Հայաստանի նախարարների նոր կաբինետը կձևավորվի Երևանի ավագանու ընտրություններից հետո: Այսօր Երևանում կյացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՙԱզգային անվտանգություն՚ կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Ընդ որում, նա, գործնականում, բացառել է վարչապետի փոփոխությունը:
Նրա խոսքերով, ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին լրջորեն տրամադրված է հաղթել և իր բոլոր ռեսուրսներն ուղղում է այդ նպատակին: Քաղաքական գործիչը նաև նկատել է, որ առաջիկա ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն էլ կհաղթահարեն 6%-ի արգելքը և տեղեր կստանան Երևանի ավագանիների Խորհրդում, սակայն, նրա կարծիքով, ՙԺառանգության՚ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի բարձր վարկանիշը չի անդրադառնա նրա կողմից նախաձեռնված ՙԲարև Երևան՚ բլոկի վրա, որը, նրա կարծիքով, մոտավորապես կհավաքի այնքան ձայներ, որքան խորհրդարանական ընտրություններում: ՙԵթե ՙԺառանգության՚ միակ նպատակը իշխանափոխությունն էր, ապա նրանք չպետք է մասնակցեին մայրաքաղաքի ընտրություններին, այլ կսատարեին այն ուժին, որն ունի հաթելու ավելի մեծ շանսեր՚,-նշել է նա:
-