Հինգշաբթի, 29 Մայիսի 2014 13:50
Հարավային զինվորական օկրուգի ավիացիոն միավորումները 2014 թվականի ապրիլ-մայիս ամիսներին պետական պաշտպանական պատվերի շրջանակում ստացել են ժամանակակից սպառազինության 7 միավոր, այդ թվում` 4 «Մի-35» ուղղաթիռ, 2 «Սու-27ՍՄ» ինքնաթիռ և ՌՏԿ: >>> |
Հինգշաբթի, 29 Մայիսի 2014 08:17
Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական դիվերսիայի արդյունքում զոհվել է ԼՂՀ պաշտպանության բանակի եֆրեյտոր Էրիկ Գասպարյանը (1995 թ. ծնված): >>> |
Երեթշաբթի, 27 Մայիսի 2014 21:23
Հայաստանում փոքր ՀԷԿ-երի զարգացումը կարող է վտանգել որոշ ձկնատեսակներ, այդ թվում` կարմրախայտը: >>> |
Երեթշաբթի, 27 Մայիսի 2014 21:19
Հանցագործը պետք է արժանի պատիժ կրի` անկախ այն բանից, թե ում ազգականն է կամ որ կուսակցության անդամ: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, կառավարող ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ Գորիսում տեղի ունեցած միջադեպը: >>> |
Երեթշաբթի, 27 Մայիսի 2014 21:18
Հայաստանում հեռուստաբժշկության հնարավորություններն ընդլայնվում են «Ռոստելեկոմ» ընկերության հովանավորչական աջակցության և տեսախորհրդաժողովի ծառայության գործարկման շնորհիվ: Մայիսի 27-ին տեսախորհրդաժողովի միջոցով ընկերությունը կապ է հաստատել Երևանի գիտաբժշկական գրադարանի և Կապանի գլխավոր բժշկի միջև: >>> |
Երեթշաբթի, 27 Մայիսի 2014 21:16
Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման հարցում ռուսական ԶԼՄ-ների կանխակալության մասին խոսել չենք կարող: Այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի լրագրող Ալան Քասաևը ՙՄիջէթնիկ փոխհարաբերությունների լուսաբանման առանձնահատկությունները հետխորհրդային տարածությունում՚ թեմայով կլոր սեղանի ժամանակ: Միջոցառումը տեղի է ունեցել Մոսկվայում Ռուսաստանի և Հարավային Կովկասի լրագրողների դպրոցի շրջանակներում`կազմակերպված ՙՀյուսիս-Հարավ՚ քաղաքագիտական կենտրոնի կողմից: Միջոցառմանը մասնակցել է նաև ԱրմԻնֆո-ի թղթակիցը: >>> |
Երեթշաբթի, 27 Մայիսի 2014 21:15
Մոսկվան ձգտելու է Ղարաբաղի սառեցված հակամարտությունն իսկական պատերազմի վերածել, իր հոդվածում գրում է Տարծաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: >>> |
Երեթշաբթի, 27 Մայիսի 2014 21:13
ՙԱրմենՏել՚ ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ վերանորոգվեց, կահավորվեց և համակարգչային տեխնիկայով վերազինվեց Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի գրադարանը և համակարգչային լսարանը։ Մասնավորապես, «ԱրմենՏելե ընկերությունը վերազինել է համակարգչային լսարանը բարձրակարգ ժամանակակից համակարգիչներով, ապահովել ծրագրային աջակցությամբ, մոնտաժել ներքին ցանցը։ Մոտ ապագայում կտրամատրվի Ինտերնետ հասանելիություն օպտիկական մալուխի միջոցով;։ Նոր տրամադրված կահույքի և տեխնիկայի շնորհիվ վերանորոգված գրադարանը կդառնա ուսանելու և կարդալու համար նախատեսված հարմարավետ անկյուն։ >>> |
Երեթշաբթի, 27 Մայիսի 2014 21:09
Եվրասիական միության ստեղծման գաղափարի տեղեկատվական ապահովման մակարդակն առայժմ հեռու է բավարար լինելուց, այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի հայտնի լրագրող Ալան Քասաևը ՙՄիջէթնիկ փոխհարաբերությունների լուսաբանման առանձնահատկությունները հետխորհրդային տարածությունում՚ թեմայով կլոր սեղանի ժամանակ: Միջոցառումը տեղի է ունեցել Մոսկվայում Ռուսաստանի և Հարավային Կովկասի լրագրողների դպրոցի շրջանակներում`կազմակերպված ՙՀյուսիս-Հարավ՚ քաղաքագիտական կենտրոնի կողմից: Միջոցառմանը մասնակցել է նաև ԱրմԻնֆո-ի թղթակիցը: >>> |
Երեթշաբթի, 27 Մայիսի 2014 21:08
Ազգային Հիփոթեքային Ընկերության միջնաժամկետ պարտատոմսերը (10-րդ տրանշ) դրամական միջոցների շահավետ և արդյունավետ ներդրումներ են: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ԱՀԸ կորպորատիվ պարտատոմսերի մարկետ-մեյքերը հանդիսացող` Արմսվիսբանկի Գործադիր տնօրենի տեղակալ և ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը: Նա հիշեցրել է, որ ԱՀԿ կորպորատիվ միջնաժամկետ պարտատոմսերի պահանջարկը 2.5 անգամ գերազանցել է առաջարկը և կազմել` մոտ 2.5 մլրդ.դրամ. «և դա այն դեպքում, երբ տեղաբաշխումը երաշխավորված էր»: >>> |
Երեթշաբթի, 27 Մայիսի 2014 21:04
Պետական աջակցությունը կարող է խթանել Հայաստանի ապրանա-հումքային բորսայի զարգացմանը: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել Երևանի «Ադամանդ» ապրանքա-հումքային բորսայի ղեկավար Կարեն Եղիազարյանը, բորսայի նախաձեռնությամբ Երևանում ընթացող ֆորումում: Ֆորոմի աշխատանքներին մասնակցել են երկրի բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և մուս ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ: >>> |
Երեթշաբթի, 27 Մայիսի 2014 21:28
Հայաստանում իրականացվող բարեփոխումների համար հիմնական պատասխանատվություն է կրում Հանրապետական կուսակցությունը, և վերջինիս շահերից է բխում այդ բերափոխումների արդյունավետությունը, լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, ՀՀԿ տարածքային կառույցները`կենտրոնական գրասենյակից սկսած, պետք է ջանասիրությամբ աշխատեն, կապող օղակ հանդիսանան քաղաքացու և իշխանության միջև, ինչի մասին խոսել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության մայիսի 24-ի համագումարում: >>> |
Երկուշաբթի, 26 Մայիսի 2014 19:49
Մինչև տարեվերջ կավարտվեն Ստեփանավանի օդանավակայանի շինարարական աշխատանքները, հայտարարել է ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը`ներկայացնելով 2013 թ. բյուջեի կատարողական մասը: >>> |
Երկուշաբթի, 26 Մայիսի 2014 19:36
Մայիսի 26-ին`ժամը 15.19-ին, ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.58-ին Ստեփանավան քաղաքից 14 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: >>> |
Երկուշաբթի, 26 Մայիսի 2014 19:35
Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փ/գ-տ Գարիկ Էդիսոնի Բալայանը: >>> |
Երկուշաբթի, 26 Մայիսի 2014 19:33
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն արդարացված է համարում մայրաքաղաքի փողոցներում բազմաթիվ արագաչափերի տեղադրումը: 2013 թ. պետբյուջեի կատարման շուրջ խորհրդարանում քննարկումների ընթացքում Օսիկյանը հաղորդել է, որ արագաչափերի արձանագրած տուգանքներից նախորդ տարի պետբյուջե է վճարվել 2.9 մլրդ դրամ: >>> |
Երկուշաբթի, 26 Մայիսի 2014 19:32
Գոհունակությամբ կարող եմ փաստել, որ ՙCarrefour՚ սուպերմարկետների ցանցը, վերջապես, կհայտնվի Հայաստանում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: >>> |
Երկուշաբթի, 26 Մայիսի 2014 19:31
2014թ. մայիսի 19-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ին, որը բորսայի անդամ է 2007թ.-ի սեպտեմբերի 14-ից, շնորհել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տասներորդ թողարկման (NMCCB2A) շուկա ստեղծողի կարգավիճակ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից: >>> |
Երկուշաբթի, 26 Մայիսի 2014 19:27
Կոնվերս Բանկն առաջինն ու դեռևս միակ բանկն է Հայաստանում, որտեղ «Tax Free» համակարգով օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների համար վերադարձվելիք ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարը կարելի է ստանալ կանխիկ: >>> |
Երկուշաբթի, 26 Մայիսի 2014 19:25
Ադրբեջանական բանակի ֆինանսական ներուժը, հնարավոր է, գերազանցում է հայկական զինված ուժերի հնարավորությունները, սակայն, ինչպես հայտնի է, մարտունակությունն ապահովվում է ոչ թե սպառազինությամբ կամ ֆինանսներով, այլ` մարդկային ներուժով, լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: >>> |