Ամուսնացած յուրաքանչյուր չորրորդ հայ կին միայնակ է մնում, քանի որ կամ արդեն ամուսնալուծվել է, կամ այրի է: Այդ մասին հայտարարել է ՙՍոցիոմետր՚ կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը`ներկայացնելով երկրում ընտանեկան դրության վերաբերյալ 2012-2013 թթ. արդյունքները:
Նրա խոսքով, 2013 թ. դրությամբ 750 հազար ամուսնացած կանանցից 50 հազարն ամուսնալուծված է, 182 հազարը`այրի: ՙԴա վկայում է այն մասին, որ ամուսնացած յուրաքանչյուր չորրորդ հայ կին միայնակ է մնում՚,- նշել է նա: Ըստ որում, սոցիոլոգն ընդգծել է, որ ավելացել է նաև միայնակ մայրերի քանակը: 2012 թ. տվյալների համաձայն, երեխաների 37%-ը մեծանում է կիսատ ընտանիքներում: ՙԴա կարող է հանգեցնել արժեքների լուրջ փոփոխությունների՚,- հայտարարել է նա:
Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2013 թ.հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 18 հազար 363 ամուսնություն, ինչը 3,7%-ով ավելի ցածր է 2012 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Ըստ որում, ամուսնալուծությունների թիվը հաշվետու շրջանում ավելացել է 15,6%-ով`կազմելով 3756, 2012 թ. 3250-ի համեմատ: