«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» սկսել է տրամադրել
«cash-back» ծառայություն VISA համակարգի քարտապաններին: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, առևտրային կետերում տեղադրված Բանկի POS-տերմինալների
միջոցով անկանխիկ գործարքներ իրականացնելիս Առէկսիմբանկի բոլոր VISA քարտապաններին
տրամադրվում է 1% «cash-back»:
Հիշեցնենք, որ նախկինում տվյալ ծառայությունը հասանելի
էր միայն MasterCard քարտապաններին:
Ըստ Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ ՓԲԸ տվյալների,
ներկայումս բանկի կողմից թողարկվել է մոտ 102.7 հազար միջազգային Visa քարտ: 2013
թվականին բանկը թողարկել է 12 հազար Visa քարտե: Բանկի քարտերով շրջանառությունը մյուս
բանկերի առևտրի կետերում 2012-ի համեմատ կազմել է 25%, իսկ բանկի առևտրի կետերում
աճը կազմել է 23%. 2014-ի հունվարի 1 –ի դրությամբ բանկն ունեցել է 78 բանկոմատ,
կանխիկացման 39 կետ, առևտրի 249 թերմինալ և վիրտուալ 26 թերմինալ:
Նշենք,
որ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն 2007-ի նոյեմբերին ձեռք բերեց Հայաստանի Առէկսիմբանկի
բաժնետոմսերի 80%-ը, իսկ 2008-ի հուլիսին իր մասնաբաժինը հասցրեց 94.15 %-ի:
Այնուհետև, 2008-ի սեպտեմբերին Ռայֆայզենբանկից գնեց մնացած 5.85%-ը, իր
մասնաբաժինը հասցնելով 100%-ի: