ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում անցկացրած ՙԱյս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը՚ լուսանկերների մրցույթի հաղթողներին:
Մրցույթի հաղթողներ են ճանաչվել Երևան քաղաքի բնակիչներ՝ 24–ամյա Լևոն Սուքիասյանը և 23-ամյա Լալա Սիրեկանյանը: Լևոն Սուքիասյանի աշխատանքը հավաքել է առավելագույն թվով քվե վեց տասնյակից ավել մասնակիցների շրջանում։ Երկրորդ հաղթողին ընտրել է ՙԱրմենՏել՚ ընկերության ներկայացուցիչներից և պրոֆեսիոնալ լուսանկարիչներից կազմված հանձնաժողովը:
Մրցույթի գլխավոր հաղթողները ՙԱրմենՏել՚ ընկերության կողմից որպես մրցանակ ստացան Nokia Lumia 720 հեռախոս, իսկ եզրափակիչ փուլ անցած ևս երկու մասնակից արժանացան խրախուսական մրցանակների։
Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Ազատության 24 հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում։ Պարգևատրելով հաղթողներին՝ ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը նշել է. ՙՄայիսը հաղթանակների ամիս է հայ ժողովրդի համար։ Սրտանց շնորհավորում եմ մեր մրցանակակիրներին ևս մեկ հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր նվաճումներ։ Տեսնելով մեր մասնակիցների հուզմունքը և ուրախությունը՝ ևս մեկ անգամ համոզվում եմ, որ նման նախաձեռնությունները մեզ թույլ են տալիս ոչ միայն կյանքը դարձնել ավելի լավ, այլ նաև պարգևել հաղթական տրամադրություն և վառ զգացողություններ՚։ Նշենք, որ ՙԱյս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը՚ լուսանկարների մրցույթը մեկնարկել է սույն թվականի մարտի 31-ին։