Կոնվերս Բանկն
առաջինն ու դեռևս միակ բանկն է Հայաստանում, որտեղ «Tax Free» համակարգով
օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների համար
վերադարձվելիք ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարը կարելի է ստանալ կանխիկ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլի ծառայությունից, օտարերկյա
քաղաքացիները, գնումներ կատարելով Tax Free խանութներից, դրանց ձեռքբերմանը
հաջորդող 90 օրվա ընթացքում ապրանքների ԱԱՀ-ն կանխիկ կարող են ստանալ Երևանի և
Գյումրիի օդանավակայաններում գտնվող Կոնվերս Բանկի "Զվարթնոց
օդանավակայան" և «Շիրակ» մասնաճյուղերից:
«Կոնվերս Բանկը կարևորում է օտարերկյա քաղաքացիների
կողմից Հայաստանում կատարված գնումների ծավալի մեծացումը: Համակարգն արդեն գործում
է աշխարհի շատ երկրներում, և մենք հպարտ ենք լինել հայաստանյան բանկերից առաջինն
ու դեռևս միակը, որտեղ կարելի է ստանալ ԱԱՀ-ն կանխիկ», - ասաց Կոնվերս Բանկի
գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
ԱԱՀ-ն ստանալու համար օտարերկրյա անձը պետք է խանութում
լրացնի հատուկ փաստաթուղթ, որը, ՀՀ մաքսային մարմնի կողմից կնքված և «Ենթակա է
վերադարձման» գրառումով, անձնագրի, ապրանքի գնման անդորրագրի կամ ՀԴՄ կտրոնի և
նստեցման կտրոնի հետ միասին հարկավոր է ներկայացնել Կոնվերս Բանկի "Զվարթնոց
օդանավակայան" կամ «Շիրակ» մասնաճյուղեր:
Հիշեցնենք,
որ «Tax free» համակարգը Հայաստանում գործում է 2014թ.-ի մարտի 1-ից՝ համաձայն ՀՀ
կառավարության 2013թ.-ի դեկտեմբերի 12-ի թիվ 1403-Ն որոշման: