՝ օգտվելով Orange ծառայություններից: Որքան մեծ է լիցքավորված գումարը, այնքան ավելի շատ կավելանա քարտի վավերականությունը: Բաժանորդները հնարավորություն կունենան նաև պահպանել ու վերականգնել իրենց հաշվին մնացած գումարը՝ նույնիսկ լիցքավորման վավերականության ժամկետի ավարտից հետո: >>> |
Հինգշաբթի, 15 Մայիսի 2014 16:59
Երևանում գտնվող Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում ներառելու համար անհրաժեշտ է իրանական կողմի աջակցությունը: Այս մասին Իրանի դեսպան Մուհամմադ Ռեյիսի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: >>> |
Հինգշաբթի, 15 Մայիսի 2014 16:01
We need Iran's assistance for inclusion of Yerevan's Blue Mosque in UNESCO's Lists of Intangible Cultural Heritage, Armenia's Culture Minister, Hasmik Pogosyan, said during the meeting with Iran's Ambassador to Armenia, Mohhamad Reisi. >>> |
Հինգշաբթի, 15 Մայիսի 2014 10:09
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջնագիր է ներկայացրել խոշոր բիզնեսին` առաջարկելով մինչև հուլիսի 1-ը դուրս գալ «ստվերից» և պահպանել ձեռներեցության համար հավասար պայմաններ: Այդ մասին վարչապետը հայտարարել է մայիսի 15-ի կառավարության նիստում: >>> |
Հինգշաբթի, 15 Մայիսի 2014 09:57
Ազգային ժողովը մայիսի 15-ի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների ընդլայնված տարբերակը: Եթե նախապես կառավարությունն առաջարկել էր միայն կասեցնել վերը նշված օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, որը նախատեսում էր տուգանքներ համապատասխան կենսաթոշակային վճարումների փոխանցումից հրաժարվելու համար, ապա մինչև արտահերթ նիստը օրինագծում ավելացվել է ևս 3 կետ: >>> |
Հինգշաբթի, 15 Մայիսի 2014 04:55
ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում անցկացրած ՙԱյս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը՚ լուսանկերների մրցույթի հաղթողներին: >>> |
Հինգշաբթի, 15 Մայիսի 2014 04:55
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» սկսել է տրամադրել «cash-back» ծառայություն VISA համակարգի քարտապաններին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, առևտրային կետերում տեղադրված Բանկի POS-տերմինալների միջոցով անկանխիկ գործարքներ իրականացնելիս Առէկսիմբանկի բոլոր VISA քարտապաններին տրամադրվում է 1% «cash-back»: >>> |
Հինգշաբթի, 15 Մայիսի 2014 04:54
Ներկայումս Հայաստանում կա 763 հազար 584 տնային տնտեսություն: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման ցուցանիշեր է հրապարակել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության բնակչության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կյումջյանը, որը նվիրված էր ընտանիքի օրվան, որը նշվում է մայիսի 15-ին: >>> |
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2014 18:00
DAAD տեղեկատվական կենտրոնը կարևոր գործիք է հայ ուսանողներին Գերմանիայում կրթություն ստանալուն օժանդակելու համար: Այսօր Երևանում, կայացած` DAAD տեղեկատվական կենտրոնի հայաստանյան գործունեության 10-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը նման կարծիք է արտահայտել Հայասանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը: >>> |
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2014 17:59
Կոնվերս Բանկը միցել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի դրամահավաքին՝ Քեսաբի հայրենակիցներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ երկու ամսով երկու ընտանիք Լաթաքիայում կապահովվեն վարձով բնակարանով և սննդամթերքով: Եթե նշյալ ժամանակահատվածում հակամարտության գոտում կրկին խաղաղություն չհաստատվի, Կոնվերս Բանկը կվերանայի ընտանիքների օժանդակության իր նախագիծը: >>> |
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2014 14:27
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար քաղաքական կամք է պետք, այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը`պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Ադրբեջանը Գերմանիայի օրինակով մոռանալ հին վերքերի մասին և հաշտեցման ուղին ընտրել: >>> |
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2014 14:26
Քաղաքական ոլորտում Հայաստանը և ԵՄ-ն կարող են և ցանկանում են համագործակցել, այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը`պատասխանելով Հայաստանի եվրաինտեգրման առանձնահատուկ մոդել ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությանն առնչվող հարցին: >>> |
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2014 11:50
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հերքել է այն տեղեկատվությունը, թե «Նռան գույնը» ֆիլմը Կաննում ներկայացվել է Ուկրաինայի կողմից: >>> |
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2014 11:48
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 13-ին ընդունել է ՙԿոնրադ Ադենաուեր՚ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանին: >>> |
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2014 11:42
Ամուսնացած յուրաքանչյուր չորրորդ հայ կին միայնակ է մնում, քանի որ կամ արդեն ամուսնալուծվել է, կամ այրի է: Այդ մասին հայտարարել է ՙՍոցիոմետր՚ կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը`ներկայացնելով երկրում ընտանեկան դրության վերաբերյալ 2012-2013 թթ. արդյունքները: >>> |
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2014 11:22
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը «Փարալելզ Ֆիլմ Փրոդաքշն» ընկերությանը քննադատել է «Հայակ» ազգային կինոմրցանակի անվանակարգերից հրաժարվելու համար: >>> |
Օլանդ. Ֆրանսիան Վրաստանի աջակցությունն է ակնկալում Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման գործում
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2014 11:21
Ֆրանսիան Վրաստանի աջակցությունն է ակնկալում Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման գործում` Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների համատեքստում: Մայիսի 13-ին Թբիլիսիում այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: >>> |
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2014 11:19
Այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Եվրամիության միջև Վիլնյուսում կազմակերպված «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում: Մայիսի 14-ին այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան` անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման առանձնահատուկ մոդելի մշակման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը: >>> |
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2014 11:18
Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, հայտարարել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը ֆրանսիացի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ: >>> |