Arminfo.info



 Շաբաթ, 13 Ապրիլի 2013

Սամվել Սարգսյան

ՙՄիկապրոգրեսստեխ՚-ի ղեկավար. Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ընկերություններն արտահանումային կոմնորոշում ունեցող տնտեսության հիմքն են

ՙՄիկապրոգրեսստեխ՚-ի ղեկավար. Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ընկերություններն արտահանումային կոմնորոշում ունեցող տնտեսության հիմքն են

Այսօրվա Հայաստանում խոշոր ինժեներական ձեռնարկությունները մեծ հազվադեպություն են: Այդպիսի ընկերություններից մեկը` ՙ Միկապրոգրեսստեխ՚-ը գործում է 2008 թվականից, և հիմնվել է ՙՄիկա Լիմիթեդ՚ ըմկերության և ռուսաստանյան ՙՊրոգրեստեխ՚ ԲԲԸ կողմից:

Հիմնադրման սկզբից ընկերության ռազմավարությունը ուղված է ազգային ինտելեկտուալ ռեսուրսների, գիտական և պրակտիկ փորձի, ավանդությունների պահպանմանն ու զարգացմանը: ՙՄիկապրոգրեսստեխի՚ հիմնական գործունեությունը ուղված է ավիաարտադրության բնագավառում նախագծման ծառայությունների մատուցմանը, գիտական հետազոտությունները, ինժեներությունը: Ընկերությունը համադրում է ժամանակակից մենեջմենթը, աշխատակիցների բարձր որակավորումը և ձեռնհասությունը, որոնք ունեն սեփական գիտական և արտադրական փորձ:

Ընկերության գործընկերներից են հայտնի միջազգային, հայկական և ռուսական ընկերությունները ինչպիսին են ՙԲոինգ՚, ՙՊրոգրեսստեխ՚, ՙԱրմավիա՚, ՙՍուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ՚ և այլոք:

ՙՄիկապրոգրեսստեխ՚-ի աճի մոդելի և զարգացման պլանների մասին է ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում պատմում ընկերության գործադիր տնօրեն Կոնստանտին Բեգիջանովը:

Պրն.Բեկիջանով, զարգացման ինչպիսի՞ ուղի է անցել ՙՄիկապրոգրեսստեխ՚ ընկերությունը մոտ 5 տարիներին: Ինչպե՞ս են զարգացել գործունեության ուղղությունները:

Ամռանը մենք կնշենք ՙՄիկապրոգրեսստեխ՚-ի 5-ամյա հոբելյանը: Գտնում եմ, որ այդ ժամանակահատվածում ընկերությունը զարգացել է բավականին դինամիկ, քանի որ կանգառներ և անկումներ չենք ունեցել, ընդհակառակը, տեղի էր ունենում աշխատանքների ծավալների պլանավորված աճ: Մենք սկսեցինք աշխատել 15 ինժեներներով, բայց, կանխատեսելով գործունեության հետագա զարգացումը, իրականացրեցինք բարձրակարգ մասնագետների հավաքագրման և պատրաստմանն ուղղված նպատակային քաղաքականություն, ինչը շարունակվում է մինչ օրս, իսկ ներկայումս ընկերությունում արդեն աշխատում է 75 ինժեներ:

Մեր հաջողության հիմնական գրավականը դա տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված անընդհատ աշխատանքն է: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր հարաբերություները պատվիրատուների հետ կառուցվեն երկարաժամկետ հիմքերով: Դրա համար էլ մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմի հարցերը, ինչպես նաև աշխատանքի որակը համարվում են մեր ամենաբարձր առաջնահերթությունները:

Ընկերությունում մշտապես կատարելագործվում է որակի մենեջմենտի համակարգը և տիրապետելով միջազգային ISO 9001:2008 ստանդարտներին, ներկայումս պատրաստվում ենք աուդիտ իրականացնել միջազգային AS 9100 ստանդարտով:

Վերջին տարում մեր կարևորագույն իրադարձություններից մեկը դարձավ ավտոմոբիլային շինարարության ոլորտի ինժեներական աշխատանքների շուկա դուրս բերումը, որին ներգրավել էին նաև Renault-Nissan-ը և ՙԱվտոՎԱԶ՚-ը: Հետաքրքրական է, որ սկզբում նախագծին մասնակցում էր մեր ընկերության 2 ինժեներ-կոնստրուկտոր, որոնք կես տարի աշխատելով Տոլյատիում, դարձան կոնստրուկտորների 16 մասնագետներից կազմված խմբի ՙմիջուկը՚, որոնցից 11-ը ներկայումս աշխատում է Երևանում, իսկ 5-ը` Տոլյատիում: Մենք շատ ուրախ ենք, որ այդ ձևով դիվերսիֆիկացրեցինք մեր գործունեության ուղղությունները, օգտագործելով մեր կողմից կուտակված փորձը, գիտելիքներն ու հմտություններն ավտոմոբիլային շինարարության ոլորտում: Եվ այսօր էլ, ինչես ցանկացած ընկերությունում, կառուցելով իր գործունեությունը երկարաժամկետ հեռանկարով, ընկերությունը մշակում է զարգացման պլաները: Դա վերաբերվում է ինժեներական-խորհրդատվական ծառայությունների մատուցմանը ռոբոտոտեխնիկայի և բժշկական սարգավորումների ոլորտներում:

Այդ ուղղություններն ընտրվեցին որպես ընկերությանն ավելի մոտ գտնվող և հեռանկարային ուղղություններ, ոլորտի ինժեներիայի համաշխարհային զարգացումների շրջանակներում: Եվ, իհարկե, այստեղ նոր ուղղությունները զարգացնելու ամենակարևոր գործոններից է մասնագետների առկայությունը, որոնք այդ ոլորտում ունեն փորձ: Ներկայումս ընկերությանը հաջողվել է իր ներսում հավաքել նման մասնագետների, մասամբ, նույնիսկ, կատարելով որոշակի ռեպատրիացիոն ֆունկցիա, աշխատանքի ընդունելով մասնագետների` մեր հայրենակիցներին, որոնք աշխատել են արտասահմանում, արևմտյան նախագծերի վրա:

Մենք ակտիվորեն աշխատում ենք հայկական ձեռնարկություններին ռոբոտատեխնիկայի ոլորտի տեղեկատվություն մատուցելու ուղղությամբ: Ցանկանում ենք նրանց հետ հաստատել գործընկերային հարաբերություններ, քանի որ մեր ընկերությունը, իհարկե, փորձեր կձեռնարկի արտաքին շուկաներում առաջխաղացման ուղղությամբ, որպես աուտսորսինգային և գործընկերային նախագծերի մասնակից, բայց մենք կուզենայինք աշխատել հանուն Հայաստանի և մասնակցել հայկական վերջնական պրոդուկտի ստեղծմանը: Հայաստանում արդեն զարգանում են ինժեներինգային ընկերություններ, որոնք աշխատում են արտասահմանյան գործընկերների հետ: Կարծում եմ, որ ժամանակին այդ ընկերությունների հետ կոոպերացիան միայն կընդլայնվի:

Կարո՞ղ է արդյոք պետությունն ինչ-որ կերպ օժանդակել ինժիներինգի ոլորտի հայաստանյան մյուս ընկերությունների հետ ՙՄիկապրոգրեսստեխ՚-ի համագործակցության կայացմանը:

Իհարկե այո: Բացի այդ, այս հարցում մեզ կարող են օգնել նաև ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք զբաղվում են տնտեսության կոնկրետ հատվածների և երկրի արդյունաբերության զարգացման աջակցությամբ: Գտնում եմ, որ նրանց հիմնական խնդիրը պետք է դառնա հայկական ընկերությունների հնարավորությունների PR-ն արտասահմանում, ցուցահանդեսների, բիզնես-հանդիպումների, ինչպես նաև գիտա-տեխնիկական այլ միջոցառումների կազմակերպումը, ցուցադրելով, որ Հայաստանում արդեն մեկնարկել է ինժիներինգի ոլորտի զարգացման գործընթացը: Դա երկրի զարգացման ամենաառաջնահերթ ուղղություններից է, որտեղ կադրային, կամ մտավոր ներուժի բազմապատկումը գտնվում է արժեքների հիերարխիայի ամենավերևում, քանի որ ողջ աշխարհում արդեն գիտակցել են, որ իրական արժեքներն ստեղծվում են, իսկ ամենաշահավետ բիզնեսն իրականացվում` հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Ես հակված չեմ մեղադրել պետությանը PR-ը թույլ կազմակերպելու մեջ այս ոլորտում: Ստորագրված հուշագրի շրջանակներում արդեն տարվում են աշխատանքներ` ՀՀ կառավարության և ինժեներիայի ոլորտի ընկերությունների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ, և հուսով եմ, որ երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները լուրջ աջակցություն կստանան ներքին և արտաքին շուկաներում առաջխաղացման ուղղությամբ, քանի որ հատկապես այդ ընկերությունները պետք է դառնան արտահանումային կողմնորոշում ունեցող տնտեսության հիմքը: Այսօր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, քչերին է հայտնի ինժեներական զարգացող ընկերությունների մասին:

Կարելի՞ է արդյոք Renault-AutoVAZ-ի ներգրավումը համարել start-up: Եղե՞լ են դեպքեր, երբ ընկերությունից ՙհեռացել է՚ start-up-ը:

Renault-AutoVAZ-ի պարագայում, ինչ-որ չափով, այո: Քանի որ դա մեր առաջին նախագիծն էր ավտոմոբիլային շինարարության ոլորտում:

Իսկ մեզնից առայժմ ոչ-ոք չի հեռացել: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ պատվիրատուների հանդեպ մենք ունենք որոշակի պարտավորություններ` ինֆորմացիայի գաղտնիությունը պահպանելու առումով: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է իրականացնել գաղտնի ինֆորմացիայի հետ կապված նախագիծ, ապա օրենքի առջև պետք է ունենա պատասխանատվությում:

Հնարավո՞ր եք համարում ՙՄիկապրոգրեսստեխ՚-ի համագործակցությունը այլ ավիաշինարարությնա ընկերությունների հետ:

Բնական է, որ մենք աշխատանքներ ենք իրականացնում այդ ուղղությամբ: Հարկ է նշել, որ դա ժամանակային առումով աշխատատար և ծախսատար գործընթաց է, որը մշտական կոնտակտ է պահանջում ավիաշինարարական ընկերությունների հետ: Մենք շարունակում են աշխատել այդ ուղղությամբ:

Երևանյան DigiTec տեխնոլոգիական ցւցահանդեսում ցուցադրվեցին հայկական անօդաչու ինքնաթիռների և ականեր փնտրող ռոբոտների նախատիպերը: Մտադի՞ր է արդյոք ՙՄիկապրոգրեսստեխ՚-ը մասնակցել այդ ապարատների կոնստրուկտորական լուծումների մշակմանը:

Ընկերությունում նման հարցեր քննարկվել են: Սակայն, իրավիճակն այնպիսին է, որ անօդաչու ինքնաթիռների կոնստրուկտորների թիմերը բավականին ինքնաբավ են: Սակայն, հնարավոր է, որ այդ ուղղությամբ կկարողանանք հաստատել գործընկերային հարաբերություններ:

 Ինչ վերաբերվում է ականեր փնտրող ռոբոտներին, ապա այդ ուղղությամբ ունենք սեփական մշակումներ: Ականային դաշտերի ռոբոտ-քարտեզագրաֆի ստեղծման գաղափարը կարող է իրականացվել աշխատանքային նախագծի մակարդակով, քանի որ մենք ամբողջովին հասկանում ենք այդ մենանիզմի ամբողջական մեխանիկան, ինչ մասերից այն պետք է բաղկացած լինի և ինչում պետք է կայանա այդ սարքավորման խնդիրը:

Հնարավո՞ր եք համարում հայկական ՏՏ ոլորտի ընկերությունների համար ինժիներինգի գծով ծրագրային ապահովման ստեղծումը:

Ինժիներինգային ընկերությունները պարտավոր են կատարել իրենց հաշվարկային-կոնստրուկտորական աշխատանքները, պատվիրատուի հավանությանն արժնացած ԾԱ կիրառման միջոցով, որը պետք է լինի սերթիֆիկացված: Այս առումով նշանակություն չունի, հանդիսանո՞ւմ է ԾԱ մշակողը հայկական ընկերություն, թե՞ այլ պետության ներկայացուցիչ: Իսկ երբ ինժիներինգային ընկերությունն է զբաղվում սեփական մշակումներով և անհրաժեշտ է մասնագիտացված ԾԱ, կարծում եմ, որ հայ մասնագետները գլուխ կհանեն այդ խնդրից, ընդ որում, արտասահմանյան գործընկերներից ոչ պակաս:

Արդյո՞ք երիտասարդ ինժեներ մասնագետներն արժանապատիվ աշխատավարձով Հայաստանում աշխատելու հնարավորություն ունեն: Վերաբերու՞մ է դա նաև ՙՄիկա Պրոգրեստեխ՚-ին:

Առաջինը`մեզ մոտ ընդունվող մասնագետն աշխատանքի առաջին երեք ամիսներին փորձաշրջան է անցնում, այսպես կոչված ՙon job training՚, և ոչ թե աշխատավարձ, այլ ավելի շուտ 70 հազար դրամի չափով (մոտ $175) կրթաթոշակ է ստանում: Փորձաշրջան անցնելուց և ատեստավորում անցնելուց հետո նորեկն սկսում է աշխատել տիպային նախագծերում: Տարեկան 1-2 անգամ պարբերականությամբ ատեստավորում մեզ մոտ նախատեսված է բոլոր աշխատողների համար, և դրա հիման վրա որոշում է կայացվում կոնկրետ մասնագետի փորձին և գիտելիքներին համապատասխան աշխատավարձ սահմանելու վերաբերյալ`համաձայն ընկերությունում գործող սանդղակի: Արդյունքում աշխատանքի դրական ցուցանիշների դեպքում ՙՄիկա Պրոգրեստեխ՚--ում մեկ տարվա ստաժով ինժեների աշխատավարձը կարող է հասնել շուրջ 150 հազար դրամի`հարկերի վճարումից հետո:

Ինչպե՞ս եք գնահատում ընկերության հետագա աճի հնարավորութունները

Այժմ մեր հիմնական խնդիրն է`ավիաշինարարական ոլորտի արևմտյան պատվիրատու գտնելը`չկորցնելով և բազմապատկելով դիրքերը ռուսաստանյան շուկայում. այն մոտ է մեզ: Թող սկզբնական ժամանակաշրջանում արևմտյան շուկայում լինեն ոչ մեծ, բայց այդ շուկայում աշխատանքի փորձ ձեռքբերելու հնարավորություն տվող նախագծեր`մեզ համար նոր պատվիրատուով:

Զարգացման հեռանկարները դրական են նաև ռոբոտատեխնիկայի ոլորտում ինժեներական ծառայությունների ցուցաբերման ուղղությամբ: Մասնավորապես`արևմտյան շուկայում շատ աշխատանք կա սարքերի մեխանիկական մասի նախագծման ուղղությամբ, որի իրականացումը հաճախ առաջարկվում է այլ ընկերությունների`աութսորսինգային հիմունքով: Թեկուզ դրանք նույնպես ոչ մեծ պատվերներ են, բայց մեր ընկերությունը շահագրգռված է դրանց կատարմամբ: 

Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում վերադարձնել հայ ինժեներներին արտերկրից:

Հայաստանում շատ են փոխկապակցված հարաբերությունները, և եթե ինչ-որ ընկերությունում աշխատում է 75 մարդ, վստահորեն կարող եմ ասել, որ երկրի բնակչության բավականին զգալի մասը հարազատական և ընկերական կապերով կապված է ընկերության հետ`ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Բացի այդ, ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաները տեղեկատվության փոխանակման հնարավորություն են տալիս, և մենք միայն ուրախ կլինենք, եթե մեր ընկերության մասին տեղեկատվությունն արտերկրում ինժեներական նախագծերում համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մեր հայրանակիցներին դրդի շարունակել աշխատանքը Հայաստանում`մեր ընկերությունում:

Արդյո՞ք գոյություն ունեն բոլոր ավիաշինարարների հանդիպումների միջազգային ինտերնետ հարթակներ:

Ավիաշինարարների հանդիպումների մասնագիտացված ինտերնետ հարթակ, որպես այդպիսին, չկա: Կան ավիացիոն ուղղվածության բազմաթիվ որակյալ ինտերնետ պորտալներ, որոնք լուսաբանում են ավիացիայի աշխարհի հետ կապված բոլոր նորությունները, և որտեղից կարելի է շատ օգտակար տեղեկատվություն քաղել:

Ինտերնետում լայն թափ է ստանում նաև սոցիալական ցանցերում պրոֆեսիոնալ խմբերի գործունեությունը, օրինակ` LinkedIn-ում: Գոյություն ունեն նաև հիշյալ ոլորտում աշխատանքի որոնման կայքեր, ինչպես նաև նեղ մասնագիտական կայքեր, ինչը թույլ է տալիս կապեր հաստատել և քնարկել նախագծերի իրականացման հնարավորությունը:

Հնարավոր է`Հայաստանի համար ևս վատ չէր լինի ունենալ կազմակերպություն, որը կզբաղվեր երկրի ներսում և արտերկրում հայկական ընկերությունների համար աշխատանքի որոնմամբ: Գուցե կան նման կազմակերպություններ, և, եթե այո, ապա դրանք նույնպես զարգացման սկզբնական ճանապարհին են, և, իհարկե, պետք չէ մոռանալ, որ այն ամենը,  ինչի մասին խոսում ենք, իրականում դեռ շատ կարճ պատմություն ունի: Այո, Սովետական Հայաստանում կար լավ գիտատեխնիկական, ինժեներական ներուժ, սակայն հասարակական հարաբերությունների տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում տեղի ունեցավ անկում, և շատ լավ է, որ այժմ այդ ներուժը սկսում է զարգանալ: Վերցնենք թեկուզ ՙՄիկա Պրոգրեստեխ՚-ի զարգացման պատմությունը: Հավանաբար, շատերին կարող էր համարձակ թվալ Հայաստանում ինժինիրինգային ընկերության հիմնադրման գաղափարը, որը կներգրավվի ավիա- և ավտոմոբիլաշինարարական նախագծերում: Բայց այդ համարձակ գաղափարն իրականություն դարձավ հիմնադիրների`ՙՊրոգրեստեխ՚ և ՙՄԻԿԱ Լիմիթեդ՚ ընկերությունների շնորհիվ:

Ինչպե՞ս եք գնահատում ընկերության հետագա աճի հնարավորութունները

Այժմ մեր հիմնական խնդիրն է`ավիաշինարարական ոլորտի արևմտյան պատվիրատու գտնելը`չկորցնելով և բազմապատկելով դիրքերը ռուսաստանյան շուկայում. այն մոտ է մեզ: Թող սկզբնական ժամանակաշրջանում արևմտյան շուկայում լինեն ոչ մեծ, բայց այդ շուկայում աշխատանքի փորձ ձեռքբերելու հնարավորություն տվող նախագծեր`մեզ համար նոր պատվիրատուով:

Զարգացման հեռանկարները դրական են նաև ռոբոտատեխնիկայի ոլորտում ինժեներական ծառայությունների ցուցաբերման ուղղությամբ: Մասնավորապես`արևմտյան շուկայում շատ աշխատանք կա սարքերի մեխանիկական մասի նախագծման ուղղությամբ, որի իրականացումը հաճախ առաջարկվում է այլ ընկերությունների`աութսորսինգային հիմունքով: Թեկուզ դրանք նույնպես ոչ մեծ պատվերներ են, բայց մեր ընկերությունը շահագրգռված է դրանց կատարմամբ: 

Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում վերադարձնել հայ ինժեներներին արտերկրից:

Հայաստանում շատ են փոխկապակցված հարաբերությունները, և եթե ինչ-որ ընկերությունում աշխատում է 75 մարդ, վստահորեն կարող եմ ասել, որ երկրի բնակչության բավականին զգալի մասը հարազատական և ընկերական կապերով կապված է ընկերության հետ`ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Բացի այդ, ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաները տեղեկատվության փոխանակման հնարավորություն են տալիս, և մենք միայն ուրախ կլինենք, եթե մեր ընկերության մասին տեղեկատվությունն արտերկրում ինժեներական նախագծերում համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մեր հայրանակիցներին դրդի շարունակել աշխատանքը Հայաստանում`մեր ընկերությունում:


Արդյո՞ք գոյություն ունեն բոլոր ավիաշինարարների հանդիպումների միջազգային ինտերնետ հարթակներ:

Ավիաշինարարների հանդիպումների մասնագիտացված ինտերնետ հարթակ, որպես այդպիսին, չկա: Կան ավիացիոն ուղղվածության բազմաթիվ որակյալ ինտերնետ պորտալներ, որոնք լուսաբանում են ավիացիայի աշխարհի հետ կապված բոլոր նորությունները, և որտեղից կարելի է շատ օգտակար տեղեկատվություն քաղել:

Ինտերնետում լայն թափ է ստանում նաև սոցիալական ցանցերում պրոֆեսիոնալ խմբերի գործունեությունը, օրինակ` LinkedIn-ում: Գոյություն ունեն նաև հիշյալ ոլորտում աշխատանքի որոնման կայքեր, ինչպես նաև նեղ մասնագիտական կայքեր, ինչը թույլ է տալիս կապեր հաստատել և քնարկել նախագծերի իրականացման հնարավորությունը:

Հնարավոր է`Հայաստանի համար ևս վատ չէր լինի ունենալ կազմակերպություն, որը կզբաղվեր երկրի ներսում և արտերկրում հայկական ընկերությունների համար աշխատանքի որոնմամբ: Գուցե կան նման կազմակերպություններ, և, եթե այո, ապա դրանք նույնպես զարգացման սկզբնական ճանապարհին են, և, իհարկե, պետք չէ մոռանալ, որ այն ամենը,  ինչի մասին խոսում ենք, իրականում դեռ շատ կարճ պատմություն ունի: Այո, Սովետական Հայաստանում կար լավ գիտատեխնիկական, ինժեներական ներուժ, սակայն հասարակական հարաբերությունների տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում տեղի ունեցավ անկում, և շատ լավ է, որ այժմ այդ ներուժը սկսում է զարգանալ: Վերցնենք թեկուզ  ՙՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵԽ՚-ի զարգացման պատմությունը: Հավանաբար, շատերին կարող էր համարձակ թվալ Հայաստանում ինժեներական ընկերության հիմնադրման գաղափարը, որը կներգրավվի ավիա և ավտոմոբիլաշինարարական նախագծերում: Բայց այդ համարձակ գաղափարն իրականություն դարձավ հիմնադիրների`ՙՊրոգրեսստեխ՚ և ՙՄԻԿԱ Լիմիթեդ՚ ընկերությունների շնորհիվ:

Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Bagrat Srbazan gave Nikol Pashinyan one hour to resignBagrat Srbazan gave Nikol Pashinyan one hour to resign
Bagrat Srbazan to authorities: By time we get to Square you have time  to make decisionBagrat Srbazan to authorities: By time we get to Square you have time to make decision
Armenian Foreign Minister discuss regional issues with his Canadian  counterpartArmenian Foreign Minister discuss regional issues with his Canadian counterpart
Refrain from actions that would prompt police to use force, police  chief urgesRefrain from actions that would prompt police to use force, police chief urges
After power shift, all people who participated in so-called  delimitation to be brought to the court: Avetik ChalabyanAfter power shift, all people who participated in so-called delimitation to be brought to the court: Avetik Chalabyan
Varuzhan Geghamyan: Yesterday - Artsakh, today- borders of Tavush,  and tomorrow - Ararat and Syunik.  The choice is yoursVaruzhan Geghamyan: Yesterday - Artsakh, today- borders of Tavush, and tomorrow - Ararat and Syunik. The choice is yours
"Five Human Rights Defenders" initiative to provide legal assistance to citizens dismissed for participating in peaceful rally
Armenia remains CSTO member: Source in OrganizationArmenia remains CSTO member: Source in Organization
Putin, Pashinyan agree on withdrawal of Russian troops from Armenia`s  several regionsPutin, Pashinyan agree on withdrawal of Russian troops from Armenia`s several regions
Armenian citizens gather in various parts of Yerevan to march to  Republic SquareArmenian citizens gather in various parts of Yerevan to march to Republic Square
Peskov urges not to exaggerate existing difficulties in  Russian-Armenian relations Peskov urges not to exaggerate existing difficulties in Russian-Armenian relations
Power change in Armenia realistic if opposition acts right - Levon ZurabyanPower change in Armenia realistic if opposition acts right - Levon Zurabyan
Catholicos of All Armenians addresses message on Victory and Peace DayCatholicos of All Armenians addresses message on Victory and Peace Day
Procession of Immortal Regiment starts in YerevanProcession of Immortal Regiment starts in Yerevan
Decision to stop Russian border guards` activities in Zvartnots confirmed at top level - ruling forceDecision to stop Russian border guards` activities in Zvartnots confirmed at top level - ruling force
Tavush for the Motherland movement heads for YerevanTavush for the Motherland movement heads for Yerevan
Artsakh leadership visits Yerablur pantheonArtsakh leadership visits Yerablur pantheon
Armenia`s law-enforcement and security authorities issue warning to Tavush for Motherland movement Armenia`s law-enforcement and security authorities issue warning to Tavush for Motherland movement 
79th anniversary of victory in Great Patriotic War celebrated in Armenia79th anniversary of victory in Great Patriotic War celebrated in Armenia
Armenian premier, Russian president hold talks in MoscowArmenian premier, Russian president hold talks in Moscow
“By Your Side”: IDBank`s new support program for displaced Artsakh citizens“By Your Side”: IDBank`s new support program for displaced Artsakh citizens
Some media outlets refuse to give coverage of Armenian premier`s  press conference Some media outlets refuse to give coverage of Armenian premier`s  press conference 
No Azerbaijani military personnel in Kirants No Azerbaijani military personnel in Kirants 
U.S. Department of State withdraws comment on Armenian and  Azerbaijani FMs` upcoming meeting in AlmatyU.S. Department of State withdraws comment on Armenian and  Azerbaijani FMs` upcoming meeting in Almaty
Is there penalty for spitting in face? Prosecutor General explainsIs there penalty for spitting in face? Prosecutor General explains
Yerevan, Budapest agree to open embassies in capitals of two  countriesYerevan, Budapest agree to open embassies in capitals of two  countries
Tavush movement returns our national dignity, Vazgen ManukyanTavush movement returns our national dignity, Vazgen Manukyan
ANCA: Biden & Blinken, having aided Azerbaijan in committing genocide in Artsakh, are now helping Aliyev consolidate his crimeANCA: Biden & Blinken, having aided Azerbaijan in committing genocide in Artsakh, are now helping Aliyev consolidate his crime
Opinion: Armenian, Azerbaijani leaderships are in hurry to sign final peace treatyOpinion: Armenian, Azerbaijani leaderships are in hurry to sign final peace treaty
Nikol Pashinyan does not attend Victory Parade in Moscow eitherNikol Pashinyan does not attend Victory Parade in Moscow either
Pashinyan`s office responds to Bagrat SrbazanPashinyan`s office responds to Bagrat Srbazan
Szijjarto: as part of its EU Presidency, Budapest will look for additional opportunities to assist Yerevan and Baku in normalizing relationsSzijjarto: as part of its EU Presidency, Budapest will look for additional opportunities to assist Yerevan and Baku in normalizing relations
Armenia`s chief diplomat is cautiously optimistic about upcoming  meeting with his Azerbaijani counterpart in AlmatyArmenia`s chief diplomat is cautiously optimistic about upcoming  meeting with his Azerbaijani counterpart in Almaty
ANC Australia says no to forces inside Armenia and external who  believe peace to be achieved by further concessionsANC Australia says no to forces inside Armenia and external who  believe peace to be achieved by further concessions
Ruling MPs are busy inciting hatred, and prosecutor`s office is  silent - comment from oppositionistRuling MPs are busy inciting hatred, and prosecutor`s office is  silent - comment from oppositionist
Alen Simonyan: Power shift in Armenia is possible only with results  of 2026 NA electionsAlen Simonyan: Power shift in Armenia is possible only with results  of 2026 NA elections
US Ambassador to Azerbaijan visits occupied ShushiUS Ambassador to Azerbaijan visits occupied Shushi
ANCA supports Tavush for the Motherland movement ANCA supports Tavush for the Motherland movement 
YPC Honorary President on on mass media self-regulation YPC Honorary President on on mass media self-regulation 
Armenia`s premier not to attend Russian president`s inauguration Armenia`s premier not to attend Russian president`s inauguration 
UN Assistant Secretary-General on visit to Armenia UN Assistant Secretary-General on visit to Armenia 
Procession led by priest Bagrat Galstanyan to head for Yerevan Procession led by priest Bagrat Galstanyan to head for Yerevan 
Armenian, Azerbaijani FMs to meet in Almaty on May 10 Armenian, Azerbaijani FMs to meet in Almaty on May 10 
Without Armenian history and culture, existence is meaningless -  cultural figure Without Armenian history and culture, existence is meaningless -  cultural figure 
Armenian serviceman injured during mine clearance in Kirants Armenian serviceman injured during mine clearance in Kirants 
Unified ticket system for travel on public transport to be introduced  by end of 2024Unified ticket system for travel on public transport to be introduced  by end of 2024
Azerbaijanis destroyed Pantheon of Heroes of Stepanakert Azerbaijanis destroyed Pantheon of Heroes of Stepanakert 
Most powerful strategic positions in Tavush are being surrendered;  Constitution`s foundations are being undermined:  Former Justice  MinisterMost powerful strategic positions in Tavush are being surrendered;  Constitution`s foundations are being undermined:  Former Justice  Minister
RA MoD refutes information spread by Armenian social networksRA MoD refutes information spread by Armenian social networks
ANCA calls on US House of Rep  to expel Henry Cuellar over accepting  $598,000 in Azerbaijani bribesANCA calls on US House of Rep  to expel Henry Cuellar over accepting  $598,000 in Azerbaijani bribes
Anahit Manasyan still does not know how legal it is to restrict  rights to freedom of movement in border village of TavushAnahit Manasyan still does not know how legal it is to restrict  rights to freedom of movement in border village of Tavush
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationThe Power of One Dram to the Road of Life Charitable Organization
Zakharova: Armenia has not taken any new steps regarding CSTO  membership Zakharova: Armenia has not taken any new steps regarding CSTO  membership 
5 criminal proceedings were initiated on facts of torture in Armenia  in 2023 - Prosecutor General`s Office5 criminal proceedings were initiated on facts of torture in Armenia  in 2023 - Prosecutor General`s Office
Vassilis Maragos: Armenia`s media field continues to remain  polarized, despite positive trends in WPFIVassilis Maragos: Armenia`s media field continues to remain  polarized, despite positive trends in WPFI
EAFJD: Constant concessions cannot stop Azerbaijani maximalismEAFJD: Constant concessions cannot stop Azerbaijani maximalism
US reaffirms support for Armenia`s territorial integrity and  sovereignty US reaffirms support for Armenia`s territorial integrity and  sovereignty 
Armenia`s Prosecutor`s Office sends application to prosecute  Pashinyan to NSS Armenia`s Prosecutor`s Office sends application to prosecute  Pashinyan to NSS 
Rights and safety of Tavush population should be considered in border  delimitation and demarcation process - StatementRights and safety of Tavush population should be considered in border  delimitation and demarcation process - Statement
Armenia`s Prosecutor`s Office initiates two criminal proceedings over  Azerbaijan`s aggression against ArmeniaArmenia`s Prosecutor`s Office initiates two criminal proceedings over  Azerbaijan`s aggression against Armenia