ՙԴաշնակցություն՚ կուսակցությունն այսօր չի կարող համարվել ընդդիմություն, թեկուզ իր քաղաքական անցյալի համար, քանի որ անցյալում հանդիսացել է իշխանական կոալիցիայի անդամ և այս կամ այն ձևով մասնակցել է Հայաստանի համար կործանիչ հանդիսացող համակարգի ձևավորմանը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահի խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
ՙՀՅԴ-ն որպես քաղաքական ուժ ունի իր ընտրազանգվածը, իր կողմնակիցների որոշակի քանակը, բայց ընդդիմության դերում հանդես գալու համար չունի նախադրյալներ՚,-ասել է Մանուչրյանը:
Հայաստանի օլիգարխիկ համակարգի հիմնական ՙսյուներից՚ մեկն է Մանուչարյանը համարում ԲՀԿ-ին: Նրա խոսքերով, լուրջ քաղաքական համակարգ դառնալու համար ԲՀԿ-ն պետք է ազատվի ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանից և ՙերկրորդ օլիգարխից՚, որի շահերը ներկայացնում է Օսկանյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նա նկատի չունի Ռոբերտ Քոչարյանին, ասելով ՙերկրորդ օլիգարխ՚, Մանուչարյանը հայտարարել է ՙԵս ասացի այն, ինչ ասացի՚: