Ֆրանսիայում շարունակվում է ՙՀայող ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն ընդունել` Հիմա՚ նախաձեռնության ստորագրահավաքը:
Ստորագրահավաքը նախաձեռնել է ֆրանսիական ՙՀայաստան՚ մշակութային միավորումը: Կազմակերպությունը նախագահ Օլանդին կոչ է անում կատարել իր խոստումը և ընդունել Հայող ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, համապատասխանեցնելով այն երկրի Սահմանադրությանը, հաղորդել է Nouvelles d'Armenie-ը:
Կազմակերպությունն իր միջնորդությունը, ստորագրությունների հետ միասին, կուղարկի Ելիսեյան պալատ, ապրիլի 24-ին: Միջնորդության մեջ, մասնավորապես, նշված է. ՙՊարոն նախագահ, անցյալ տարի ապրիլի 24-ին Դուք հնչեցրեցիք Հայող ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն ընդունելու Ձեր նախընտրական պարտավորություններն ու պատրաստակամությունը: Այնուհետև հրապարակայնորեն հայտարարելեցիք այդ փաստաթղթին Ձեր կողմ լինելու մասին: Սակայն այսօր, Ձեր ընտրվելուց կես տրի անց, 600 հազար ֆրանսիահայեր սպասում են Ձեր առաջարկին, իսկ հայկական Սփյուռքի ներկայացուցիչները բավականին մտահոգվծ են արտգործնախարար Լորան Ֆբիուսի հայտարարությամբ, կապված ֆրանս-թուրքական հարաբերությունների հետ: Մենք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին կոչ ենք անում կատարել իր պարտավորությունները և հանդես գալ Հայող ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքի ընդունման նախաձեռնությամբ: Հայող ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն ընդունել` Հիմա՚:
Նշենք, որ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆբիուսն իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլու հետ հանդիպմանը, մասնավորապես, հայտարարել էր, որ Ֆրանսիան կողմ է հանդես գալիս Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության ուղղությամբ նոր բնակցությունների մեկնարկին:
Նշենք, որ Հայող ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունվեց 2012 թվականին: Սակայն հետագայում այդ երկրի Սահմանադրական դատարանը ճանաչեց, որ փաստաթուղթը հակասում է Ֆրանսիայի Սհմնադրությանը և չեղյալ հայտարարեց: