Ներկայումս
Հայաստանում կա 763 հազար 584 տնային տնտեսություն: Այսօր Երևանում կայացած
մամուլի ասուլիսում նման ցուցանիշեր է հրապարակել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության
բնակչության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կյումջյանը, որը
նվիրված էր ընտանիքի օրվան, որը նշվում է մայիսի 15-ին:
Նրա խոսքով, դա մարդկանց այն խումբն է, որոնք ապրում են
մեկ տանիքի տակ, սակայն, տնային տնտեսությունների մեծ մասը` ավելի քան 485 հազարը
նուկլեար ընտանիքներ են, որոնք կազմված են ամուսիններից ու նրանց երեխաներից: Նա
նշել է, որ ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչուհիների
շրջանում գերակշռում են 1-2 երեխա ունեցած կանայք, իսկ գյուղի բնակչուհիների
շրջանում` 2-4 երեխա ունեցած կանայք: «Կոպիտ ասած, այսօր յուրաքանչյուր կին միջին
հաշվով ունենում է 1.6 երեխա, իսկ վերարտադրման համար հարկավոր է, որպեսզի այդ
ցուցանիշը լինի ավելի քան 2.1»,-նշել է Կյոմջյանը:
Անդրադառնալով ամուսնալուծությունների վիճակագրությանը,
փորձագետը նշել է, որ 1000 բնակչին ընկնում է 1 ամուսնալուծություն, ու չնայած չի
կարելի է դա անվանել բարձր ցուցանիշ, բայց, այնուամենայնիվ, այն աճել է:
Նշենք,
որ Հայաստանի մշտական բնակչությունը 2011 թվականի մարդահամարի արդյունքներով
կազմել է 3.018.854 մարդ (երկրից մինչև 1 տարի ժամանակով ժամանակավոր
բացակայողների հետ միասին):