Ադրբեջանական բանակի ֆինանսական ներուժը, հնարավոր է, գերազանցում է հայկական զինված ուժերի հնարավորությունները, սակայն, ինչպես հայտնի է, մարտունակությունն ապահովվում է ոչ թե սպառազինությամբ կամ ֆինանսներով, այլ` մարդկային ներուժով, լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով շփման գծում իրավիճակին` նախարարն ընդգծել է, որ այն շարունակում է լարված մնալ`ղարաբաղյան հակամարտության չլուծվածության պատճառով: ՙՀակառակորդը մշտապես դիվերսիաներ է կազմակերպում, սակայն, արժանի հակահարված ստանալով, նահանջում է կորուստներով՚,- հայտարարել է նախարարը:
Նշենք, որ մայիսի 25-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փ/գ-տ Գարիկ Բալայանը:Մայիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ջեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը: