Հայաստանում բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ապահովումն առաջնահերթություն է Հայ ազգային կոնգրեսի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը`ելույթ ունենալով ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ:
Նրա խոսքով, չազատվելով Հայաստանի գործող ռեժիմի կապանքներից`Հայաստանը ժողովրդավարական երկիր չի լինի: ՙժամանակին դա ֆեոդալական կապանքներն էին, հիմա էլ մեզ մոտ ավազակապետական կապանքներն են: Նույն Խաչատուր Սուքիասյան ավելի վաղ բուրժուազիայի ներկայացուցիչ էր, բայց 2008 թվականին գիտակցելով իր սխալը`միացավ ընդդիմությանը`հարված ստանալով դրա համար իշխանություններից: Սակայն, Սուքիասյանը նման իրավիճակում հայտնվեց միայն այն պատճառով, որ միայնակ է գործել և եթե նրա օրինակին հետևեին այլ օլիգարխներ, իրավիճակն այլ կերպ կդասավորվեր՚,-ասել է Տեր-Պետրոսյանը:
Նախկին նախագահի կարծիքով, այսօր նույն ճանապարհին է կանգնել օլիգարխ Գագիկ Ծառուկյանը`դուրս գալով կոալիցիայից, չաջակցելով Սերժ Սարգսյանին ընտրություներում, նպաստելով ռեժիմի դեմ պայքարին: Տեր-Պետրոսյանը գտնում է, որ լինելով հիշաչար մարդ`Սերժ Սարգսյանը չի ներելու Գագիկ Ծառուկյանին իր անկախ կուսակցական քայլերի համար: Եվ մայիսի 5-ին կայանալիք Ավագանու խորհրդի ընտրություններում ՙԲարգավաճ Հայաստանին՚ կարող են թույլ չտալ ընտրողներին ձայների անհրաժեշտ քանակություն ստանալ`վախենալով, որ Ծառուկյանի ինքնուրույնությունը կարող է վարակիչ դառնալ:
ՀԱԿ համագումարն ընթանում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համագումարին հրավիրված է 1100 պատվիրակ, մնացածները`հրավիրյալ են: Դահլիճում ներկա են Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները`Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության` Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, ՀՅԴ` Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ և ՙԲարգավաճ Հայաստանի՚`Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ: