Հայաստանի
ազգային կինոկենտրոնը հերքել է այն տեղեկատվությունը, թե
«Նռան գույնը» ֆիլմը Կաննում ներկայացվել է Ուկրաինայի կողմից:
«Նռան գույնը Կաննի 67-րդ փառատոնում կցուցադրվի
«Կաննի դասական» սեկցիայում, որտեղ ավանդաբար ցուցադրվում են համաշխային կինոյի գլուխգործոցները`
վերականգնված թվային տարբերակով: «Նռան
գույնը» ժապավենի կրկնօրինակը վերականգնվել է L'immagine Ritrovata լաբորատորիայում` Film
Foundation-World Cinema Project (Նյու Յորք) ֆինանսավորմամբ:
«Արդեն
մեկ տարի մենք աշխատում ենք այդ հիմնադրամի հետ, նրանց ներկայացուցիչները եղել են
Հայայտանում, զրուցել «Նռան գույնը» ֆիլմի
կոմպոզիտորի և նկարիչի հետ: Ուկրաինան դրա հետ ոչ մի առնչություն չունի», -
հայտարարել է Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը` նախօրեին լրագրողների
հետ զրույցում մեկնաբանելով ուկրաինական ԶԼՄ-ների հրապարակումները: Այդպիսով,
Փարաջանովի ժապավելը Կաննում ներկայացվել է Մարտի Սկորսեզեի Film Foundation-World
Cinema Project հիմնադրամի կողմից:
Ավելացնենք,
որ Կաննի 67-րդ կինոփառատոնը կընթանա մայիսի 14-25-ը