Ազգային
կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը «Փարալելզ Ֆիլմ Փրոդաքշն» ընկերությանը քննադատել է
«Հայակ» ազգային կինոմրցանակի
անվանակարգերից հրաժարվելու համար:
«Ես կարծում եմ, որ նրանք վատ վարվեցին: Նրանք
վիրավորեցին ոչ թե ինձ, այլ իրենց գործընկերներին, որոնք ընդգրկված էին ժյուրիի
կազմում: Չէր կարելի բոլորին նվաստացնել, ասել, թե նրանք պրոֆեսիոնալ չեն և
կողմնակալ են», - հայտարարել է Գևորգյանը
նախօրեին լրագրողների հետ զրույցում: Նա հիշեցրել է, որ վերջին երկու
տարիներին ընկերության ֆիլմերը երկու անգամ «Հայակ» մրցանակ են շահել: Խոսքը
վերաբերում է Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» և Մարինե Զաքարյանի
«Փասիան որսացողը» ֆիլմերին, որոնք 2012 և 2013 թվականներին մրցանակի էին արժանացել «Լավագույն դեբյուտ»
անվանակարգում: «Երկու տարի, երբ նրանք մրցանակ էին շահում, թե ժյուրին էր լավը,
թե` մենք», - նկատել է Գևորգյանը:
Հիշեցնենք,
որ ապրիլին «Փարալելզ Ֆիլմ Փրոդաքշն» ընկերության ղեկավար Հովհաննես Գալստյանն
անհամաձայնություն էր հայտնել էր ժյուրիի աշխատանքին այն բանից հետո, երբ Մարինե
Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը» մրցանակի էր ներկայացվել երկու անվանակարգերում`
«Երկրորդ պլանի լավագույն կանացի դերի» և «Երկրորդ պլանի լավագույն կտղամարդու
դերի» յամար: Կասկածի տակ դնելով ժյուրիի անաչառությունը` ընկերությունը
որոշել էր հրաժարվել անվանակարգերից:
«Հայակ»
ազգային կինոմրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 13-ին: