Գոհունակությամբ կարող եմ փաստել, որ ՙCarrefour՚ սուպերմարկետների ցանցը, վերջապես, կհայտնվի Հայաստանում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Դիվանագետի խոսքով, ֆրանսիական ընկերությունը նոր մշակույթ կբերի Հայաստան, ինչն, անշուշտ, կգոհացնի հայ սպառողին: Սուպերմարկետների ցանցում հաճախորդների սպասարկումը կիրականացվի հայերենով, կստեղծվեն նոր աշխատատեղեր, իսկ ՙCarrefour՚-ը Հայաստանին կփոխանցի աշխատանքի իր մեթոդիկան: Դեսպանն ընդգծել է, որ առևտուրը Հայաստանում բավականին դինամիկ է զարգանում, և այդ համատեքստում ներքին շուկայում մրցակցությունից կշահեն միայն գնորդները: