ՙԲարև Երևան՚ դաշինքը Երևանի քաղաքապետի ընտրություններում հաղթանակի բարձր շանսեր ունի, այսօր մամլո ասուլիսի հայտարարել է ՙԺողովրդավարական հայրենիք՚ կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:
ՙՉնայած ՙԲարև՚ ընդդիմադիր շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին քննադատությանը`նա կարողացավ նվազագույն կորուստներով հաղթահարել նախընտրական լարվածությունը: Պայքարը չի մարել, դրա շարունակման լուրջ նախադրյալներ կան: Եվ տվյալ փուլում վստահ եմ, որ դաշինքը հաղթելու և Երևանի քաղաքապետի պաշտոնը վերցնելու շանս ունի՚,- նշել է Մակեյանը: Նա նաև ավելացրել է, որ վարչական և ֆինանսական ռեսուրսի շնորհիվ 6% շեմը կհաղթահարեն նաև ՙԲարգավաճ Հայաստանը՚ և Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
Նրա խոսքվո, չնայած այն բանին, որ իշխանական կուսակցությունը համառորեն փորձում է ապաքաղաքականացնել առաջիկա ընտրությունները`դրանք շարունակում են մնալ երկրի հիմնական քաղաքական իրադարձությունը: