Այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Եվրամիության միջև Վիլնյուսում կազմակերպված «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում: Մայիսի 14-ին այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան` անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման առանձնահատուկ մոդելի մշակման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը:
«Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը կարեւոր է մեզ համար: Հիմա ի՞նչ պետք է անենք: Պետք է կենտրոնանանք այն հարցերի վրա, որոնց շուրջ համաձայնության ենք եկել հայկական կողմի հետ 2013 թվականի
նոյեմբերին Վիլնյուսի
գագաթաժողովում»,
- ընդգծել է եվրոպացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ պետական այցով Երեւանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, թե հարակավոր է Հայաստանի եվրաինտեգրման այնպիսի մոդել գտնել, որը չհակասի Մաքսային Միությանը նրա անդամակցությանը: