Պետական աջակցությունը կարող է խթանել Հայաստանի
ապրանա-հումքային բորսայի զարգացմանը: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ
զրույցում նման կարծիք է արտահայտել Երևանի «Ադամանդ» ապրանքա-հումքային բորսայի
ղեկավար Կարեն Եղիազարյանը, բորսայի նախաձեռնությամբ Երևանում ընթացող ֆորումում:
Ֆորոմի աշխատանքներին մասնակցել են երկրի բանկերի, վարկային կազմակերպությունների,
գրավատների և մուս ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ:
Եղիազարյանը նշել է, որ ապրանքային բորսաների գլխավոր
գործառույթը բորսայական ապրանքների վաճառքն է, ինչպես նաև դրանց գնանշումները.
«Հայաստանում այդպիսի ապրանքներ են հանդիսանում, օրինակ, գունավոր մետաղները,
ցորենը, բայց դրանց առևտուրը տեղի է ունենում բորսայից դուրս»: Նա նշել է, որ
Ղազախստանում գործում է կառավարության համապատասխան որոշում, որով սահմանվում է
այն ապրանքների ցանկը, որոնց վաճառքը պետք է բացառապես կատարվի բորսայի միջոցով:
Ըստ բորսայի ղեկավարի, նման փորձը կարող է ընդօրինակել
նաև Հայաստանը. «պետությունն անբավարար ուշադրություն է դարձնում
ապրանքա-հումքային բորսայի զարգացմանը: Սակայն, բորսայական մեխանիզմն ապահովում է
գործարքների բացությունն ու թափանցիկությունը»: Ըստ Եղիազարյանի, բորսայական
առևտրի վրա մշտապես պետք է աշխատի նաև ինքը` բորսան. «կարևոր է նաև, որպեսզի
տնտեսական և քաղաքական վերնախավը նույնպես իր զարգացման մեջ հասնի որոշակի
մակարդակի»: Հարկային արտոնությունների կիրառումը, ըստ բորսայի ղեկավարի, նույնպես
կխթանի գործաևրարներին`բորսայական մեխանիզմների կիռառման առումով:
Ըստ Երևանի «Ադամանդ» ապրանքա-հումքային բորսայի
տվյալների, 2013 թվականին և 2014 թվականի առաջին 4 ամիսներին բորսայական
սակարկությունների միջոցով օտարվել է 7 մլրդ.դրամի գույք, որի 70.6%-ը կազմել են
թանկարժեք մետաղները և ոսկերչական իրերը, 27.2%-ը` անշարժ գույքը, իսկ 2.16%-ը`
շարժական գույքը:
Երևանի
«Ադամանդ» ապրանքա-հումքային բորսան հիմնադրվել է 1990թ.
նոյեմբերի 22-ին, որպես ունիվերսալ (ապրանքա-ֆոնդային)բորսա` բաժնետիրական
ընկերության տեսքով: Իր գործունեության ընթացքում բորսան դիմակայել է
ինչպես կոշտ մրցակցությանը, այնպես էլ տնտեսության անցումային շրջանին բնորոշ
բոլոր խոչընդոտներին: Շնորհիվ 23 տարիների անխափան գործունեության ընթացքում ձեռք
բերված իր փորձի, դիրքի և գործունյա շրջանակների վստահությանը, բորսան Հայաստանի
Հանրապետության տնտեսությունում ունի իր յուրահատուկ տեղն ու նշանակությունը: