DAAD տեղեկատվական կենտրոնը կարևոր գործիք է հայ ուսանողներին
Գերմանիայում կրթություն ստանալուն օժանդակելու համար: Այսօր Երևանում, կայացած`
DAAD տեղեկատվական կենտրոնի հայաստանյան գործունեության 10-րդ տարեդարձին նվիրված
միջոցառմանը նման կարծիք է արտահայտել Հայասանում Գերմանիայի դեսպան Ռայներ
Մորելը:
Նրա խոսքով, 10 տարին բավականին մեծ ժամանակահատված է
կենտրոնի գործունեությունը գնահատելու համար: Եվ այդ համատեքստում դեսպանը կատարված աշխատանքների համար շնորհակալություն
է հայտնել Հայաստանում
DAAD ծրագրի ղեկավար Թինա Լաուֆերին:
Նրա խոսքով, DAAD-ը հայ ուսանողներին տալիս է
հնարավորությունէ շարունակել ուսումը, կամ ուսում ստանալ, Գերմանիայում: «Ես տեսել
եմ, թե ինչպես են հայ ուսանողների ծնողները «կաշվից դուրս գալիս», որպեսզի իրենց
երեխաներին տան կրթություն, և դա ճիշտ ընտրություն է, քանի որ կրթությունը
հանդիսանում է հաջողությոն հասնելու հիմնասյուներից մեկը: Իսկ Գերմանիայում նրանք
կարող են ստանալ արժանի կրթություն»,-նշել է դեսպանը:
Լաուֆերն էլ իր
հերթին է տեղեկացրել, որ կրթաթոշակների մի մասը տրամադրվում է ուսանողներին, իսկ
մյուս մասը` գիտահետազոտական աշխատանքով զբաղվողներին: «Անցյալ տարի կրթաթոշակներ
տրամադրվեցին 102 անձանց, իսկ այս տարվա տվյալները դեռ չկան: Երկու շաբաթից մենք
կունենանք վերջնական տվյալները»,-նշել է նա:
Նա նշել է, որ
Հայաստանում կրթական ծրագրերի իրականացման նպատակով DAAD-ը ամեն տարի ներդնում է ավելի քան 1,6
մլն.եվրո: Բացի այդ, Հայաստանի անկախացումից հետո երկրի ավելի քան 2200 բնակիչներ
օգտվել են DAAD
կենտրոնի կողմից տրամադրվող կրթական և հետազոտական ծրագրերով նմախատեսված
կրթաթոշակներից:
DAAD
տեղեկատվական
կեննտրոնը Երևանում հիմնադրվեց 2004թ.-ին: Սակայն հայ ուսանողներն ու գիտնականները դեռևս 1990-ից հնարավորություն են ստացել դիմելու DAAD դրամաշնորհներին: Ծրագիրն օժանդակում է հայկական բուհերին նոր համագործակցություն սկսելու գերմանական բուհերի հետ և տեղեկացնում գերմանական բուհական համակարգին, ինչպես նաև օժանդակում գերմանական բուհերի ուսանողներին և գիտնականներին միջազգային ծրագրերի և պրոյեկտների իրականացման համար արտասահմանում, որը հիմնականում ֆինանսավորվում է արտաքին գործերի նախարարության կողմից:
Դեռևս 1860թ. սկսած հայ գիտնականները, հետազոտողները, ուսանողները կրթություն են ստացել Գերմանիայում և առաջին անգամ այնտեղ հիմնադրել արտասահմանյան ուսանողական միավորում, որն էր Հայկական Ակադեմիական Միավորում Գերմանիայում, որի պատվավոր անդամների շարքում էին Ավետիք Իսահակյանը, Դրոն, Նժդեհը և այլոք: