Մինչև տարեվերջ կավարտվեն Ստեփանավանի օդանավակայանի շինարարական աշխատանքները, հայտարարել է ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը`ներկայացնելով 2013 թ. բյուջեի կատարողական մասը:
Նրա խոսքով, շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են և կտևեն մինչև տարեվերջ: Փոխնախարարը նշել է, որ Ստեփանավանի օդանավակայանի շինարարական աշխատանքների ավարտից հետո կսկսվի Կապանի օդանավակայանի վերակառուցումը: ՙՀիշյալ գործողություններն ուղղված կլինեն փոքր ավիացիայի խթանմանը՚,- ասել է Մխիթարյանը:
Ստեփանավանի օդանավակայանի բաժնետոմսերն ամբողջությամբ փոխանցվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: ՀՀ կառավարությունն օգոստոսի 29-ին որոշել է բաժնետոմսերը վերցնել ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունից և փոխանցել արտակարգ իրավիճակների նախարարությանը: Նշենք, որ Ստեփանավանի օդանավակայանը 2006թ.-ից գործունեություն չի ծավալում, և ներառված է պետգույքի մասնավորեցման ծրագրում: