Հարավային
զինվորական օկրուգի ավիացիոն միավորումները 2014 թվականի ապրիլ-մայիս ամիսներին
պետական պաշտպանական պատվերի շրջանակում
ստացել են ժամանակակից սպառազինության 7 միավոր, այդ թվում` 4 «Մի-35» ուղղաթիռ,
2 «Սու-27ՍՄ» ինքնաթիռ և ՌՏԿ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Հարավային
զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից, 2014 թվականին զինվորական օկրուգի
զորքերի գործունեության ծրագրին համապատասխան, նախատեսվում է օկրուգի ավելի քան 40
միավորումների և զորամասերի վերազինում արդիականացված զենքով և տեխնիկայով: 2014
թվականի ողջ ընթացքում նախատեսվում է, մասնավորապես, ՀԶՕ ուղարկել ավելի քան 40
կործանիչ, ավելի քան 15 ռազմական
ուղղաթիռ, 16 ռազմանավ, շուրջ 160 միավոր զրահատանկային տեխնիկա, ավելի քան 200
միավոր հրթիռահրետանային սպառազինություն: