Arminfo.info



Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահՀայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահ
Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունըԱկնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը
Հայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէՀայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ
Նյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասինՆյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասին
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակըԹովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակը
Տավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքիՏավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի
Ժան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանիԺան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանի
Բեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկըԲեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյունՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամԿյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
ԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներիցԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներից
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահՏարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահ
Եվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետԵվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետ
Ռուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովինՌուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համարՀայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
Զախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրերԶախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրեր
ՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներումՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներում
Եղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակելԵղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակել
Քաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էՔաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է
Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկըՊետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն ԱրցախՔենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա ՀայաստանումՌուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածըԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածը
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացիՀայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի
Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայքՀայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայք
2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ
Հայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհներըՀայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհները
ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչովՀանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներինԲրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվենՀունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն
Նիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման էՆիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է
Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունըԹուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
Կարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերըԿարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը
Ռուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասինՌուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին
Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի ԾիծեռնակաբերդԶորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Ջո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՋո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբԹուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ
Արամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձըԱրամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձը
Հայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջևՀայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև
Մակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՄակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Զորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այնԶորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այն
Թյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջներըԹյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջները
Այլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդինԱյլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին
Գարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններումԳարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններում
ֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբ
Աշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներինԱշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին
Կարդալ ավելին





Հ.Թոքմաջյան. Երեւանյան հիմնական ավտոմյարուղիներին զուգահեռ պետք է ստեղծվեն դենդրոպարկեր
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 10:52

Երեւանյան հիմնական ավտոմայրուղիներին զուգահեռ պետք է ստեղծվեն դենդրոպարկեր։ Այդ մասին ապրիլի 16-ին լրագրողներին հայտնել է ՀՀԿ-ից Երեւանի ավագանու խորհրդի թեկնածու Հովհաննես Թոքմաջյանը (3-րդը համամասնական ցուցակում)։ Նրա կարծիքով, դրա համար անհրաժեշտ է ընտրել ծառերի այնպիսի տեսակներ, որոնք ավելի լավ են կլանում ծանր մետաղներն ու փոշին։ Նա ավելացրել է, որ բնապահպանական վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է նաեւ կատարելագործել տրանսպորտային համակարգը։ ՙՔաղաքին անհրաժեշտ են շրջանցող ճանապարհներ, որպեսզի հանրապետությունում ավտոմեքենաների հոսքն անցնի քաղաքից դուրս՚, –  հայտարարել է նա։ Բացի այդ, ավելացրել է նա, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ մետրոպոլիտենի զարգացմանը։ ՙՀամաձայն եմ, դա շատ ծախսատար է, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է քաղաքին։ Ուղեւորափոխադրության խնդիրը լուծելու համար նաեւ նոր տեղամասեր կառուցելու շուրջ բանակցություններ ենք վարում, սակայն ոչ թե մետրոյի, այլ ստորգետնյա տրամվայների, որոնց համար ավելի շատ խորություն պետք չէ, եւ այդ պատճառով էլ ավելի էժան են՚, – հայտարարել է Հ.Թոքմաջյանը։

Հիշեցնեք, որ Երեւանի ավագանու խորհրդի ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին։ Ընտրություններին մասնակցում է 6 կուսակցություն` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ ՙԱռաքելությունը՚, ինչպես նաև ՙԲարեւ, Երեւան՚ դաշինքը։ 65 անդամից կազմված ավագանու խորհուրդն իր հերթին կընտրի Երևանի քաղաքապետին:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 10:46

Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում  այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 416 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 543 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13,2 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 417 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 546,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,2 դրամ 1 ռուբլու դիմաց: 

>>>
Կիբեռոստիկան. Հայաստանում դիտվում է մասնավոր հատվածի և ֆիզիկական անձանց նկատմամբ կիբեռհանցավորության աճի միտում
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2013 16:52

 2012 թվականին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժինը 40 քրեական դարձած գործերի վարույթ է իրականացրել, իսկ ընթացիկ տարչա անցած ժամանակահատվածում արդեն 22 քրեական գործ է հարուցվել: Այդ մասին ապրիլի 15-ին մամուլի ասուլիսում հաղորդել է վերը նշված բաժնի ավագ մասնագետ, ավագ լեյտենանտ Անդրեյ Յաշչյանը:

Մրևնույն ժամանակ, նրա տվյալներով, վերջին տարիներին կրճատվել են համակարգչային տեխնիկայի և ինտերնետի միջոցով ապօրինի տնտեսավարական գործունեության տեսքով կիբեռհանցագործությունների դեպքերը:

Ոստիկանի տվյալներով, եթե իրական կյանքում դրամաշորթության դեպքերը Հայաստանում տարածված չեն, ապա համակարգչային տեխնոլոգիայի կիրառմամբ նման հանցագործությունները հաճախակի են դարձել: Օրինակ, 2012 թվականին ՙՕդնոկլասնիկի՚ սոցցանցի ոմն օգտատեր կեղծ անկետայի միջոցով կապվել է ոմն քաղաքացուհու հետ և նրանից պահանջել 250 հազար դրամ` սպառնալով նրան վարկաբեկող տեղեկատվություն տարածել: Պարզվել է, որ օգտատերը հանցագործության պահին պատիժ էր կրում քրեակատարողական հաստատությունում, իսկ ավելի վաղ դրամաշորթություն էր իրականացրել մի քանի անձանց նկատմամբ: Հայտնաբերվել է նաև նույն ցանցի 50  օգտատերերի անունները և ծածկագրերը գողանալու և նրանց կեղծ էջեր ստեղծելու դեպք:

Յաշչյանը նշել է, որ կիբեռյուրացումներ կատարելիս հանցագործներն օգտագործում են բիզնես-գործընկերների էլեկտրոնային նամակագրության ալիքակալման եղանակը` փոխելով բանկային  ռեկվիզիտներն ու հաշիվ-ապրանքագրերն այնպես, որ  միջոցները փոխանցվեն հանցագործներին: Նման դեպքերից մեկում զոհին հասցվել է 134 հազար դոլարի վնաս: Անցած տարի բաժնի արձանագրած 5-6 կիբեռյուրացումների միջազգային շղթան ներառել է Չինաստանը, Ճապոնիան և այլ երկրներ: Կիբեռյուրացումների զոհ են դարձել նաև օտարերկրյա էլեկտրոնային խանութների հաճախորդ ֆիզիկական անձինք, որոնք չեն ստացել պատվիրված ապրանքը, որի դիմաց վճարել են, սակայն այդ դեպքերում բաժնի աշխատակիցներին չի հաջողվել պարզել, թե արդյոք վաճառողն է խարդախություն կատարել, թե մեկ ուրիշն է միջամտել վերը նշված սխեմայով:

Կիբեռոստիկանը հաղորդել է, որ միջազգային կիբեռհանցագործությունների բացահայտմանը մասնակցելու նպատակով բաժնի կազմում  գործում է ՙՄեծ ությակի՚ և Կիբեռհանցագործությունների մասին Բուդապեշտի կոնվենցիայի 24/7 ազգային շփման կետ: Յաշչյանի ասելով, բաժինն 99 տոկոսով զբաղվում է այնպիսի գործերով, որոնցում գոյություն ունի միջազգային հետք: Նա խորհուրդ է տվել օգտվել HTTPS (Hypertext Transfer Protocol Secure արձանագրությունը կիրառող պաշտպանված ինտերնետային ռեսուրսներից` հետևանքներից խուսափելու նպատակով, ոչ ոքի տեղեկատվություն չտրամադրել վարկային քարտի վերաբերյալ, օգտագործել բարդ ծածկագրեր, զգուշանալ ֆիշինգ-կայքերից և համակարգչի վարակումից:

>>>
ՙԱրմավիայի՚ սնանկացումից հետո ՙԱերոֆլոտն՚ ու ՙՍիբիրը՚ նվազեցրել են դեպի Երևան ավիատոմսերի գները
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2013 14:42

 Ռուսական ՙԱերոֆլոտ՚ և ՙՍիբիր՚ ավիաընկերությունները  նվազեցրել են Երևանի ուղղությամբ ավիատոմսերի գները` ազգային փոխադրող ՙԱրմավիայի՚ սնանկացումից հետո:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կայքում նշվում է, որ Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ՙԱերոֆլոտի՚ գները նվազել են 21,4 տոկոսով, 2013 թվականի ապրիլի 2-ին էկոնոմկարգի տոմսի 203,292 հազար դրամից մինչև 159,860 հազար դրամ` ապրիլի 9-ին: Ուշագրավ է, որ ՙԱերոֆլոտը՚ գները բարձրացրել էր ՙԱրմավիայի՚ սնանկության ընթացակարգ հայտարարելուց անմիջապես հետո, քանի որ 2013 թվականի մարտի 31-ի դրությամբ գինը կազմել է 187,158 հազար դրամ, ինչը 14,6 տոկոսով բարձր է ներկայիս գնից: (Սնանկության ընթացակարգ սկսելու և թռիչքները դադարեցնելու մասին ՙԱրմավիան՚ հայտարարել էր այս տարվա ապրիլի 1-ին):

Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ՙՍիբիրի՚ տոմսերի գներն ապրիլի սկզբից նվազել են 15,7 տոկոսով` 187,993 հազար դրամից մինչև 158,510 հազար դրամ:

Թե ինչով է  պայմանավորված ավիատոմսերի գների նվազումը` ՔԱԳՎ-ում ԱրմԻնֆոյի թղթակցին չեն կարողացել մեկնաբանել: Ռուսական ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուցչություններում նույնպես չեն մեկնաբանել, վկայակոչելով այն հանգամանքը, որ ներկայացուցիչները բացակայում են:

Հիշեցնենք, որ ՙԱրմավիան՚ չվերթներ էր իրականացնում 28 ուղղություններով և դրանցիցի մի քանիսում ուներ մենաշնորհային իրավունք` ըստ պայմանագրի: Ընկերության սնանկացումը պայմանավորված էր ֆինանսական վիճակի վատթարացմամբ: 2010  թվականին ընկերության վնասը կազմել է 7 մլն դոլար: 2011 թվականի վերաբերյալ տվյալները չեն հրապարակվել, սակայն, ըսկ մասնագետների գնահատականների, պարտքը գերազանցում է  50 մլն դոլարը: (ՀՀ ԿԲ փոխարժեքը ապրիլի 15-ին 417,40 դրամ է ԱՄՆ 1 դոլարի դիմաց):

>>>
Քաղաքական գործիչ. ՙԲարև Երևան՚ դաշինքը Երևանի քաղաքապետի ընտրություններում հաղթանակի բարձր շանսեր ունի
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2013 14:41

 ՙԲարև Երևան՚ դաշինքը Երևանի քաղաքապետի ընտրություններում հաղթանակի բարձր շանսեր ունի, այսօր մամլո ասուլիսի հայտարարել է ՙԺողովրդավարական հայրենիք՚ կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:

ՙՉնայած ՙԲարև՚ ընդդիմադիր շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին քննադատությանը`նա կարողացավ նվազագույն կորուստներով հաղթահարել նախընտրական լարվածությունը: Պայքարը չի մարել, դրա շարունակման լուրջ նախադրյալներ կան: Եվ տվյալ փուլում վստահ եմ, որ դաշինքը հաղթելու և Երևանի քաղաքապետի պաշտոնը վերցնելու շանս ունի՚,- նշել է Մակեյանը: Նա նաև ավելացրել է, որ վարչական և ֆինանսական ռեսուրսի շնորհիվ 6% շեմը կհաղթահարեն նաև ՙԲարգավաճ Հայաստանը՚ և Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

Նրա խոսքվո, չնայած այն բանին, որ իշխանական կուսակցությունը համառորեն փորձում է ապաքաղաքականացնել առաջիկա ընտրությունները`դրանք շարունակում են մնալ երկրի հիմնական քաղաքական իրադարձությունը:

>>>
Քաղաքական գործիչ. Մինչև 2015 թ. սեպտեմբերի 21-ը Հայաստանում հեղափոխություն չի լինի
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2013 14:40

Մինչև 2015 թ. սեպտեմբերի 21-ը Հայաստանում իշխանափոխություն պետք չէ սպասել, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԱզգային անվտանգություն՚ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը`ըստ որում, չցանկանալով պատասխանել այն հարցին, թե ինչու է նշել հենց այդ ամսաթիվը, լրագրողներին առաջարկելով համբերությամբ զինվել:

ՙՄիայն առաջին հայացքից է երկրում ալեկոծվում քաղաքական կյանքը, բայց իրականում ամեն ինչ հանգիստ է և չի կարող որևէ ցնցման հանգեցնել: Եվ եթե երկու տարվա ընթացքում հեղափոխություն չսկսվի ներքևից, վերևից այն ընդհանրապես չի լինի՚,- նշել է քաղաքական գործիչը:

Նա նաև ընդգծել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և ՙԺառանգություն՚ կուսակցության շարժումը չի կարող նախագահին ստիպել հրաժարական տալ: ՙՆկատի ունենալով ապրիլի 9-ի իրադարձությունները`կարելի է փաստել, որ Հովհաննիսյանի շարժումն աստիճանաբար մարում է, քանի որ իրականում այդ օրը ժողովրդին առաջնորդում էր ոչ թե նա, այլ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՚,- հայտարարել է Իսագուլյանը: Նա նաև ընդգծել է, որ հենց Գասպարյանի շնորհիվ լուրջ բախում տեղի չունեցավ ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև, հենց դա կանխեց 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների կրկնությունը:

>>>
Էդուարդ Շարմազանով. Հայաստանի քաղաքական գործընթացների Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականները տարակուսանք են առաջ բերում
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2013 14:33

 Հայաստանի առաջին նախագահ, նորաստեղծ ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ՀԱԿ համագումարում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների առնչությամբ հնչեցրած դիրքորոշումը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, տարակուսանք է հարուցում առաջին հերթին Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությունն ընդդիմադիր մեկ այլ առաջնորդի`Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին և նրա գործողությունների առնչությամբ: ՙԿցանկանայի ավելի մանրամասն տեղեկանալ, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես ինչ է ենթադրում ՙքաղաքական գործընթացներ՚ բառակապակցության ներքո և ինչ ՙքաղաքական՚ գործողություններ էր ակնկալում Րաֆֆի Հովհաննիսյանից: Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին ՙքաղաքական գործընթացներ՚ իրականացնելու հնարավորություն ուներ, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչի վերածվեց դա՚,- նշել է փոխխոսնակը:

Մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդի հայտարարությունը, թե ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փորձում է մասամբ ՙպոկվել՚ իշխանությունից`Շարմազանովը նշել է. ՙՔաղաքագիտական բոլոր չափանիշների համաձայն, այս կամ այն քաղաքական ուժի ընդդիմադիրության և կայացվածության լավագույն ապացույցը վերջինիս մասնակցությունն է երկրի գլխավոր քաղաքական գործընթացին`նախագահական ընտրություններին`այլընտրանքային ծրագրով, ինչը, սակայն, ԲՀԿ-ն չարեց: Իսկ այն պնդումը, թե այսօր ԲՀԿ-ն առճակատման է գնում իշխանությունների հետ Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում, պարզապես անլուրջ են. դրանք այն ընտրությոՒնները չեն, որոնք որոշում են պետության ճակատագիրը: Եվ նման հայտարարություններով պետք չէ մոլորության մեջ գցել ընտրազանգվածին: Մայիսի 5-ի ընտրություններում ընտրվում է տնտեսվարող, ով կարող է լավագույնս կառավարել Հայաստանի մայրաքաղաքը՚,- ամփոփել է փոխխոսնակը:

>>>
Ապրիլի 19-ին Երևան է ժամանելու Ռոբերտ ֆոն Ռեկովսկին` գործնական հանդիպումների և իր հարուստ փորձն ու գիտելիքները հայ գործարարների հետ կիսելու նպատակով
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2013 14:32

Ապրիլի 19-ին Երևան է ժամանելու Ռոբերտ ֆոն Ռեկովսկին, որը համաշխարհային ակտիվների կառավարման ոլորտում ունի ավելի քան 23 տարվա աշխատանքային փորձ: Այցելելով Հայաստան` նա կունենա գործնական հանդիպումներ և իր հարուստ փորձն ու գիտելիքները կկիսի հայ գործարարների հետ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ամերիաբանկի մամլո ծառայությունում,  Ռոբերտ ֆոն Ռեկովսկին Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անկախ անդամ լինելուց բացի, հանդիսանում է Fidelity Investments ընկերությունում Emerging Markets Strategy-ի (որն աջակցում է զարգացող երկրների կապիտալի և ֆիքսված եկամտով գործառնությունների շուկաների բաժիններին) փոխնախագահը: Fidelity Investments-ը ֆինանսական ծառայությունների շուկայում աշխարհի խոշորագույն ընկերություններից է, որի կառավարման տակ գտնվող ակտիվները 2012թ. դեկտեմբերի դրությամբ կազմում էին շուրջ 1,4 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Այն հարցին, թե ինչով է պայմանավորված նրա հետաքրքրությունը Հայաստանի և մասնավորապես հայկական ընկերության` Ամերիաբանկի նկատմամբ, ֆոն Ռեկովսկին պատասխանել է. ՙԻմ հետաքրքրությունը հայկական ընկերության հանդեպ բացատրվում է մի քանի պատճառով: Նախ` ես պատմամշակութային կապեր ունեմ Հայաստանի հետ, քանի որ մորս ընտանիքը արմատներով Հայաստանից է: Երկրորդը` առաջին անգամ ես այցելեցի Հայաս
տան դեռ 2002թ., երբ «Հայաստան 2020ե նախագծի Համակարգող խորհրդի անդամ էի: Այդ նախագծի ընթացքում իմ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճեց: Ավելին, խորհրդի այլ անդամների հետ համատեղ աշխատանքն ինձ համար շատ օգտակար էր: Եվ վերջապես, շուրջ 20 տարի է, ինչ ես զբաղվում եմ ներդրումներով զարգացող շուկաներում: Ես փորձառություն ունեմ թե՛ պարտքային, թե՛ փայատիրական ֆինանսավորման շուկաներում: Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ էի ստանալ այնպիսի հնարավորություն, որն ինձ թույլ տվեց միավորել իմ անձնական կապերը և հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ իմ մասնագիտական փորձի հետ և աշխատել մի հայկական ընկերությունում, որը մատուցում է ֆինանսական ծառայությունների ամբողջական տեսականի՚:

Նախքան իր ներկա պաշտոնը զբաղեցնելը, Ֆոն Ռեկովսկին մեկ տասնամյակ շարունակ կառավարել է ամերիկյան, կանադական և միջազգային այլ ներդրողների մի շարք ինստիտուցիոնալ և մանրածախ ներդրումային հիմնադրամներ` զարգացող շուկաներում: Ի թիվս այլ պաշտոնների, նա Բոստոնի արտաքին հարաբերությունների կոմիտեի, Բոստոնի տնտեսագիտական ակումբի (Boston Economic Club) և World Boston-ի անդամ է:

Այն հարցին, թե ինչ է ենթադրում Խորհրդի անկախ անդամի պաշտոնը և ինչում է կայանում տարբերությունը Խորհրդի սովորական և անկախ անդամների միջև, նա պատասխանել է. ՙԽորհրդի սովորական և անկախ անդամների միջև մի քանի տարբերություն կա: Որպես կանոն` Խորհրդի սովորական անդամներն ընտրվում են ընկերության հետ կապված անձանցից, այդ թվում՝ բարձր օղակի ղեկավարներից: Խորհրդի անկախ անդամները չեն հանդիսանում ընկերության հետ կապված անձ, չեն մասնակցում առօրյա կառավարման գործընթացին, ուստի, նրանք կարող են այլընտրանքային կարծիք հայտնել Խորհրդի առջև կանգնած խնդիրների վերաբերյալ: Խորհրդի անկախ անդամները պատասխանատու են նաև ղեկավարության կողմից ձեռնարկած կամ առաջարկվող գործողությունները բաժնետերերի շահերի տեսանկյունից դիտարկելու համար՚:

Իսկ կոնկրետ Ամերիաբանկի կառավարման համակարգում իր դերը ֆոն Ռեկովսկին այսպես է մեկնաբանել. ՙԼատինական Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի բազմաթիվ զարգացող շուկաների հարյուրավոր ընկերություններում կատարելով ներդրումներ` համապատասխան վերլուծություններից հետո հուսով եմ, որ կկարողանամ օգտակար լինել նաև Ամերիաբանկին՝ ինձ հետ բերելով կորպորատիվ կառավարման և բիզնես-հնարավորությունների լավագույն փորձի վերաբերյալ իմ գիտելիքները և փորձը: Այս հնարավորությունն ինձ շատ է ոգևորում, և ես անհամբեր սպասում եմ իմ ակտիվ ներգրավվածությանը բանկի աշխատանքներում՚:

Ունենալով նման հարուստ աշխատանքային փորձ և ներկայումս էլ մեծ դերակատարում միջազգային հեղինակավոր կառույցներում`Ռոբերտ ֆոն Ռեկովսկին, համալրելով Ամերիաբանկի Խորհրդի կազմը, իր ներդրումը կունենա նաև Հայաստանում:

>>>
Քաղաքական գործիչ. Հայաստանում վարչապետի փոփոխություն չի լինի
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2013 12:25

 Հայաստանի նախարարների նոր կաբինետը կձևավորվի Երևանի ավագանու ընտրություններից հետո: Այսօր Երևանում կյացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՙԱզգային անվտանգություն՚ կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Ընդ որում, նա, գործնականում, բացառել է վարչապետի փոփոխությունը:

Նրա խոսքերով, ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին լրջորեն տրամադրված է հաղթել և իր բոլոր ռեսուրսներն ուղղում է այդ նպատակին: Քաղաքական գործիչը նաև նկատել է, որ առաջիկա ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն էլ կհաղթահարեն 6%-ի արգելքը և տեղեր կստանան Երևանի ավագանիների Խորհրդում, սակայն, նրա կարծիքով, ՙԺառանգության՚ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի բարձր վարկանիշը չի անդրադառնա նրա կողմից նախաձեռնված ՙԲարև Երևան՚ բլոկի վրա, որը, նրա կարծիքով, մոտավորապես կհավաքի այնքան ձայներ, որքան խորհրդարանական ընտրություններում: ՙԵթե ՙԺառանգության՚ միակ նպատակը իշխանափոխությունն էր, ապա նրանք չպետք է մասնակցեին մայրաքաղաքի ընտրություններին, այլ կսատարեին այն ուժին, որն ունի հաթելու ավելի մեծ շանսեր՚,-նշել է նա:


-

>>>
Վարդան Օսկանյան. Երևանի կենցաղային շատ խմդիրներ քաղաքային իշխանությունների անխղճության արդյունք է
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2013 12:23

 ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանն անհրաժեշտ է համարում Երևանի հավասարաչափ զարգացումը: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

ՙՄենք հաճախ ենք ասում, որ երկու Երևան կա՝ Կենտրոնը և մնացածը: Ես կասեի, որ երկուսից շատ ավելի Երևան կա՝ Փոքր կենտրոն, Մեծ կենտրոն, Կենտրոն, մյուս վարչական շրջանները և դրանց ծայրամասերը: Սրանք բոլորը միմյանցից տարբերվում են: Տարբերությունը հսկայական է հատկապես Փոքր կենտրոնի և ծայրամասերի միջև: Երևանի հավասար և ամբողջական զարգացումն իսկապես այսօր քաղաքի առաջնային խնդիրներից մեկն է, և դրա իրականացման քաղաքականությունը ոչ թե պետք է լինի այն, ինչ առ այսօր եղել է՝ Կենտրոնից դեպի ծայրամասեր, այլ արդեն ճիշտ հակառակը՝ ծայրամասերից դեպի Կենտրոն: Կարծում եմ՝ արժե լրջորեն մտածել, որ յուրաքանչյուր վարչական շրջան ունենա իրեն համազոր փոքր կենտրոնը, իր ՙԱբովյան ու Թումանյան՚ փողոցները: Այս մոտեցումը միանգամից կփոխի ժողովրդի ակնկալիքները, կմեծացնի հնարավորությունները և, բեռնաթափելով Կենտրոնը, նոր արժեք կստեղծի քաղաքի այլ հատվածներում:

Ինչ վերաբերում է ծայրամասերում ժողովրդի կենցաղային խնդիրներին, ասեմ, որ պարզապես անընդունելի է, որ մինչ այժմ դրանք չեն լուծվել: Այդ խնդիրների առկայությունը քաղաքային իշխանությունների՝ տարիների անտարբերության, նույնիսկ կասեի՝ անխղճության արդյունքն է:

Պատկերացրե՛ք, որ մարդիկ շատ բան չեն էլ պահանջում։ Պահանջում են այն, ինչ իրենց նվազագույն հասանելիքն է, այն, ինչ նրանց տարիներ շարունակ խոստացել են՝ ջուր, լուսավորություն, նորմալ ճանապարհ, տրանսպորտային նորմալ հաղորդակցություն, նորմալ դպրոց, մանկապարտեզ և այլն՚,- գրում է պատգամավորը:

>>>
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը նախաձեռնում է քարոզարշավ՝ ՙՍտուգում եմ բացակաների քվեարկությունը՚ կարգախոսով
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2013 12:20

 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը նախաձեռնում է քարոզարշավ՝ ՙՍտուգում եմ բացակաների քվեարկությունը՚ կարգախոսով, որի նպատակն է վերականգնել Հայաստանի քաղաքացիների վստահությունը ընտրությունների ինստիտուտի նկատմամբ:

Քարոզարշավի շրջանակում կազմակերպվում է ստորագրահավաք` ներկայացնելու ընտրություններին մասնակցող անձանց ստորագրած ցուցակների հրապարակման հանրային պահանջ: Հաշվի առնելով դրան առնչվող օրենսդրական սահմանափակումները, պահանջը մասնավորապես ուղղվում է ՀՀ ազգային ժողովին` կատարելու փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքում՝ ապահովելու ստորագրված ցուցակների հրապարակայնությունը: Այս փոփոխությունները պետք է ունենան հետադարձ ուժ և ապահովեն 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները:

ՙԸնտրողների ստորագրված ցուցակների հրապարակումն առաջին և կարևորագույն քայլն է, որ ՀՀ իշխանությունները կարող են անել իրենց լեգիտիմությունն ապացուցելու և ընտրական գործընթացների նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վստահությունը վերականգնելու նպատակով: Անհրաժեշտ է, որ ստորագրված ընտրական ցուցակները և լրացուցիչ ցուցակները փակցվեն տեղամասերում և հրապարակվեն ինտերնետով` ներբեռնման և որոնման հնարավորությամբ՝ թույլ տալով քաղաքացիներին ճշգրտել փաստացի ընտրողների անուններն ու վերահսկել գործընթացի օրինականությունը՝ բացառելով բազմակի քվեարկության կամ բացակա անձանց փոխարեն քվեարկության դեպքերը՚,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

>>>
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի այցը դեպի Հարավային Կովկաս
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2013 12:17

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշիցայի այցը դեպի Հարավային Կովկաս:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ներկայումս Անդրեյ Դեշիցան գտնվում է Բաքվում: Այցի ընթացքում նախատեսվում է նրա հանդիպումը պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի, նախագահաի աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար Էլմար Մամդյարովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվի ներկայիս իրավիճակը ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Լեոնիդ Կաժարի Հարավային Կովկաս կատարվելիք այցի նախապատրաստումը, որը նախատեսվում է հունիսին:

Դեշիցան ապրիլի 15-16-ը կայցելի Վրաստան, իսկ ապրիլի 16-17-ը` Հայաստան:

>>>
Աշոտ Մանուչարյան. ՙԴաշնակցությունը՚ իր քաղաքական անցյալի համար չի կարող լինել ընդդիմություն, իսկ ԲՀԿ-ն պետք է հրաժարվի Ծառուկյանից և Օսկանյանից
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2013 12:15

 ՙԴաշնակցություն՚ կուսակցությունն այսօր չի կարող համարվել ընդդիմություն, թեկուզ իր քաղաքական անցյալի համար, քանի որ անցյալում հանդիսացել է իշխանական կոալիցիայի անդամ և այս կամ այն ձևով մասնակցել է Հայաստանի համար կործանիչ հանդիսացող համակարգի ձևավորմանը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահի խորհրդական Աշոտ Մանուչարյանը:

ՙՀՅԴ-ն որպես քաղաքական ուժ ունի իր ընտրազանգվածը, իր կողմնակիցների որոշակի քանակը, բայց ընդդիմության դերում հանդես գալու համար չունի նախադրյալներ՚,-ասել է Մանուչրյանը:

Հայաստանի օլիգարխիկ համակարգի հիմնական ՙսյուներից՚ մեկն է Մանուչարյանը համարում ԲՀԿ-ին: Նրա խոսքերով, լուրջ քաղաքական համակարգ դառնալու համար ԲՀԿ-ն պետք է ազատվի ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանից և ՙերկրորդ օլիգարխից՚, որի շահերը ներկայացնում է Օսկանյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նա նկատի չունի Ռոբերտ Քոչարյանին, ասելով ՙերկրորդ օլիգարխ՚, Մանուչարյանը հայտարարել է ՙԵս ասացի այն, ինչ ասացի՚:

>>>
Աշոտ Մանուչարյանը դարման է համարում Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման, ՙՍարդարապատ՚-ի և Հայ Ազգային կոնգրեսի միավորումը
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2013 12:12

 Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման, ՙՍարդարապատ՚-ի և Հայ Ազգային կոնգրեսի միավորումը կլիներ այն մարտահրավերների և պրոբլեմների պատասխանը, որին բախվում է Հայաստանը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահի խորհրդական Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքերով, հայ ժողովուրդը, եթե հակված է գնալ որևէ քաղաքական ուժի կամ շարժման ետևից, ապա հակված է գնալ հատկապես վերոնշյալ ընդդիմադիր ուժերի ետևից, և նման պայմաններում մասնատվածությունն անընդունելի է: Մանուչարյանն ընդգծել է, որ այնքան ժամանակ, քանի դե այս կամ քաղաքական ուժը կամ գործիչը, լինելով իշխանության կամ ընդդիմության կազմում, իր համար առաջնահերույթուն է համարում պաշտոնը, փողը և փառքը, ապա այդ ուժը կամ քաղաքական գործիչը ընդամենը ջուր կլցնեն Հայաստանի համար այսօր կործանիչ հանդիսացող համակարգի ջրաղացին: Իսկ ներկայիս իշխանությունների գործունեությունը Մանուչարյանը երկրի համար գտնում է կործանիչ: Նա գտնում է, որ Հայաստանը դադարում է լինել աշխարհում ամենահայաբնակ տարածքը: ՙԱյսօր Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, ու այդ տենդենցները շարունակվելու դեպքում շատ արագ Հայաստանին կանցնեն նև Ամերիկան ու Կանադան: Բնակչության արտահոսքն ազգային աղետ է Հայաստանի համար՚,-հայտարարել է Մանուչարյանը:

Անդրադառնալով ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին, նա հավելել է, որ այդ օրը տեղի ունեցավ մի բան, ինչի արդյունքում ժխտվեց ներկայիս ապրելակերպը, սակայն, կառավարման նոր մոդել չստեղծվեց: ՙԼինելով ներկայացուցչկան դեմոկրատիայի վճռական համակակորդ, ես Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկեցի ստեղծել դեմոկրատիայի ուղղակի համակարգ: Իմ առաջարկի էությունը կայանում է նրանում, որպեսզի մարզրում ստեղծվեն քաղաքացիական ժողովների շտաբներ, որոնք կկարողանան մոբիլիզացնել ժողովրդի ստեղծարար կամքը և անհրաժեշտ ճնշումներ գործադրել իշխանությունների վրա՚ ,-նշել է նա:

Ըստ Մանուչարյանի, եթե ժողովորդը հրապարակում չի, անկախ նրանից, թե ով է զբաղեցնում նախագահի աթոռը, նա դառնում է ընդամենը համաշխարհային կապիտալի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը, այն կապիտալի, որը ոչնչացրեց Մուամմառ Քադդաֆին, չցանկանալով դրան ենթարկվել:

>>>
Ֆրանսիահայ համայնքը նախագահ Օլանդին կոչ է անում կատարել իր խոստումը և ընդունել Հայող ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2013 10:07

 Ֆրանսիայում շարունակվում է ՙՀայող ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն ընդունել` Հիմա՚ նախաձեռնության ստորագրահավաքը:

Ստորագրահավաքը նախաձեռնել է ֆրանսիական ՙՀայաստան՚ մշակութային միավորումը: Կազմակերպությունը նախագահ Օլանդին կոչ է անում կատարել իր խոստումը և ընդունել Հայող ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, համապատասխանեցնելով այն երկրի Սահմանադրությանը, հաղորդել է Nouvelles d'Armenie-ը:

Կազմակերպությունն իր միջնորդությունը, ստորագրությունների հետ միասին, կուղարկի Ելիսեյան պալատ, ապրիլի 24-ին: Միջնորդության մեջ, մասնավորապես, նշված է. ՙՊարոն նախագահ, անցյալ տարի ապրիլի 24-ին Դուք հնչեցրեցիք Հայող ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն ընդունելու Ձեր նախընտրական պարտավորություններն ու պատրաստակամությունը: Այնուհետև հրապարակայնորեն հայտարարելեցիք այդ փաստաթղթին Ձեր կողմ լինելու մասին: Սակայն այսօր, Ձեր ընտրվելուց կես տրի անց, 600 հազար ֆրանսիահայեր սպասում են Ձեր առաջարկին, իսկ հայկական Սփյուռքի ներկայացուցիչները բավականին մտահոգվծ են արտգործնախարար Լորան Ֆբիուսի հայտարարությամբ, կապված ֆրանս-թուրքական հարաբերությունների հետ: Մենք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին կոչ ենք անում կատարել իր պարտավորությունները և հանդես գալ Հայող ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքի ընդունման նախաձեռնությամբ: Հայող ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն ընդունել` Հիմա՚:

Նշենք, որ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆբիուսն իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլու հետ հանդիպմանը, մասնավորապես, հայտարարել էր, որ Ֆրանսիան կողմ է հանդես գալիս Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության ուղղությամբ նոր բնակցությունների մեկնարկին:

Նշենք, որ Հայող ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունվեց 2012 թվականին: Սակայն հետագայում այդ երկրի Սահմանադրական դատարանը ճանաչեց, որ փաստաթուղթը հակասում է Ֆրանսիայի Սհմնադրությանը և չեղյալ հայտարարեց:

>>>
ՙՄիկապրոգրեսստեխ՚-ի ղեկավար. Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ընկերություններն արտահանումային կոմնորոշում ունեցող տնտեսության հիմքն են
 Շաբաթ, 13 Ապրիլի 2013 18:31

Այսօրվա Հայաստանում խոշոր ինժեներական ձեռնարկությունները մեծ հազվադեպություն են: Այդպիսի ընկերություններից մեկը` ՙ Միկապրոգրեսստեխ՚-ը գործում է 2008 թվականից, և հիմնվել է ՙՄիկա Լիմիթեդ՚ ըմկերության և ռուսաստանյան ՙՊրոգրեստեխ՚ ԲԲԸ կողմից:

Հիմնադրման սկզբից ընկերության ռազմավարությունը ուղված է ազգային ինտելեկտուալ ռեսուրսների, գիտական և պրակտիկ փորձի, ավանդությունների պահպանմանն ու զարգացմանը: ՙՄիկապրոգրեսստեխի՚ հիմնական գործունեությունը ուղված է ավիաարտադրության բնագավառում նախագծման ծառայությունների մատուցմանը, գիտական հետազոտությունները, ինժեներությունը: Ընկերությունը համադրում է ժամանակակից մենեջմենթը, աշխատակիցների բարձր որակավորումը և ձեռնհասությունը, որոնք ունեն սեփական գիտական և արտադրական փորձ:

Ընկերության գործընկերներից են հայտնի միջազգային, հայկական և ռուսական ընկերությունները ինչպիսին են ՙԲոինգ՚, ՙՊրոգրեսստեխ՚, ՙԱրմավիա՚, ՙՍուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ՚ և այլոք:

ՙՄիկապրոգրեսստեխ՚-ի աճի մոդելի և զարգացման պլանների մասին է ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում պատմում ընկերության գործադիր տնօրեն Կոնստանտին Բեգիջանովը:

Պրն.Բեկիջանով, զարգացման ինչպիսի՞ ուղի է անցել ՙՄիկապրոգրեսստեխ՚ ընկերությունը մոտ 5 տարիներին: Ինչպե՞ս են զարգացել գործունեության ուղղությունները:

Ամռանը մենք կնշենք ՙՄիկապրոգրեսստեխ՚-ի 5-ամյա հոբելյանը: Գտնում եմ, որ այդ ժամանակահատվածում ընկերությունը զարգացել է բավականին դինամիկ, քանի որ կանգառներ և անկումներ չենք ունեցել, ընդհակառակը, տեղի էր ունենում աշխատանքների ծավալների պլանավորված աճ: Մենք սկսեցինք աշխատել 15 ինժեներներով, բայց, կանխատեսելով գործունեության հետագա զարգացումը, իրականացրեցինք բարձրակարգ մասնագետների հավաքագրման և պատրաստմանն ուղղված նպատակային քաղաքականություն, ինչը շարունակվում է մինչ օրս, իսկ ներկայումս ընկերությունում արդեն աշխատում է 75 ինժեներ:

Մեր հաջողության հիմնական գրավականը դա տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված անընդհատ աշխատանքն է: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր հարաբերություները պատվիրատուների հետ կառուցվեն երկարաժամկետ հիմքերով: Դրա համար էլ մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմի հարցերը, ինչպես նաև աշխատանքի որակը համարվում են մեր ամենաբարձր առաջնահերթությունները:

Ընկերությունում մշտապես կատարելագործվում է որակի մենեջմենտի համակարգը և տիրապետելով միջազգային ISO 9001:2008 ստանդարտներին, ներկայումս պատրաստվում ենք աուդիտ իրականացնել միջազգային AS 9100 ստանդարտով:

Վերջին տարում մեր կարևորագույն իրադարձություններից մեկը դարձավ ավտոմոբիլային շինարարության ոլորտի ինժեներական աշխատանքների շուկա դուրս բերումը, որին ներգրավել էին նաև Renault-Nissan-ը և ՙԱվտոՎԱԶ՚-ը: Հետաքրքրական է, որ սկզբում նախագծին մասնակցում էր մեր ընկերության 2 ինժեներ-կոնստրուկտոր, որոնք կես տարի աշխատելով Տոլյատիում, դարձան կոնստրուկտորների 16 մասնագետներից կազմված խմբի ՙմիջուկը՚, որոնցից 11-ը ներկայումս աշխատում է Երևանում, իսկ 5-ը` Տոլյատիում: Մենք շատ ուրախ ենք, որ այդ ձևով դիվերսիֆիկացրեցինք մեր գործունեության ուղղությունները, օգտագործելով մեր կողմից կուտակված փորձը, գիտելիքներն ու հմտություններն ավտոմոբիլային շինարարության ոլորտում: Եվ այսօր էլ, ինչես ցանկացած ընկերությունում, կառուցելով իր գործունեությունը երկարաժամկետ հեռանկարով, ընկերությունը մշակում է զարգացման պլաները: Դա վերաբերվում է ինժեներական-խորհրդատվական ծառայությունների մատուցմանը ռոբոտոտեխնիկայի և բժշկական սարգավորումների ոլորտներում:

Այդ ուղղություններն ընտրվեցին որպես ընկերությանն ավելի մոտ գտնվող և հեռանկարային ուղղություններ, ոլորտի ինժեներիայի համաշխարհային զարգացումների շրջանակներում: Եվ, իհարկե, այստեղ նոր ուղղությունները զարգացնելու ամենակարևոր գործոններից է մասնագետների առկայությունը, որոնք այդ ոլորտում ունեն փորձ: Ներկայումս ընկերությանը հաջողվել է իր ներսում հավաքել նման մասնագետների, մասամբ, նույնիսկ, կատարելով որոշակի ռեպատրիացիոն ֆունկցիա, աշխատանքի ընդունելով մասնագետների` մեր հայրենակիցներին, որոնք աշխատել են արտասահմանում, արևմտյան նախագծերի վրա:

Մենք ակտիվորեն աշխատում ենք հայկական ձեռնարկություններին ռոբոտատեխնիկայի ոլորտի տեղեկատվություն մատուցելու ուղղությամբ: Ցանկանում ենք նրանց հետ հաստատել գործընկերային հարաբերություններ, քանի որ մեր ընկերությունը, իհարկե, փորձեր կձեռնարկի արտաքին շուկաներում առաջխաղացման ուղղությամբ, որպես աուտսորսինգային և գործընկերային նախագծերի մասնակից, բայց մենք կուզենայինք աշխատել հանուն Հայաստանի և մասնակցել հայկական վերջնական պրոդուկտի ստեղծմանը: Հայաստանում արդեն զարգանում են ինժեներինգային ընկերություններ, որոնք աշխատում են արտասահմանյան գործընկերների հետ: Կարծում եմ, որ ժամանակին այդ ընկերությունների հետ կոոպերացիան միայն կընդլայնվի:

Կարո՞ղ է արդյոք պետությունն ինչ-որ կերպ օժանդակել ինժիներինգի ոլորտի հայաստանյան մյուս ընկերությունների հետ ՙՄիկապրոգրեսստեխ՚-ի համագործակցության կայացմանը:

Իհարկե այո: Բացի այդ, այս հարցում մեզ կարող են օգնել նաև ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք զբաղվում են տնտեսության կոնկրետ հատվածների և երկրի արդյունաբերության զարգացման աջակցությամբ: Գտնում եմ, որ նրանց հիմնական խնդիրը պետք է դառնա հայկական ընկերությունների հնարավորությունների PR-ն արտասահմանում, ցուցահանդեսների, բիզնես-հանդիպումների, ինչպես նաև գիտա-տեխնիկական այլ միջոցառումների կազմակերպումը, ցուցադրելով, որ Հայաստանում արդեն մեկնարկել է ինժիներինգի ոլորտի զարգացման գործընթացը: Դա երկրի զարգացման ամենաառաջնահերթ ուղղություններից է, որտեղ կադրային, կամ մտավոր ներուժի բազմապատկումը գտնվում է արժեքների հիերարխիայի ամենավերևում, քանի որ ողջ աշխարհում արդեն գիտակցել են, որ իրական արժեքներն ստեղծվում են, իսկ ամենաշահավետ բիզնեսն իրականացվում` հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Ես հակված չեմ մեղադրել պետությանը PR-ը թույլ կազմակերպելու մեջ այս ոլորտում: Ստորագրված հուշագրի շրջանակներում արդեն տարվում են աշխատանքներ` ՀՀ կառավարության և ինժեներիայի ոլորտի ընկերությունների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ, և հուսով եմ, որ երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները լուրջ աջակցություն կստանան ներքին և արտաքին շուկաներում առաջխաղացման ուղղությամբ, քանի որ հատկապես այդ ընկերությունները պետք է դառնան արտահանումային կողմնորոշում ունեցող տնտեսության հիմքը: Այսօր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, քչերին է հայտնի ինժեներական զարգացող ընկերությունների մասին:

Կարելի՞ է արդյոք Renault-AutoVAZ-ի ներգրավումը համարել start-up: Եղե՞լ են դեպքեր, երբ ընկերությունից ՙհեռացել է՚ start-up-ը:

Renault-AutoVAZ-ի պարագայում, ինչ-որ չափով, այո: Քանի որ դա մեր առաջին նախագիծն էր ավտոմոբիլային շինարարության ոլորտում:

Իսկ մեզնից առայժմ ոչ-ոք չի հեռացել: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ պատվիրատուների հանդեպ մենք ունենք որոշակի պարտավորություններ` ինֆորմացիայի գաղտնիությունը պահպանելու առումով: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է իրականացնել գաղտնի ինֆորմացիայի հետ կապված նախագիծ, ապա օրենքի առջև պետք է ունենա պատասխանատվությում:

Հնարավո՞ր եք համարում ՙՄիկապրոգրեսստեխ՚-ի համագործակցությունը այլ ավիաշինարարությնա ընկերությունների հետ:

Բնական է, որ մենք աշխատանքներ ենք իրականացնում այդ ուղղությամբ: Հարկ է նշել, որ դա ժամանակային առումով աշխատատար և ծախսատար գործընթաց է, որը մշտական կոնտակտ է պահանջում ավիաշինարարական ընկերությունների հետ: Մենք շարունակում են աշխատել այդ ուղղությամբ:

Երևանյան DigiTec տեխնոլոգիական ցւցահանդեսում ցուցադրվեցին հայկական անօդաչու ինքնաթիռների և ականեր փնտրող ռոբոտների նախատիպերը: Մտադի՞ր է արդյոք ՙՄիկապրոգրեսստեխ՚-ը մասնակցել այդ ապարատների կոնստրուկտորական լուծումների մշակմանը:

Ընկերությունում նման հարցեր քննարկվել են: Սակայն, իրավիճակն այնպիսին է, որ անօդաչու ինքնաթիռների կոնստրուկտորների թիմերը բավականին ինքնաբավ են: Սակայն, հնարավոր է, որ այդ ուղղությամբ կկարողանանք հաստատել գործընկերային հարաբերություններ:

 Ինչ վերաբերվում է ականեր փնտրող ռոբոտներին, ապա այդ ուղղությամբ ունենք սեփական մշակումներ: Ականային դաշտերի ռոբոտ-քարտեզագրաֆի ստեղծման գաղափարը կարող է իրականացվել աշխատանքային նախագծի մակարդակով, քանի որ մենք ամբողջովին հասկանում ենք այդ մենանիզմի ամբողջական մեխանիկան, ինչ մասերից այն պետք է բաղկացած լինի և ինչում պետք է կայանա այդ սարքավորման խնդիրը:

Հնարավո՞ր եք համարում հայկական ՏՏ ոլորտի ընկերությունների համար ինժիներինգի գծով ծրագրային ապահովման ստեղծումը:

Ինժիներինգային ընկերությունները պարտավոր են կատարել իրենց հաշվարկային-կոնստրուկտորական աշխատանքները, պատվիրատուի հավանությանն արժնացած ԾԱ կիրառման միջոցով, որը պետք է լինի սերթիֆիկացված: Այս առումով նշանակություն չունի, հանդիսանո՞ւմ է ԾԱ մշակողը հայկական ընկերություն, թե՞ այլ պետության ներկայացուցիչ: Իսկ երբ ինժիներինգային ընկերությունն է զբաղվում սեփական մշակումներով և անհրաժեշտ է մասնագիտացված ԾԱ, կարծում եմ, որ հայ մասնագետները գլուխ կհանեն այդ խնդրից, ընդ որում, արտասահմանյան գործընկերներից ոչ պակաս:

Արդյո՞ք երիտասարդ ինժեներ մասնագետներն արժանապատիվ աշխատավարձով Հայաստանում աշխատելու հնարավորություն ունեն: Վերաբերու՞մ է դա նաև ՙՄիկա Պրոգրեստեխ՚-ին:

Առաջինը`մեզ մոտ ընդունվող մասնագետն աշխատանքի առաջին երեք ամիսներին փորձաշրջան է անցնում, այսպես կոչված ՙon job training՚, և ոչ թե աշխատավարձ, այլ ավելի շուտ 70 հազար դրամի չափով (մոտ $175) կրթաթոշակ է ստանում: Փորձաշրջան անցնելուց և ատեստավորում անցնելուց հետո նորեկն սկսում է աշխատել տիպային նախագծերում: Տարեկան 1-2 անգամ պարբերականությամբ ատեստավորում մեզ մոտ նախատեսված է բոլոր աշխատողների համար, և դրա հիման վրա որոշում է կայացվում կոնկրետ մասնագետի փորձին և գիտելիքներին համապատասխան աշխատավարձ սահմանելու վերաբերյալ`համաձայն ընկերությունում գործող սանդղակի: Արդյունքում աշխատանքի դրական ցուցանիշների դեպքում ՙՄիկա Պրոգրեստեխ՚--ում մեկ տարվա ստաժով ինժեների աշխատավարձը կարող է հասնել շուրջ 150 հազար դրամի`հարկերի վճարումից հետո:

Ինչպե՞ս եք գնահատում ընկերության հետագա աճի հնարավորութունները

Այժմ մեր հիմնական խնդիրն է`ավիաշինարարական ոլորտի արևմտյան պատվիրատու գտնելը`չկորցնելով և բազմապատկելով դիրքերը ռուսաստանյան շուկայում. այն մոտ է մեզ: Թող սկզբնական ժամանակաշրջանում արևմտյան շուկայում լինեն ոչ մեծ, բայց այդ շուկայում աշխատանքի փորձ ձեռքբերելու հնարավորություն տվող նախագծեր`մեզ համար նոր պատվիրատուով:

Զարգացման հեռանկարները դրական են նաև ռոբոտատեխնիկայի ոլորտում ինժեներական ծառայությունների ցուցաբերման ուղղությամբ: Մասնավորապես`արևմտյան շուկայում շատ աշխատանք կա սարքերի մեխանիկական մասի նախագծման ուղղությամբ, որի իրականացումը հաճախ առաջարկվում է այլ ընկերությունների`աութսորսինգային հիմունքով: Թեկուզ դրանք նույնպես ոչ մեծ պատվերներ են, բայց մեր ընկերությունը շահագրգռված է դրանց կատարմամբ: 

Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում վերադարձնել հայ ինժեներներին արտերկրից:

Հայաստանում շատ են փոխկապակցված հարաբերությունները, և եթե ինչ-որ ընկերությունում աշխատում է 75 մարդ, վստահորեն կարող եմ ասել, որ երկրի բնակչության բավականին զգալի մասը հարազատական և ընկերական կապերով կապված է ընկերության հետ`ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Բացի այդ, ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաները տեղեկատվության փոխանակման հնարավորություն են տալիս, և մենք միայն ուրախ կլինենք, եթե մեր ընկերության մասին տեղեկատվությունն արտերկրում ինժեներական նախագծերում համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մեր հայրանակիցներին դրդի շարունակել աշխատանքը Հայաստանում`մեր ընկերությունում:

Արդյո՞ք գոյություն ունեն բոլոր ավիաշինարարների հանդիպումների միջազգային ինտերնետ հարթակներ:

Ավիաշինարարների հանդիպումների մասնագիտացված ինտերնետ հարթակ, որպես այդպիսին, չկա: Կան ավիացիոն ուղղվածության բազմաթիվ որակյալ ինտերնետ պորտալներ, որոնք լուսաբանում են ավիացիայի աշխարհի հետ կապված բոլոր նորությունները, և որտեղից կարելի է շատ օգտակար տեղեկատվություն քաղել:

Ինտերնետում լայն թափ է ստանում նաև սոցիալական ցանցերում պրոֆեսիոնալ խմբերի գործունեությունը, օրինակ` LinkedIn-ում: Գոյություն ունեն նաև հիշյալ ոլորտում աշխատանքի որոնման կայքեր, ինչպես նաև նեղ մասնագիտական կայքեր, ինչը թույլ է տալիս կապեր հաստատել և քնարկել նախագծերի իրականացման հնարավորությունը:

Հնարավոր է`Հայաստանի համար ևս վատ չէր լինի ունենալ կազմակերպություն, որը կզբաղվեր երկրի ներսում և արտերկրում հայկական ընկերությունների համար աշխատանքի որոնմամբ: Գուցե կան նման կազմակերպություններ, և, եթե այո, ապա դրանք նույնպես զարգացման սկզբնական ճանապարհին են, և, իհարկե, պետք չէ մոռանալ, որ այն ամենը,  ինչի մասին խոսում ենք, իրականում դեռ շատ կարճ պատմություն ունի: Այո, Սովետական Հայաստանում կար լավ գիտատեխնիկական, ինժեներական ներուժ, սակայն հասարակական հարաբերությունների տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում տեղի ունեցավ անկում, և շատ լավ է, որ այժմ այդ ներուժը սկսում է զարգանալ: Վերցնենք թեկուզ ՙՄիկա Պրոգրեստեխ՚-ի զարգացման պատմությունը: Հավանաբար, շատերին կարող էր համարձակ թվալ Հայաստանում ինժինիրինգային ընկերության հիմնադրման գաղափարը, որը կներգրավվի ավիա- և ավտոմոբիլաշինարարական նախագծերում: Բայց այդ համարձակ գաղափարն իրականություն դարձավ հիմնադիրների`ՙՊրոգրեստեխ՚ և ՙՄԻԿԱ Լիմիթեդ՚ ընկերությունների շնորհիվ:

Ինչպե՞ս եք գնահատում ընկերության հետագա աճի հնարավորութունները

Այժմ մեր հիմնական խնդիրն է`ավիաշինարարական ոլորտի արևմտյան պատվիրատու գտնելը`չկորցնելով և բազմապատկելով դիրքերը ռուսաստանյան շուկայում. այն մոտ է մեզ: Թող սկզբնական ժամանակաշրջանում արևմտյան շուկայում լինեն ոչ մեծ, բայց այդ շուկայում աշխատանքի փորձ ձեռքբերելու հնարավորություն տվող նախագծեր`մեզ համար նոր պատվիրատուով:

Զարգացման հեռանկարները դրական են նաև ռոբոտատեխնիկայի ոլորտում ինժեներական ծառայությունների ցուցաբերման ուղղությամբ: Մասնավորապես`արևմտյան շուկայում շատ աշխատանք կա սարքերի մեխանիկական մասի նախագծման ուղղությամբ, որի իրականացումը հաճախ առաջարկվում է այլ ընկերությունների`աութսորսինգային հիմունքով: Թեկուզ դրանք նույնպես ոչ մեծ պատվերներ են, բայց մեր ընկերությունը շահագրգռված է դրանց կատարմամբ: 

Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում վերադարձնել հայ ինժեներներին արտերկրից:

Հայաստանում շատ են փոխկապակցված հարաբերությունները, և եթե ինչ-որ ընկերությունում աշխատում է 75 մարդ, վստահորեն կարող եմ ասել, որ երկրի բնակչության բավականին զգալի մասը հարազատական և ընկերական կապերով կապված է ընկերության հետ`ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Բացի այդ, ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաները տեղեկատվության փոխանակման հնարավորություն են տալիս, և մենք միայն ուրախ կլինենք, եթե մեր ընկերության մասին տեղեկատվությունն արտերկրում ինժեներական նախագծերում համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մեր հայրանակիցներին դրդի շարունակել աշխատանքը Հայաստանում`մեր ընկերությունում:


Արդյո՞ք գոյություն ունեն բոլոր ավիաշինարարների հանդիպումների միջազգային ինտերնետ հարթակներ:

Ավիաշինարարների հանդիպումների մասնագիտացված ինտերնետ հարթակ, որպես այդպիսին, չկա: Կան ավիացիոն ուղղվածության բազմաթիվ որակյալ ինտերնետ պորտալներ, որոնք լուսաբանում են ավիացիայի աշխարհի հետ կապված բոլոր նորությունները, և որտեղից կարելի է շատ օգտակար տեղեկատվություն քաղել:

Ինտերնետում լայն թափ է ստանում նաև սոցիալական ցանցերում պրոֆեսիոնալ խմբերի գործունեությունը, օրինակ` LinkedIn-ում: Գոյություն ունեն նաև հիշյալ ոլորտում աշխատանքի որոնման կայքեր, ինչպես նաև նեղ մասնագիտական կայքեր, ինչը թույլ է տալիս կապեր հաստատել և քնարկել նախագծերի իրականացման հնարավորությունը:

Հնարավոր է`Հայաստանի համար ևս վատ չէր լինի ունենալ կազմակերպություն, որը կզբաղվեր երկրի ներսում և արտերկրում հայկական ընկերությունների համար աշխատանքի որոնմամբ: Գուցե կան նման կազմակերպություններ, և, եթե այո, ապա դրանք նույնպես զարգացման սկզբնական ճանապարհին են, և, իհարկե, պետք չէ մոռանալ, որ այն ամենը,  ինչի մասին խոսում ենք, իրականում դեռ շատ կարճ պատմություն ունի: Այո, Սովետական Հայաստանում կար լավ գիտատեխնիկական, ինժեներական ներուժ, սակայն հասարակական հարաբերությունների տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում տեղի ունեցավ անկում, և շատ լավ է, որ այժմ այդ ներուժը սկսում է զարգանալ: Վերցնենք թեկուզ  ՙՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵԽ՚-ի զարգացման պատմությունը: Հավանաբար, շատերին կարող էր համարձակ թվալ Հայաստանում ինժեներական ընկերության հիմնադրման գաղափարը, որը կներգրավվի ավիա և ավտոմոբիլաշինարարական նախագծերում: Բայց այդ համարձակ գաղափարն իրականություն դարձավ հիմնադիրների`ՙՊրոգրեսստեխ՚ և ՙՄԻԿԱ Լիմիթեդ՚ ընկերությունների շնորհիվ:

Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար

>>>
Լինելով հիշաչար մարդ`Սերժ Սարգսյանը չի ներելու Գագիկ Ծառուկյանին իր անկախ կուսակցական քայլերի համար
 Շաբաթ, 13 Ապրիլի 2013 14:25

Հայաստանում բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ապահովումն առաջնահերթություն է Հայ ազգային կոնգրեսի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը`ելույթ ունենալով ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ:

Նրա խոսքով, չազատվելով Հայաստանի գործող ռեժիմի կապանքներից`Հայաստանը ժողովրդավարական երկիր չի լինի: ՙժամանակին դա ֆեոդալական կապանքներն էին, հիմա էլ մեզ մոտ ավազակապետական կապանքներն են: Նույն  Խաչատուր Սուքիասյան ավելի վաղ բուրժուազիայի ներկայացուցիչ էր, բայց 2008 թվականին գիտակցելով իր սխալը`միացավ ընդդիմությանը`հարված ստանալով դրա համար իշխանություններից: Սակայն, Սուքիասյանը նման իրավիճակում հայտնվեց միայն այն պատճառով, որ միայնակ է գործել և եթե նրա օրինակին հետևեին այլ օլիգարխներ, իրավիճակն այլ կերպ կդասավորվեր՚,-ասել է Տեր-Պետրոսյանը:

Նախկին նախագահի կարծիքով, այսօր նույն ճանապարհին է կանգնել օլիգարխ Գագիկ Ծառուկյանը`դուրս գալով կոալիցիայից, չաջակցելով Սերժ Սարգսյանին ընտրություներում, նպաստելով ռեժիմի դեմ պայքարին: Տեր-Պետրոսյանը գտնում է, որ լինելով հիշաչար մարդ`Սերժ Սարգսյանը չի ներելու Գագիկ Ծառուկյանին իր անկախ կուսակցական քայլերի համար:  Եվ մայիսի 5-ին կայանալիք Ավագանու խորհրդի ընտրություններում ՙԲարգավաճ Հայաստանին՚ կարող են թույլ չտալ ընտրողներին ձայների անհրաժեշտ քանակություն ստանալ`վախենալով, որ Ծառուկյանի ինքնուրույնությունը կարող է վարակիչ դառնալ:

ՀԱԿ համագումարն ընթանում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համագումարին հրավիրված է 1100 պատվիրակ, մնացածները`հրավիրյալ են: Դահլիճում ներկա են Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները`Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության` Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, ՀՅԴ` Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ և ՙԲարգավաճ Հայաստանի՚`Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ:

>>>
Տարոն Մարգարյանը և Վարդան Օսկանյանը Երևանի քաղաքապետի պաշտոնի ամենահարուստ հավակնորդներն են
 Շաբաթ, 13 Ապրիլի 2013 14:24

 Ապրիլի 13–ին ՙHetq.am՚-ը հոդված է հրապարակել, որում ներկայացրել է Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Նշենք, որ հայտարարագրերը ներառում են 2012 թ. մարտի 1-ից մինչեւ 2013 թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը:

Տարոն Մարգարյան, ՀՀԿ- Երեւանի գործող քաղաքապետն ունի 6 միավոր շենք եւ շինություն Երեւան քաղաքում, 1 շենք-շինություն Ջերմուկում, 3 միավոր հողին ամրացված այլ անշարժ գույք եւ մեկ միավոր հողամաս Դիլիջանում: Տարոն Մարգարյանն ունի 3 ավտոմեքենա` ՙՄերսեդես Բենց G500՚, ՙՌենջ-Ռովեր սուպեր չարչ՚ եւ ՙՄերսեդես S450՚ մակնիշի:
Երեւանի գործող քաղաքապետին է պատկանում նաեւ ՙԶեթ ընդ Զեթ՚ ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը: Ավագանու թեկնածուի միակ եկամուտը գոյացել է քաղաքապետարանից ստացած աշխատավարձից` մոտ 4 մլն 730 հազար դրամ: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա ապրիլի 3-ի դրությամբ, Տարոն Մարգարյանն ունեցել է 115 մլն դրամ, 50 հազար դոլար եւ 50 հազար եվրո:

Վարդան Օսկանյան, ԲՀԿ- նախկին արտգործնախարար, ներկայիս ԱԺ պատգամավորը, գլխավորում է ԲՀԿ-ի ավագանու ցուցակը: Նա հայտարարագրել է 2 անշարժ գույք. 200 քմ առանձնատուն ԱՄՆ-ում եւ 9000 քմ մակերեսով հողամաս Ծաղկաձոր քաղաքում: Ավագանու թեկնածուի եկամուտի միակ աղբյուրը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է` 300 հազար դրամ, իսկ ապրիլի 1-ի դրությամբ նրա հաշվեհամարին եղել է 150 հազար դոլար:

Վահագն Խաչատրյան, ՀԱԿ- Երեւանի նախկին քաղաքապետը հայտարարագրել է մեկ բնակարան եւ ավտոտնակ Երեւանում: Նա այլ անշարժ գույք չունի, ավտոմեքենա եւս չունի:
Նշված ժամանակահատվածում ավագանու թեկնածուն որեւէ եկամուտ չի ստացել, իսկ դրամական եկամուտները համեմատաբար համեստ են` 600 հազար դրամ եւ 1500 դոլար:

Արմեն Ռուստամյան, ՀՅԴ- Ավագանու թեկնածուն գործող պատգամավոր է: Նա ունի Երեւան քաղաքում մեկ բնակարան, իսկ ավտոմեքենա չունի: Արմեն Ռուստամյանի եկամուտները գոյացել են ԱԺ-ից ստացած աշխատավարձից` 3 մլն 350 հազար դրամ եւ բանկերից մեկում ներդրած ավանդից ստացած տոկոսներից` 150 հազար դրամ: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա ապրիլի 4-ի դրությամբ ավագանու թեկնածուն ունեցել է 15 մլն դրամ, 10 հազար դոլար եւ 2 հազար եվրո:

Արմեն Երիցյան, ՕԵԿ- Ավագանու այս թեկնածուն արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարն է: Նա հայտարարագրել է Երեւանում մեկ բնակարան եւ 2004 թ. արտադրության ՙՎռանգլեր-ՋԻՓ՚ մակնիշի ավտոմեքենա: Արմեն Երիցյանի եկամուտները գոյացել են մոտ 3 մլն 817 հազար դրամ նախարարական աշխատավարձից, ինչպես նաեւ ոստիկանությունից ստացած 3 մլն 401 հազար դրամ կենսաթոշակից: Ապրիլի 4-ի դրությամբ ավագանու թեկնածուն ունեցել է 34 մլն դրամ:

Մեսրոպ Առաքելյան, ՙԱռաքելություն՚- Թեկնածուն 28 տարեկան է եւ դասախոսում է Երեւանի պետական համալսարանում: Նա Երեւանում ունի մեկ բնակելի տուն եւ մեկ հողամաս Կոտայքի մարզում: Մեսրոպ Առաքելյանի եկամուտը հիմնականում գոյացել է աշխատավարձից. 17 մլն 863 հազար 471 դրամ ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚-ից, իսկ  մոտ 772 հազարը` ԵՊՀ-ից ստացած աշխատավարձից: Ավագանու թեկնածուին 375 հազար դրամի եկամուտ է բերել նաեւ բանկերից մեկում ներդրած ավանդից ստացած տոկոսը: Ապրիլի 5-ի դրությամբ, Մ. Առաքելյանն ունեցել է 2 մլն դրամ եւ 48 հազար դոլար: Նա 50 տոկոս փայ ունի ՙՔոլլեքշն Աջենսի Գրուփ՚ ՍՊԸ-ում:

Արմեն Մարտիրոսյան, ՙԲարեւ Երեւան՚- Կուսակցությունների դաշինքը գլխավորող ավագանու թեկնածուն, ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության փոխնախագահն է: Արմեն Մարտիրոսյանը համասեփականության իրավունքով Երեւանում ունի մեկ բնակարան եւ միանձնյա սեփականության իրավունքով 0.084 հա հողամաս: Ավագանու թեկնածուն ունի 1996 թ. արտադրության ՙOpel Vectra B՚ մակնիշի ավտոմեքենա: Արմեն Մարտիոսյանը նշված ժամանակաշրջանում եկամուտ է ստացել բացառապես աշխատավարձի տեսքով. 1 մլն 208 հազար դրամը` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից, իսկ  741 հազարը` Ազգային ժողովից, երբ պատգամավոր էր: Մարտի 27-ի դրությամբ ավագանու թեկնածուն որեւէ դրամական միջոց չի ունեցել:

>>>
ՙԹեղուտ՚ ընկերությունը շահառուների է ներգրավում պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին
 Շաբաթ, 13 Ապրիլի 2013 14:24

 ՙԹեղուտ՚ փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շահառուների ներգրավման պլանի շրջանակներում կազմակերպում է հանդիպում ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների մշտական և ժամանակավոր ազգաբնակչության, գյուղապետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին է նշվում ընկերության կողմից տարածաց հայտարարության մեջ:

Նշվում է, որ ընկերության աշխատողների, hայաստանյան և միջազգային բնապահպանական հասարակական կազմակերպությունների, բնապահպանության ոլորտի գիտահետազոտական հաստատությունների, բնապահպանության մասնագետների, հասարակական ակտիվիստների, զանգվածային լրատվության միջոցների, պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության և պահպանության ոլորտում գործունեություն ծավալող մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը տեղի կունենա 2013 թ. ապրիլի 29–ին, ժամը 15:00–ին, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մշակույթի կենտրոնի դահլիճում:

Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են՝ ընկերության սոցիալական քաղաքականության առաջնահերթություններն ազդակիր համայնքներում, նոր աշխատողների ներգրավման սկզբունքները և կադրային քաղաքականությունն ազդակիր համայնքների համար առավել նպաստավոր դարձնելու ուղիները, նախատեսվող բնապահպանական միջոցառումները, ընկերության տեղեկատվական քաղաքականության վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների առաջարկություններ, ընկերության գործունեության և հարակից վայրերում հայտնաբերված պատմամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները, այլ հարցեր:

Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2013 թ. ապրիլի 15-ից կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ՝ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ: Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ և կառուցողական մասնակցություն, ասված է հայտարարությնա մեջ:

Ինչպես ավելի վաղ ՀՀ կառավարությունում հայտարարել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ընկերությունը նախատեսում է ներգրավել 338 մլն.դոլար: Ըստ ծրագրի, ներդրումները նախատեսվում են իրականացնել 28 տարում: Նախարարը նշել էր, որ 132 մլն.դոլար կուղղվի սարքավորումների ձեռքբերմանը և հարստացուցիչ ֆաբրիկայի շինարարությանը: Նախատեսվում է տարեկան ստանալ և մշակել 7 մլն.տոննա հանքանյութ: Ծրագիրն արժանացավ Հայաստանի բնապահպանների և հասարակական կազմակերպությունների կոշտ քննադատությանը:

>>>
2013թ. առաջին եռամսյակում ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ առևտրային կետերի շրջանառությունը մեկ տարում աճել է մոտ 46%-ով:
 Շաբաթ, 13 Ապրիլի 2013 14:23

 2013 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով Բանկի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 802 568  հազ. ՀՀ դրամ: 2012 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ տվյալ ցուցանիշի աճը կազմել է 45.55%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վերոնշյալ ցուցանիշի կտրուկ աճը պայմանավորված է նոր ծառայության` ինտերնետ-էքվայրինգի ներդրման հետ (Առէկսիմբանկը Հայաստանում առաջին բանկն է, որը հավաստագրվել է Visa ընկերության կողմից` ինտերնետի համաշխարհային ցանցում Visa քարտերի էքվայրինգ իրականացնելու համար):

Աղբյուրի համաձայն, այլ բանկերի առևտրային կետերում Բանկի քարտերով իրականացված դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 485 888 հազ. ՀՀ դրամ, իսկ 2012 թվականի 1-ին եռամսյակի համեմատ այն աճել է 21.97%-ով: Բանկի կանխիկացման կետերում միջոցների շրջանառությունը կազմել է 9 277 մլն ՀՀ դրամ, որից 2 953 մլն ՀՀ դրամը` Բանկի POS-թերմինալների և 6 324 մլն ՀՀ դրամը` բանկոմատների միջոցով: 2013 թվականի 1-ին եռամսյակում Բանկի կողմից թողարկվել է 3692 պլաստիկ քարտ, որից 2691 VISA, 996 MasterCard և 5 ArCa քարտ: Ակտիվորեն զարգանում է նաև Բանկի վճարային քարտերի սպասարկման կետերի հատվածը: 31.03.2013թ. դրությամբ վճարային քարտերի սպասարկման ցանցում տեղադրվել է բանկոմատ – 76 հատ, կանխիկացման POS-թերմինալ - 40 հատ, առևտրային POS-թերմինալ - 299 հատ:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական տեղեկագրի, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ Visa ակտիվ քարտերի թվով գտնվում է Հայստանի առաջատար բանկերի տասնյակում, իսկ աշխատավարձային նախագծերի բաժինը կազմում է բանկի ընդհանուր ակտիվ քարտերի 70%-ը:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով