Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշիցայի այցը դեպի Հարավային Կովկաս:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ներկայումս Անդրեյ Դեշիցան գտնվում է Բաքվում: Այցի ընթացքում նախատեսվում է նրա հանդիպումը պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի, նախագահաի աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար Էլմար Մամդյարովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվի ներկայիս իրավիճակը ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Լեոնիդ Կաժարի Հարավային Կովկաս կատարվելիք այցի նախապատրաստումը, որը նախատեսվում է հունիսին:
Դեշիցան ապրիլի 15-16-ը կայցելի Վրաստան, իսկ ապրիլի 16-17-ը` Հայաստան: