Կոնվերս
Բանկը միցել է
Ջինիշյան հիշատակի հիմնադրամի դրամահավաքին՝ Քեսաբի հայրենակիցներին
օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել
է Բանկի
մամուլի ծառայությունից, Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ երկու ամսով երկու ընտանիք
Լաթաքիայում կապահովվեն վարձով բնակարանով և սննդամթերքով: Եթե նշյալ
ժամանակահատվածում հակամարտության գոտում կրկին խաղաղություն չհաստատվի, Կոնվերս
Բանկը կվերանայի ընտանիքների օժանդակության իր նախագիծը:
Աղբյուրի համաձայն, Ջինիշյան
հիշատակի հիմնադրամի նախաձեռնությանը կմիանան նաև Կոնվերս Բանկի աշխատակիցները:
Յուրաքանչյուր աշխատակից հնարավորություն կունենա փոխանցում կատարել բանկի հատուկ
հաշվեհամարին՝ Քեսաբահայ հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Ողջ
գումարը կփոխանցվի Ջինիշյան հիշատակի հիմնադրամին:
«Կոնվերս Բանկն իր պարտքն է համարում աջակցություն
ցուցաբերել ինչպես Լաթաքիայում ապաստան գտած Քեսաբցի մեր հայրենակիցներին, այնպես
էլ բոլոր նրանց, ով այս ծանր օրերին կբռնի պատմական հայրենիքի ճանապարհը:
Մարդասիրական այս նախաձեռնությունն անչափ կարևոր է Բանկի համար: Այդ իսկ պատճառով
ողջունում ենք Ջինիշյան հիշատակի հիմնադրամի՝ Քեսաբահայերի օժանդակությանն ուղղված
բոլոր քայլերը: Չափազանց կարևոր է, որ կյանքի այս դժվար փուլում Սիրիայի հայերը
զգան Հայաստանի աջակցությունը», - նշեց Բանկի գործադիր տնօրեն Տիգրան
Դավթյանը:
Բացի այդ բոլոր մեր հայրենակիցների համար, ով Սիրիայից
կվերադառնա Հայաստան, Կոնվերս Բանկը մշակել է հատուկ Բարի գալուստ բանկային փաթեթ:
Այս փաթեթի շնորհիվ մեր հայրենակիցները հնարավորություն կստանան օգտվել Բանկի
զանազան պրոդուկտներից՝ արտոնյալ պայմաններով: «Մենք հավատում ենք, որ այս փաթեթի
և մեր հմուտ անձնակազմի աշխատանքի շնորհիվ Հայաստանում հաստատվելու առաջին փուլերը
կանցնեն ավելի հեշտ և հանգիստ»,-նշում է աղբյուրը:
Նշենք, որ Ջինիշյան
հիմնադրամն իր ներկայացուցչությունն ունի Սիրիայում և կարող է օպխերատիվորեն
կազմակերպել դրամական զոհաբերությունների ընդունման հետ կապված բոլոր
նախապատրաստական աշխատանքները: