Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման, ՙՍարդարապատ՚-ի և Հայ Ազգային կոնգրեսի միավորումը կլիներ այն մարտահրավերների և պրոբլեմների պատասխանը, որին բախվում է Հայաստանը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահի խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքերով, հայ ժողովուրդը, եթե հակված է գնալ որևէ քաղաքական ուժի կամ շարժման ետևից, ապա հակված է գնալ հատկապես վերոնշյալ ընդդիմադիր ուժերի ետևից, և նման պայմաններում մասնատվածությունն անընդունելի է: Մանուչարյանն ընդգծել է, որ այնքան ժամանակ, քանի դե այս կամ քաղաքական ուժը կամ գործիչը, լինելով իշխանության կամ ընդդիմության կազմում, իր համար առաջնահերույթուն է համարում պաշտոնը, փողը և փառքը, ապա այդ ուժը կամ քաղաքական գործիչը ընդամենը ջուր կլցնեն Հայաստանի համար այսօր կործանիչ հանդիսացող համակարգի ջրաղացին: Իսկ ներկայիս իշխանությունների գործունեությունը Մանուչարյանը երկրի համար գտնում է կործանիչ: Նա գտնում է, որ Հայաստանը դադարում է լինել աշխարհում ամենահայաբնակ տարածքը: ՙԱյսօր Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, ու այդ տենդենցները շարունակվելու դեպքում շատ արագ Հայաստանին կանցնեն նև Ամերիկան ու Կանադան: Բնակչության արտահոսքն ազգային աղետ է Հայաստանի համար՚,-հայտարարել է Մանուչարյանը:
Անդրադառնալով ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին, նա հավելել է, որ այդ օրը տեղի ունեցավ մի բան, ինչի արդյունքում ժխտվեց ներկայիս ապրելակերպը, սակայն, կառավարման նոր մոդել չստեղծվեց: ՙԼինելով ներկայացուցչկան դեմոկրատիայի վճռական համակակորդ, ես Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկեցի ստեղծել դեմոկրատիայի ուղղակի համակարգ: Իմ առաջարկի էությունը կայանում է նրանում, որպեսզի մարզրում ստեղծվեն քաղաքացիական ժողովների շտաբներ, որոնք կկարողանան մոբիլիզացնել ժողովրդի ստեղծարար կամքը և անհրաժեշտ ճնշումներ գործադրել իշխանությունների վրա՚ ,-նշել է նա:
Ըստ Մանուչարյանի, եթե ժողովորդը հրապարակում չի, անկախ նրանից, թե ով է զբաղեցնում նախագահի աթոռը, նա դառնում է ընդամենը համաշխարհային կապիտալի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը, այն կապիտալի, որը ոչնչացրեց Մուամմառ Քադդաֆին, չցանկանալով դրան ենթարկվել: