Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման հարցում ռուսական ԶԼՄ-ների կանխակալության մասին խոսել չենք կարող: Այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի լրագրող Ալան Քասաևը ՙՄիջէթնիկ փոխհարաբերությունների լուսաբանման առանձնահատկությունները հետխորհրդային տարածությունում՚ թեմայով կլոր սեղանի ժամանակ: Միջոցառումը տեղի է ունեցել Մոսկվայում Ռուսաստանի և Հարավային Կովկասի լրագրողների դպրոցի շրջանակներում`կազմակերպված ՙՀյուսիս-Հարավ՚ քաղաքագիտական կենտրոնի կողմից: Միջոցառմանը մասնակցել է նաև ԱրմԻնֆո-ի թղթակիցը:
Քասաևի խոսքով, ցավոք, ռուսական ԶԼՄ-ներում այսօր շատ քիչ են Հայաստանի և Ադրբեջանի խնդիրների գծով մասնագետները` նրանցից որևէ մեկին կողմնակալության մեջ մեղադրելու համար: ՙԵս կարող եմ ինչ-որ մեկին մեղադրել ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ: Այդ կանխակալությունը կար 90-ական թթ., երբ իրավիճակը սրված էր, բայց ոչ այսօր: Գուցե այն դևսևորվի`հետխորհրդային տարածության նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխության հետ կապված՚,- ասել է նա:
ՙՂարաբաղյան թեման լուսաբանող ռուսաստանցի լրագրողը, այնուամենայնիվ, շարունակում է Հայաստանում և Ադրբեջանում ընկալվել որպես ինչ-որ կենտրոնի, ուժի կամ կառույցի ներկայացուցիչ, որը լուրջ ներգործություն է ունեցել, ունի և կունենա ղարաբաղյան հակամարտության վրա, հետևաբար`նրան չեն վստահում: Նրա կարծիքով, առաջին փորձությունը կամ հայկական, կամ ադրբեջանական տեսակետների ազդեցության տակ հայտնվելն է, երկրորդը`չլինելով այդ դիրքորոշումների ազդեցության տակ, ինչ-ոչ կայսերական դիրքորոշման ազդեցության տակ հայտնվելը: Նման իրավիճակներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հավատարիմ մնալ ՙմի վնասիր՚ սկզբունքին. այնպես մատուցել ինֆորմացիան, որ այն ավելորդ անգամ չսրի իրավիճակը: