Երևանում գտնվող
Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում ներառելու համար անհրաժեշտ
է իրանական կողմի աջակցությունը: Այս մասին Իրանի դեսպան Մուհամմադ Ռեյիսի հետ
հանդիպմանը հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Դեսպանն էլ իր հերթին նախարարին է ներկայացրել
դեսպանության մշակույթի գծով նոր խորհրդական Մեջիդ Մեշկիին, որն ընդգծել է, որ
Հայաստանի և Իրանի միջև համագործակցության բարձր մակարդակը կարող է հիանալի օրինակ
ծառայել տարածաշրջանի մյուս երկրների համար: Դեսպանը նախարարին առաջարկել է նաև
Իրանում կազմակերպել հայկական մշակույթի շաբաթ, ինչպես նաև այցելել Իրանում գտնվող
և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում ներառված հայկական Սուբ Թադեոս եկեղեցին:
Նշենք,
որ Կապույտ մզկիթը կառուցվել է 1766 թվականին, Հուսեյն խան Քաջարի կողմից: Դա
ամենամեծ մզկիթն է Կովկասում, որի մակերեսը կազմում է 7000 քմ: 1993-96
թվականներին իրանական կողմի նախաձեռնությամբ մզկիթը վերականգնվեց և ներկայումս
հանդիսանում է Հայստանում ապրող մահմեդականների հիմնական մշակութային կենտրոններից
մեկը: