Ֆրանսիան
Վրաստանի աջակցությունն է ակնկալում Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման
գործում` Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների համատեքստում: Մայիսի 13-ին Թբիլիսիում
այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Մենք
միասին ելք ենք փնտրում ստեղծված իրավիճակից», - նշել է նա, հավելելով, որ
Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հնարավորինն է անում ղարաբաղյան
հակամարտության կարգավորման համար և ակնկալում է Վրաստանի աջակցությունն այդ
հարցում:
Հիշեցնենք,
որ Ֆրանսիայի նախագահը մինչև Վրաստան այցելելը եղել էր Ադրբեջանում և Հայաստանում: