ՙԱրմենՏել՚ ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ վերանորոգվեց, կահավորվեց և համակարգչային տեխնիկայով վերազինվեց Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի գրադարանը և համակարգչային լսարանը։ Մասնավորապես, «ԱրմենՏելե ընկերությունը վերազինել է համակարգչային լսարանը բարձրակարգ ժամանակակից համակարգիչներով, ապահովել ծրագրային աջակցությամբ, մոնտաժել ներքին ցանցը։ Մոտ ապագայում կտրամատրվի Ինտերնետ հասանելիություն օպտիկական մալուխի միջոցով;։ Նոր տրամադրված կահույքի և տեխնիկայի շնորհիվ վերանորոգված գրադարանը կդառնա ուսանելու և կարդալու համար նախատեսված հարմարավետ անկյուն։
Տնտեսագիտության ֆակուլտետի գրադարանի և համակարգչային լսարանի պաշտոնական բացմանը ներկա էին Երևանի պետական համալսարանի ղեկավար անձնակազմը, ՙՎիմպելԿոմ՚ խմբի կորպորատիվ հաղորդակցության տնօրեն Բոբի Լիչը և ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
ՙՎիմպելԿոմ՚-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն աշխարհում։ Մենք գործում ենք տասնյոթ երկրում և մեծ ուշադրություն ենք դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը։ Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության մեջ մենք խրախուսում ենք երիտասարդներին հասնելու հաջողության՝ բարձր տեխնոլոգիաների և նոր լուծումների օգնությամբ։ Beeline համակարգչային լսարանը հանդիսանում է այս մոտեցման վառ օրինակ՚,- նշել է ՙՎիմպելԿոմ՚ խմբի կորպորատիվ հաղորդակցության տնօրեն Բոբի Լիչը։
ՙԺամանակակից կրթական գործընթացներնն անհնար է արդյունավետ կազմակերպել առանց նոր տեխնոլոգիաների առկայության: Այս համակարգչային լսարանի օգնությամբ մեր մագիստրոսական ծրագրերն առավել արդյունավետ կդասավանդվեն: Անշուշտ, սա օրինակելի բարեգործություն է, երբ գործատուն մտնում է կրթական տարածք՚ , – ասել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:
Նշենք, որ ՙԱրմենՏել՚ ընկերությունը Beeline ապրանքանիշը Հայաստանում ներակայացնելու առաջին իսկ օրից կրթության զարգացմանն ուղղված ծրագրերի աջակցությունը հայտարարել է իր սոցիալական ծրագրերի առաջնահերթ ուղղություններից մեկը։ Սկսած 2008թ–ից իրականացվել են ավելի քան հարյուր ծրագիր՝ ուղղված Հայաստանում կրթության աջակցմանը։