Arminfo.info



Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբԼրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբ
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35
"Մայր Հայաստան" դաշինքն ուսանողությանը կոչ է անում ոտքի կանգնել՝ ի աջակցություն տավուշցիների
DG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համարDG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համար
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ
Ընդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրելԸնդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել
Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններումՂազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Բագրատ Սրբազանի հանցագործության մասին հաղորդումը
Ընդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրանԸնդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրան
Հայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. ԹաթոյանՀայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. Թաթոյան
Հայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՀայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ
Մկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ էՄկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ է
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. ԱլիևՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. Ալիև
Վերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչներիՎերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչների
Դեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համարԴեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետԲլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Պրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելուՊրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելու
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտինԿրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետԹբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետ
Բագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվինԲագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվին
Մի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասինՄի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
Փաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթովՓաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբ
ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համարԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
Կիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքովԿիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով
Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից 
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահՀայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահ
Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունըԱկնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը
Հայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէՀայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ
Նյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասինՆյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասին
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակըԹովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակը
Կարդալ ավելին





ՀՀ նախագահի հրամանագրով արտգործնախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 09:41

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը: Այս մասիի ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:


ՙՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար՚,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ՀՀ կառավարությունն ապրիլի 9-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմանակալության արարողությունից հետո հրաժարական տվեց: Հրաժարականի դիմումը ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մինչև նոր կառավարության ձևավորումը բոլոր նախարարները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը, սակայն, գտնվելով ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում:

>>>
Թուրքիայում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 09:35

 Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում թուրք մտավորականության ներկայացուցիչներն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ կկազմակերպեն:

Ինչպես հաղորդում է Թուրքիայում հրատարակվող ՙՄարմարա՚ թերթը, միջոցառումները ծրագրվում են անցկացնել Ստամբուլի Թաքսիմ, Անկարայի Սաքարիա և Իզմիրի Բասմախանե հրապարակներում: Իրենց հայտարարություններում միջոցառման կազմակերպիչները, մասնավորապես, նշում են, որ հայերը, որոնք հանդիսանում են այս հողերի ամենահնագույն տերերը, ՙոչնչացվեցին՚ այն շարժման արդյունքում, որի մեկնարկը տրվեց 1915 թվականի ապրիլի 24-ին:

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներում իրականացվեց մի քանի փուլերով: Սկզբում զինաթափվեցին բոլոր հայ զինվորները, այնուհետև սահմանամերձ շրջաններից տեղահանվեցին բոլոր հայերը, հետագայում ընդունվեց արտահանման մասին օրենքը, որին հետևեցին զանգվածային տեղահանումները և սպանությունները: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է բազմաթիվ երկրների, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:

>>>
ԱՄՆ. Հայաստանում մարդու իրավուքների ոլորտի հիմնական պրոբլեմներն են քաղաքացիների իրավունքների սահմանափակումներն իշխանափոխության հարցում, կոռուպցիան, դատական համակարգի կածվածությունն իշխանությունից
 Շաբաթ, 20 Ապրիլի 2013 13:23

Հայաստանում մարդու իրավուքների ոլորտի հիմնական պրոբլեմներն են` իշխանական կառույցների թափանցիկության բացակայությունը, դատական համակարգի անկախության սահմանափակումները, կոռուպցիան: Նման եզրակացության է հանգել ԱՄՆ պետդեպարտամենտ, մարդու իրավունքների վերաբերյալ իր ամենամյա զեկույցում:

>>>
Փորձագետ. Ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ են միմյանց հետ խոսել առանց միջնորդների
 Շաբաթ, 20 Ապրիլի 2013 12:46

Այսօր ղարաբաղյան հակամարտության կողմերը, սկզբունքորեն, արդեն պատրաստ են միմյանց հետ խոսել ուղիղ երկխոսության միջոցով` առանց միջնորդների: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել միջազգային հարցերի փորձագետ, արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը:

ՙԱյսօր միջնորդները զսպում են ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը՚, - նշել է քաղաքական գործիչը: Նրա ասելով, հենց այդ հարցն է այժմ առաջնային: Իգիթյանի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող համաշխարհային երեք հիմնական խաղացողները` ԱՄՆ, Ռուսաստանն ու Ֆրանսիան, որը ներկայացնում է միավորված Եվրոպան, ցանկության դեպքում կարող են կանխել ցանկացած ռազմական գործողություն, հատկապես` այնպիսի փոքր երկրների միջև, ինչպիսիք են Հայաստանն ու Ադրբեջանը:

Միևնույն ժամանակ Իգիթյանը նկատել է, որ մշտապես ցանկություններ են հչում ղարաբաղյան հակամարտությունում միջնորդության մասին, և միանգամայն բնական է, որ դրանք հատկապես հաճախ են հնչում ռարածաշրջանային խաղացողների կողմից: ՙԵրբ այդ մասին հայտարարում է ԻԻՀ, դա դեռ հասկանալի է, քանի որ Իրանը լավ հարաբերություններ է պահպանում Հայաստանի հետ  և, սկզբունքորեն, ընդունելի հարաբերություններ` Ադրբեջանի հետ: Բայց երբ այդ մասին խոսում է Թուրքիան` դա արդեն միանգամայն անընդունելի է՚, - նկատել է փորձագետը:

Նա ընդսմին հարց է տվել, թե արդյոք Իրանը կարող է լինել տարածաշրջանում ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիք: ՙՉեմ կարծում, հատկապես` հաշվի առնելով նրա խախուտ դիրքերը միջազգային հանրությունում: Տարածաշրջանային կայունությունն ի զորու են ապահովել միայն ԵԱՀԿ ՄԽ կազմում ընդգրկված երկրները՚, - փաստել է Իգիթյանը:

>>>
Թուխմանուկ հանքավայրը կրկին մտահոգություն է հարուցում բնապահպանների շրջանում
 Շաբաթ, 20 Ապրիլի 2013 08:45

Ապրիլի 19-ին Բնապահպանության նախարարությունում տեղի են ունեցել ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին՚ ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ՙՄեգո Գոլդ՚ ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի երրորդ պոչամբարի նախագծի մասնագիտական լսումները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, լսումների արդյունքում նախարար  Արամ Հարությունյանը հանձնարարել է հաջորդ շաբաթվա ընթացքում՝ ամենասեղմ ժամկետներում, գրավոր ներկայացնել բոլոր առաջարկություններն ու կարծիքները, որից հետո կտրվի համապատասխան եզրակացություն:

Պոչամբարի կառուցմանն առնչվող ՙՄեգո Գոլդ՚ ընկերության ծրագրերն արդեն մի քանի ամիս դժգոհություն են հարուցել բնապահպանների շրջանում: Այսպես, ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը նշել է, որ հանքավայրը գտնվում է Մելիք գյուղի անմիջական հարևանությամբ: Նրա ասելով, երկու պոչամբարներից թունավոր ջրերը լցվում են Գետիկ գետը, որը ոռոգման միակ աղբյուրն է գյուղացիների համար: Արդյունքում` աղտոտված ջրով ոռոգումից հետո պտղատու ծառերը չորանում են, իսկ կարտոֆիլի բերքն զգալիորեն նվազել է:

Վտանգավոր է այն հանգամանքը, որ Գետիկը թափվում է Խալավարի ջրամբարը, իսկ այնտեղից աղտոտված ջրերը ներթափանցում են Ապարանի ջրամբար: Դրանք երկուսն էլ օգտագործվում են ոռոգման նպատակով, այդպիսով, կարող են վտանգվել հարյուրավոր հեկտար պտղատու հողեր, և, հետևաբար, այնտեղ աճեցվող գյուղմթերքը:

ՙՀայաստանի կանաչների միություն՚ ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանն իր հերթին նշել է, որ հանքավայրի մշակումը վտանգավոր է ոչ միայն Մելիք գյուղի, այլև ողջ Արարատյան հարթավայրի համար: Պոչերը ներառում են ծանր մետաղներ, որոնք ոռոգման համակարգով ներթափանցում են գյուղմթերքի մեջ: Փորձագետը նաև նշել է, որ լեռնահանքային թափոնները և պոչերը կարող են հանգեցնել հողերի դեգրադացման, իսկ ծանր մետաղների ներթափանցումը այդ հողերի վրա աճեցվող մշակաբույսերի մեջ կարող է վտանգավոր լինել նաև մարդու համար, քանի որ դա հարուցում է տարբեր հիվանդություններ և իմունային համակարգի խախտում:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Հասարակական էկոլոգիական դաշինքը և ՙՀայաստանի կանաչների միությունը՚ բաց նամակ էին հղել Global Gold Mining ղեկավար Վան Կրիկորյանին` պահանջելով դադարեցնել GGM գործունեությունը Հայաստնում` մինչև Թուխմանուկ հանքավայրի մշակման պատճառած տնտեսական վնասի գնահատումն ու փոխհատուցումը:

Ավելի վաղ ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում Global Gold Mining ընկերության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանը նշել էր, որ բոլոր առաջ քաշված մեղադրանքներն անհիմն են: Նրա ասելով, Թուխմանուկ հանքավայրի տարածքում և դրա շրջակայքում իրականացվում է մշտական էկոլոգիական դիտարկում` անկախ փորձագետների մասնակցությամբ:

>>>
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելու մասին
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 18:46

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաuտանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման պահից:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 9-ին հրաժարական է տվել նախագահի երդմնակալությունից հետո: Սահմանադրության համաձայն, նոր կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում:

>>>
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր ուժերին կոչ է արել համախմբվել հանուն գործող իշխանության դեմ պայքարի
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 18:45

Ապրիլի 19-ին սկսվել է Նոր Հայաստանի շարժումը, որը կհամախմբի ողջ ընդդիմադիր դաշտը և կպայքարի ընդդեմ կառավարող վարչակազմի: Այդ մասին այսօր հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր կողմնակիցների հետ հանդիպմանը: Նրա ասելով, շարժմանը կարող են միանալ բոլոր քաղաքական ուժերը, սակայն` մեկ պայմանով. նրանք պետք է պայքարեն մինչև հաղթական ավարտը: ՙԱյս շարժումը անձինք և կուսակցական պատկանելություն չունի: Սա փետրվարի 18-ին հաղթած ժողովրդի շարժումն է՚, - ասել է նա:

Հովհաննիսյանի ասելով, ապրիլի 9-ին Հայաստանի իշխանությունները ցույց տվեցին, որ ոչնչի առջև կանգ չեն առնի և հանուն անձնական իշխանության պահպանման իշխանությունները կարող են զոհաբերել սեփական ժողովրդին: Հովհաննիսյանը նաև կարծում է, որ ևս 5 տարի սպասելու ժամանակ չկա, անհրաժեշտն է գտնել պայքարի եղանակներ և հասնել իշխանության շուտափույթ տապալման: ՙԺառանգության առաջնորդը բոլոր այն նախագահներին, որոնք ընտրվել են սակայն չեն կառավարել Հայաստանը, ինչպես նաև քաղաքական ուժերին, որոնք ընտրվել սակայն չեն դարձել խորհրդարական մեծամասնություն՚ կոչ է արել միանալ և միասնական պայքար մղել ՙընդդեմ չարի՚:

Ավելացնենք, որ հանդիպմանը ներկա են եղել նախկինում ՀԱԿ-ի մեջ մտնող ՙԺողովրդավարական հայրենիք՚ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, փաստորեն, արդեն գոյություն չունեցող ՀՀՇ կուսակցության վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը և ՀՅԴ գերագույն մրամնի ներկայացուցիչ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Վերջինն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ արյունահեղությունից խուսափելու նպատակով ընդդիմությունը կառավարող  վարչակազմի դեմ իր պայքարում պետք է կիրառի փափուկ ուժ, որն իշխանությանը կստիպի հրաժարական տալ: Նա ևս մեկ անգամ ընդգծել է ՀՅԴ դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է անհապաղ փոխել կառավարման համակարգը և ներդնել խորհդարանական համակարգ: ՙԽորհրդարանում պետք է լինեն մարդիկ, որոնք դրան արժանի են, այլ ոչ թե մարդիկ, որոնց այնտեղ ցանանում է ներդնել նախագահը կամ կառավարող կուսակցությունը՚, - ասել է Ռուստամյանը:

Նրա ասելով, կոռուպցիայի դեմ պայքարի լծակները պետք է պատկանեն ընդդիմությանը: ՙՎարչապետը չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ հենց ինքն  է կոռումպացված: Եթե իշխանություններն իրոք ցանկանում են պայքարել կոռուպցիայի դեմ, ապա կառավարությաննն առընթեր համապատասխան հանձնաժողովը պետք է գլխավորի ընդդիմությունը՚, - կարծում է Ռուստամյանը:

>>>
ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը հրաժարվել է հանդիպել ՀՀ նախագահի հետ`վարչապետի նշանակման հարցը քննարկելու նպատակով
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 18:40

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը հրաժարվել է հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ`վարչապետի նշանակման հարցը քննարկելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, այսօր ՀԱԿ-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի միջոցով համապատասխան հրավեր է ստացել: Սակայն, Զուրաբյանի խոսքով, խմբակցությունում խորհրդակցության ընթացքում հանդիպման առաջարկը մերժելու որոշում է կայացվել: ՙՄենք Սերժ Սարգսյանին նախագահ չենք ճանաչում, ինչպես և չենք ընդունում փետրվարի 18-ին կայացած ընտրությունների արդյունքները՚,- ասել է Զուրաբյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը, ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների, այսօր շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, հանրապետության նախագահը ընդունել է  ՙՀայ Յեղափոխական Դաշնակցություն՚ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը ՙՀանրապետական՚-ից (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաև ՙԲարգավաճ Հայաստան՚ և ՙՕրինաց Երկիր՚ խմբակցությունների ղեկավարների հետ:

Նախօրեին Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր խորհրդի նիստում կառավարության ղեկավարի պաշտոնում Սարգսյանն առաջարկել է վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Նիստի մասնակիցները միաձայն հավանություն են տվել պետության ղեկավարի առաջարկին:

>>>
Փորձագետ. Սերժ Սարգսյանի և կառավարող վերնախավի տեսանկյունից վարչապետ Տիգրան Սարգսյանը չարիքներից փոքրագույնն է
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 18:39

 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և կառավարող վերնախավի տեսանկյունից վարչապետ Տիգրան Սարգսյանը չարիքներից փոքրագույնն է, և դրանով կարելի է բացատրել Սարգսյանին կառավարության ղեկավարի պաշտոնում թողնելու վերաբերյալ ՀՀԿ գործադիր մարմնի ապրիլի 18-ի նիստում կայացված որոշումը: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

ՙԻմ կարծիքով, նախագահը ղեկավարվում  է ՙձիերին անացտեղում չեն փոխում՚ սկզբունքով: Դա այն մոտեցումն է, որը մենք Սերժ Սարգսյանի պարագայում տեսնում ենք նրա կառավարման հենց սկզբից: Այդ մոտեցումն, անշուշտ, ներառում է որոշակի ներքին հակասություն,  սակայն, այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ կառավարող համակարգն իր մեջ պարունակում է բազմաթիվ խոցելի պահեր, և ցանկացած կտրուկ շարժում լուրջ սպառնալիք կդառնա այդ համակարգի կայունության համար: Հենց այդ պատճառով էլ Սարգսյանը խուսափում է նման կտրուկ շարժումներից` Սարգսյանին թողնելով վարչապեի պաշտոնում՚, - կարծում է Մեհրաբյանը:

Փորձագետի կարծիքով, Հայաստանի իշխանական համակարգն այսօր ներկայացնում է շահերի և ազդեցության տարբեր խմբերի միջև զսպումների և հակակշիռների որոշակի միագումար: Այդ ֆոնին վարչապետի պաշտոնում Սրագսյանին փոխելու որոշումը, ամենայն հավանականությամբ, անառողջ հետաքրքրություն կհարուցեր բոլոր շահագրգիռ  խմբերի շրջանում, որոնք կփորձեին վերաբաշխել այդ հաշվեկշիռն իրենց օգտին: Մեհրաբյանը Սարգսյանի նշանակման օգտին խոսող ևս մեկ, ոչ պակաս կարևոր գործոն է համարում Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները: ՙԻնչպես հայտնի է, այդ բանակցություններն սկսվել են Սարգսյանի վարչապետության օրոք, և ավելի նպատակահարմար կլիներ, եթե նրա օրոք էլ հասցվեին տրամաբանական ավատին: Ինձ քիչ հավանական է թվում Սարգսյանին փոխելը մինչև բոլոր այդ գործընթացների ավարտը, որոնք առնչվում են ԵՄ-ին, եթե, իհարկե, ֆորս-մաժորային իրավիճակներ չծագեն՚, - ամփոփել է Մեհրաբյանը:

>>>
Տիգրան Խզմալյան: Միայն քաղաքացիական հասարակությունը կարող է Հայաստանը փրկել նեոգաղութատիրական, իմպերիալիստական համակարգի հավելուկի վերածվելուց
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 15:26


ՙՍարդարապատ՚ շարժումն աջակցեց Րաֆֆի Հովհաննիսյանին հետընտրական շրջանում հանրահավաքների ժամանակ: Թվարկեք ՙԲարևի հեղափոխությունից՚ Ձեր սպասումները

Այսպես կոչված, նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակում առաջին իսկ հանրահավաքի ժամանակ ընթերցվել է մեր դիմումը, որտեղ ասվում էր այն, ինչ մենք շարունակում ենք պնդել նաև հիմա`ընտրություններից 2 ամիս անց: Մենք չենք միացել Րաֆֆի Հովհաննիսյանին`միանալով ըմբոստացմանը, որի գագաթնակետը փետրվարի 18-ն էր`ընտրությունների օրը: Այդ օրը մենք հերթական անգամ, ինչպես 1996, 2003, 2008 թթ., տեսանք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները քաղաքացիների կողմից վերջին 15 տարիներին միմյանց փոխարինող հանրապետության իշխանությունների քաղաքական, տնտեսական, գաղափարական ուղեգծին անհամաձայնություն հայտնելու հստակ առիթ են: ՙՍարդարապատ՚ շարժումը և Նախախորհրդարանը դուրս են եկել հրապարակ և այնտեղ էին գտնվում, քանի դեռ այնտեղ էր ժողովրդական շարժման հերթական առաջնորդը`ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի: Ընդ որում, մեզ համար այսօր ակնհայտ է անշրջելիության կետերը, ինչից հետո մենք չենք կանգնի նրա կողքին: Սակայն, դա չի նշանակում, թե մենք արդեն հիմա պատրաստվում ենք հրաժարվել համագործակցել նրա հետ:

Կնշե՞ք անշրջելիության այդ կետերը:

Ի դեմս Հայաստանի իշխանությունների`հասարակությունը գործ ունի լավ կազմակերպված համակարգի հետ, որի դեմ պայքարը ներսից անհնար է: Եվ ցանկացած մաթեմատիկոսի հայտնի է, որ համակարգի ներսի խնդիրները կարելի է լուծել միայն այլ համակարգի միջոցով: Այս առնչությամբ ՙՍարդարապատը՚ ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել է համակարգային պայքար`մշակված համապատասխան ճանապարհային քարտեզի հիման վրա, որը հիմա առաջարկելու է հասարակությանը: Հայաստանի իրավիճակը պետք է գնահատել և վերլուծել ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածությունում, Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, աշխարհի գլոբալ փոփոխությունների համատեքստում: Եվ միայն այդ գործընթացներում Հայաստանի տեղի ըմբռնման դեպքում կարելի է հասկանալ, թե, ըստ էության, ինչ է տեղի ունենում հանրապետության ներսում:

Դուք նշեցիք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացրել եք Ձեր առաջարկները: Որքանով ինձ հայտնի է, նա ընդունել է դրանք, բայց հետո դրանցից ոչ մեկը չի իրականացվել: Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը, ինչու՞ այդպես տեղի ունեցավ:

Բանավոր համաձայնելով Հայաստանում իշխանափոխության վերաբերյալ մեր առաջարկներին`իրականում Րաֆֆի Հովհաննիսյանը չընդունեց դրանք: Ես կասեի, որ դա տեղի ունեցավ նրա գլխավորած շարժման ուղենիշների փոփոխման հետևանքով: Ապրիլի 9-ին`Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, այդ օրը տեղի ունեցած իրադարձություները բնորոշեցի որպես քաղաքական ինքնասպանություն: Մի քանի օր անց հասկացա, որ իմ բնորոշումն այնքան էլ ճիշտ չէր: Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե քաղաքական ինքնասպանություն գործեց, այլ զոհաբերեց իրեն`հանուն որոշակի նպատակների, հանուն իր կուսակցության: Եթե հիշենք վերջին ամիսների Հայաստանի իրավիճակը, կհամաձայնենք, որ Դեռ 2012 թ. վերջին գրեթե բոլոր ֆորմալ գոյություն ունեցող կուսակցությունների`նախագահական ընտրութուններին մասնակցությունից հրաժարվելու հետևանքով կուսակցական համակարգը Հայաստանում փլուզվեց:

Ձեր կարծիքով, ինչո՞ւ դա տեղի ունեցավ:

Դա տեղի ունեցավ, քանի որ հայաստանյան կուսակցությունները, ըստ էության, չեն համապատասխանում իրենց կոչմանը, հասարակությունը չեն ներկայացնում:

Կարելի է ասել, որ այդ ինքնահեռացումից հետո արտաքին ուժերի դերը Հայաստանում էլ ավելի՞ է մեծացել:

Իմ խորին համոզմամբ, այդ ինքնահեռացումից հետո արտաքին ուժերի դերը Հայաստանում էլ ավելի է մեծացել: Ըստ որում, արտաքին ուժերը շահագրգռված չէին, որ Հայաստանում կուսակցություններ չլինեն: Դրանում շահագրգռված էին Հայաստանի բոլոր երեք նախագահները` 1995 թ. սկսած, երբ Լևեն Տեր-Պետրոսյանը, արգելելով ՙԴաշնակցությունը՚, սկսեց ստեղծել գրպանային կուսակցություններ, որոնք այդ ժամանակ կոչվում են ՙկոոպերատիվներ՚: Հետագայում նրա գործը շարունակեցին երկու հետևորդները`քանդելով Հայաստանի քաղաքական դաշտը: Նրանք բոլորը գործ ունեին չձևավորված քաղաքացիական հասարակության հետ: Առաջին նախագահը սեփական իշխանության համար վտանգ էր տեսնում Հայաստան ավանդական քաղաքական կուսակցությունների վերադարձում: Երկրորդ և երրորդն իրենց համար քաղաքական հենարան էին փնտրում`իրենց համար կուսակցություններ ստեղծելով: Հենց այդպես ստեղծվեցին ՀՀԿ-ն և ՙԲարգավաճ Հայաստանը՚: Իրականում բոլոր այդ կուսակցություններն այս կամ այն օլիգարխի շուրջը ձևավորված տնտեսական շահերի ակումբներ են եղել: Իսկ երբ եկավ հասարակությունը ռեժիմից պաշտպանելու ժամանակը, պարզվեց, որ նրանք ամբողջովին պատրաստ չեն դրան: 2008  թ. մարտի 1-ից հետո Հայաստանում քաղաքական կուսակցություններ չմնացին`մնացին միայն ցուցանակներ: Իսկ 2012 թ. աշնանը փլուզվեցին նաև այդ ցուցանակները:

Այնուամենայնիվ, ընտրություններին մասնակցությունից ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ԲՀԿ հրաժարվելուց հետո գոյացած վակուումը լցրեց ՙԺառանգությունը: Եվ հենց այդ երեք ուժերի հրաժարման արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ ձայների այն տոկոսը, որը ստացավ: Եվ այդ երկու գործընթացների միջև կապը տեսանելի է նույնիսկ անզեն հայացքով: Ձեր կարծիքով, ո՞վ էր առաջին հերթին շահագրգռված այդ գործընթացներում:

Այն բանից հետո, երբ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին, և հայկական կուսակցությունները փլուզվեցին, գոյացած վակուումը լցվեց բնավ ոչ ՙԺառանգությամբ՚,  այլ` քաղաքացիական հասարակությամբ: Հենց այդ պահին Հայաստանում կտրուկ վերելք ապրեցին հասարակական շարժումները. Մաշտոցի պուրակի պաշտպաններ, էկոլոգներ, բանակում, դատարաններում արդարության համար պայքարող մարդիկ և այլն: Այսինքն, այդ խորշն սկսեց արագ լցնել քաղաքականացված քաղաքացիական հասարակությունը: Հենց այդ գործընթացը հատկապես վտանգավոր թվաց արտաքին կառավարողներին: Բանն այն է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, չափաազանց կարևոր նախադեպ է հետխորհրդային երկրների, Արևելյան Եվրոպայի երկրների և, վերջապես, ողջ աշխարհի համար: Այսօր շատ քչերն աշխարհում գիտեն, թե ինչ է տեղի ունեցել Իսլանդիայում նախորդ տարվա աշնանը: Մինչդեռ իսլնադացիները, պարզապես, հրաժարվեցին արտաքին կառավարումից, տասնամյակների ընթացքում կառուցված քաղաքական և տնտեսական մոդելից: Տեղի ունեցավ խաղաղ իշխանափոխություն, սակայն, ոչ թե այս կամ այն կուսակցության կամքով, այլ քաղաքացիական հասարակության ցանկությամբ: Եվ այդ գործընթացը ողջ աշխարհում ընկալվեց որպես չափազանց վտանգավոր, ինչով էլ բացատրվում է դրա շուրջ պահպանվող լռությունը: Հենց այդ պատճառով սեփական խնդիրների լուծումն իր վրա վերցնելու հայ հասարակության փորձն այդքան նյարդայնորեն ընկալվեց արտասահմանի իշխանության կենտրոններում, որոնք Հայաստանը տանում են դեպի նեոգաղութատիրություն: Հենց նեոգաղութատիրությամբ են այժմ փորձում փոխարինել մաուզերիստական ռեժիմը, Հայաստանում գոյություն ունեցող խունտան: Կոպիտ ասած` ՙլֆիկին՚ փորձում են փոխարինել Carrefour-ով: Իր անկեղծությամբ հայտնի Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս հայտարարեց, թե նորաթուխ ՀԱԿ կուսակցությունը եկել է Հայաստանում իրագործելու բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Մեկ ամիս առաջ ես լրագրողներին նույնն էի ասում: Եվ ոչ այն պատճառով, որ դա մեզ այդքան դուր է գալիս, այլ այն պատճառով, որ Հայաստանում, ինչպես նաև ողջ հետխորհրդային տարածությունում ընթանում է ԽՍՀՄ-ից ժառանգած ռազմաֆեոդալական համակարգի փլուզման վերջին փուլը և դրա անխուսափելի անցումը բուրժուադեմոկրատական համակարգի:

Եվ ո՞րն է այս ամենում Րաֆֆի Հովհաննիսյանի դերը:

Այն բանից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը 2 ամիս շարունակ գլխավորում էր ժողովրդական շարժումը Հայաստանում, դրսից Հայաստանի իրավիճակը հսկող մարդիկ հասկացան, որ դա հղի է անկանխատեսելի, անվերահսկելի ելքով, վերջապես, նրանց համար ոչ հաճելի իսլանդական նախադեպի կրկնմամբ: Ապրիլի 9-ին`նախագահի երդմնակալության օրը, Րաֆֆի Հովհաննիսյանին օգնեցին հասկանալ, որ ժողովրդական շարժումը շատ վտանգավոր է դառնում Հայաստանում գոյություն ունեցող քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգի համար: Վերահսկել այդ շարժումը բավականին դժվար է: Շատ ավելի հեշտ է վերահսկել կուսակցությունները: Այդ իսկ պատճառով ապրիլի 9-ի ժամը երկուսից մինչև վեցն ընկած ժամանակահատվածում Րաֆֆի Հովհաննիսյանն անցավ իրադարձությունների զարգացման այն ընթացքը, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թ. մինչև 2010 թ.: Արդյունքում Հովհաննիսյանը, դադարելով ժողովրդական շարժման առաջնորդ լինել, կրկին իր կուսակցության առաջնորդ դարձավ: Եվ նրա ոչ համարժեք ելույթը 18:00-ին, մնացած բոլոր տարօրինակ արարքները տեղավորվում էին հենց այդ տրամաբանության մեջ: Մինչդեռ ապրիլի  9-ը կարող էր  կարևոր օր դառնալ Հովհաննիսյանի կյանքում: Քաղաքական գործիչը պատրաստվել է այդ օրվան տասնամյակներ, դարձել նախագահի թեկնածու, ընտրություններում ստացել ձայների մեծամասնությունը, և հանկարծ ամենագլխավոր օրն իր վատթարագույն, կցկտուր և անհասկանալի ելույթն ունեցավ: Դա հնարավոր է դարձել Հովհաննիսյանի ստացած առաջարկի արդյունքում`զոհաբերել իր դերը ժողովրդական շարժման մեջ և ձեռքբերել կուսակցությունում իր դերի ուժեղացում, որից նա չի կարողացել հրաժարվել: Հենց այդպես Հովհաննիսյանը և նրա ՙԺառանգությունը՚ վերադարձան համակարգ և սկսեցին պատրաստվել հաջորդ ընտրություններին մասնակցությանը:

Ըստ էության, դա էր նրան առաջարկվել Բաղրամյան 26-ում, երբ նա առաջին անգամ այնտեղ գնաց ընտրություններից հետո...

Իհարկե: Ըստ էության, Հովհաննիսյանն արդեն համաձայնել է այդ առաջարկին`միայն այն տարբերությամբ, որ այն հնչել է ոչ Սերժ Սարգսանի կողմից, ով ժամանակին նման կոմբինացիա իրականացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: 2008 թվականին Սարգսյանը կարողացավ համոզել Արևմուտքին, որ ինքն ավելի լավ կանի այն, ինչ նրանք ակնկալում են Տեր-Պետրոսյանից: Այդ իսկ պատճառով վերջինս ինչ-որ պահի սկսեց քննադատել Արևմուտքին`նույնիսկ ցուցադրելով իրեն, իհարկե անհաջող կերպով, որպես ռուսամետ քաղաքական գործիչ:

Իսկ ինչպիսի՞ն է եղել և կա Ռուսաստանի դերն այդ գործընթացներում:

Դժբախտաբար ինձ և մեզանից շատերի համար` Ռուսաստանը գտնվում է իր լիազորությունների, վերահսկողության ավանդական գոտիների, ազդեցության շարունակ նվազման իրավիճակում:

Վրաստանում դա տեղի ունեցավ շատ կտրուկ: Ադրբեջանում չափազանց դանդաղ, բայց անշեղորեն, և Գաբալայի ՌՏԿ դրա ամենավառ օրինակն է: Հայաստանում դա տեղի է ունենում ամենից դանդաղ: Եվ այստեղ, անշուշտ, հարկավոր է արժանին մատուցել մեր ժողովրդի բնազդին, որն ընտրել է ճիշտ ուղղություն: Սակայն, վերջին 200 տարում առաջին անգամ Հայաստանում աճել է մի սերունդ, որի համար ռուսական կողմնորոշումը բնավ միանշանակ չէ: Ամենևին ոչ մեծ ֆինանսական ներդրումների միջոցով արևմտյան դեսպանությունները վերջին մի քանի տարիներին կարողացել են ստեղծել իրավիճակ, երբ Ռուսաստանը կորցրել է իր անայլընտրանքայնությունը հայ հասարակության աչքում:

Մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառների բերումով, օրինակ, Ռուսաստանի ԱԳՆ ապաշնորհ քաղաքականության հետևանքով Ռուսաստանն այսօր ողջ շրջագծով նահանջում է իր նախկին դիրքերից: Եվ Ռուսաստանի այսօրվա կտրուկ և արագ նահանջը, որի հետևանքները 100 տարի առաջ հայերն արդեն զգացել են Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում, Հայաստանի համար աղետալի է և ամենևին ոչ շահեկան: Եվ ես կարծում եմ, հենց ժողովրդական շարժումը, ինչպես և 1988 թվականին, Ռուսաստանի համար օգնություն է, այլ ոչ` խոչընդոտ: Ինձ թվում է, որ Հայաստանը նարնջագույն ներկելու վերջին փորձն ի սկզբանե դատապարտված էր ձախողման: Հայաստանը կլինի վերջին երկիրը, որտեղ տեղի կունենա ՙնարնջագույն՚ հեղափոխություն, դա մեզ, պարզապես, բնորոշ չէ:

Ստացվում է, որ այսօր Արևմուտքի և Սերժ Սարգսյանի շահերը համընկնու՞մ են:

Վերջին տարիներին Սերժ Սարգսյանն արտաքուստ էվոլյուցիա է ապրել միանշանակ խորհրդային քաղաքական գործչից դեպի արևմտյան, բուրժուադեմոկրատական արժեքներին մոտ մարդ: Դա նրան փրկել է, նա կարողացել է մանևրել և ստանձնել է մի գործառույթ, որն ավելի վաղ նախատեսված էր Լևոն Տեր-Պետրոսյանի համար: Հենց այն պատճառով, որ Սարգսյանը շարունակում էր կատարել այդ գործառույթը, նրան վերջերս հաջողվեց թուլացնել Րաֆֆի Հովհաննիսյանին: Սակայն, այսօր Արևմուտքի և Սերժ Սարգսյանի շահերն արդեն չեն համընկնում, քանի որ Սարգսյանը կատարել առավելագույն պայմանները, որոնք կարող էր կատարել: Հասել է սահմանին և միանգամայն այլ պատճառներով նա այսուհետև արդեն այն չի կարող կատարել: Նա չի կարող ձերբազատվել ստացած ռազմաֆեոդալական ժառանգությունից:

Ռուբերտ Քոչարյանի՞ց:

Ով իր հերթին ստացել է այն Լևոն Տեր-Պետրոսյանից: Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ֆոնին, անշուշտ, անհամեմատ ավելի պատկառելի գործիչ կլիներ: Հայաստանն իրոք ոչ մի կերպ չի կարող խուսափել զարգացման բուրժուադեմոկրատական փուլից: Եվ այդ փուլն, անշուշտ, Հայաստանին կբերի կենսամակարդակի որոշ բարելավում, ավելի շատ օրինականություն, պարզություն, թափանցիկություն: Սակայն, չափազանց կարևոր է, թե ինչն ավելի շատ կլինի այդ մոդելում` բուժուականը, թե՞ դեմոկրատականը: Ուստի ՙՍարդարապատը՚ շեշտադրում է կատարում ազգային-ժողովրդավարական բաղադրիչի վրա: Քանի որ մեկ ուրիշ, Հայաստանի համար արդեն պատրաստի մոդելը, անանվելով բուրժուական,  իրականում նեոգաղութատիրական է: Այդ իմաստով այդ մոդելը պարզապես, կդառնա նախորդի, հայ հասարակության շահերի համար անընդունելի մոդելի շարունակություն: Այդ պատճառով Հայաստանի համար ընդունելի կարող է լինել միայն Իսլանդիայի և Շվեյցարիայի մոդելը, ուր հանրաքվեների միջոցով կառավարում են հասարակությունները` իրենց ազգային հարստությունն օգտագործելով ի բարօրություն սեփական երկրների: Միայն քաղաքացիական հասարակությունը կարող է հայոց պետականությունը փրկել նեոգաղութատիրական, իմպերիալիստական համակարգի հավելուկի վերածվելուց, ինչն այսօր գլխավոր սպառնալիքն է Հայաստանի համար: 

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից ավելի պատկառելի գործիչ է Արևմուտքի աչքում, ի՞նչն է խանգարում վերջինս, օգտագործելով ժողովրդական շարժումը, փոխել իշխանությունը Հայաստանում:

Հենց նույն պատճառով, որի հետևանքով 2009-2010 թթ. դա չարեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Խաղի կանոնները չափազանց կոշտ են: Արդի աշխարհում ոչ մի բուրժուական առաջնորդ չպետք է իշխանության գա ժողովրդի, հասարակության կամքով: Այդ դեպքում նա միշտ կախված կլինի միայն նրանց կամքից: Համապատասխանաբար, նա պետք է իշխանության գա անդրկուլիսյան ինտրիգների, պայմանավորվածությունների և ուժի որոշակի կենտրոնների համաձայնության արդյունքում: Ի դեպ, Հայաստանում դա շատ լավ է երևում, և դա, նույնիսկ, ոչ ոք չի թաքցնում: Րաֆֆի Հովհաննիսյանի` շատերին անհեթեթ թվացող այցը Մոսկվա մասամբ բացատրվում է հենց այդ  տրամաբանությամբ: Մի կողմից կոշտ առաջարկությունից հետո միակ բանը, որ կարող էր անել Րաֆֆի Հովհաննիսյանը, ուժի մեկ այլ կենտրոն կվայակոչելն էր: Սակայն, նրան իր պատասխան, պարզապես, ասել են ՙփորձիր, գնա, այնտեղ արդեն ամեն ինչի շուրջ պայմանավորվել են՚: Ինչն էլ նա արեց:


>>>
ՀԱԿ կողմնակիցները պահանջում են Երևանի քաղաքապետի հրաժարականը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 13:46

 ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցության երիտասարդ ակտիվիստներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ`պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ակցիայի ընթացքում փոքրիկ ընդհարում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև, ովքեր փորձել են թույլ չտալ վերջիններիս մոտենալ շենքին:

ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը լրագրողներին հայտարարել է, որ ակցիայի նպատակն է`պարզել, թե որտեղից Տարոն Մարգարյանին եկամուտների հայտարարագրում նշված 6 մլն դրամը, ինչպես նաև առանձնատները և բազմաթիվ հողամասերը: Կարապետյանի հավաստմամբ, գործող քաղաքապետ և Հայաստանի հանրապետական կուսակցությունից քաղաքապետի թեկնածուի ունեցվածքն համընդհանուր կոռուպցիայի և ատկատների համակարգի վառ օրինակ է, ինչի դեմ իբր պայքարում են իշխանությունները: Ընդդիմադիր գործիչը նաև հավելել է, որ մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների, կանաչ տարածքների ոչնչացումը,  դրանց օգտագործումը խոշոը բիզնեսի շահերի համար արվում է Տարոն Մարգարյանի հավանությամբ, ով հանցավոր գործարք է կնքել օլիգարխների հետ: ՙԻրավապահ մարմինները կարող են և պետք է իմ հայտարարությունը որպես հանցագործության մասին իրազեկում ընդունեն և համապատասխան միջոցներ ձեռնարկեն, բայց նրանք էլ իրենց լռությամբ, անգործությամբ թաքցնում են հանցագործներին՚,- ասել է Կարապետյանը:

>>>
2013թ. 1-ին եռամսյակում ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն արձանագրել է հիմնական ցուցանիշների աճ` 2012թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ:
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 13:35

2013թ. 1-ին եռամսյակում ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ” ՓԲԸ-ն արձանագրել է հիմնական ցուցանիշների աճ` 2012թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, 01.04.2013թ. դրությամբ Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 123,4 մլրդ ՀՀ դրամ, որի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 15,9 մլրդ ՀՀ դրամ կամ 15 %: Հաճախորդներին տրամադրված վարկերի և այլ փոխառությունների  ծավալը կազմել է 93,9 մլրդ ՀՀ դրամ` 2012թ. միևնույն ժամանակահատվածում ավելանալով 11,4 մլրդ ՀՀ դրամով կամ 14%-ով:

Բանկի ընդհանուր պարտավորությունները 01.04.2013թ. դրությամբ կազմել են  106,4 մլրդ ՀՀ դրամ` 2012թ. համեմատ ավելանալով 14,9 մլրդ ՀՀ դրամով կամ 16%-ով: Ընդ որում` ֆիզիկական անձանց միջոցները կազմել են 31,9 մլրդ ՀՀ դրամ`ավելանալով 11,8 մլրդ ՀՀ դրամով կամ 59%-ով:

01.04.2013թ. դրությամբ Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 17 մլրդ ՀՀ դրամ, ինչը 2012թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 մլրդ ՀՀ դրամով կամ 6.5%-ով:


>>>
ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հարցաքննության է հրավիրվել ՀՔԾ
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 13:27

ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ապրիլի 22-ին հարցաքննության է հրավիրվել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Այդ մասին նա հաղորդել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

Նշենք, որ ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի երեկոյան ՙԺառանգության՚ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները փորձել են Բաղրամյան պողոտայով երթ կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդ, սակայն Ոստիկանության աշխատակիցները փակել են նրանց ճանապարհը: Տեղի ունեցած ընդհարման ընթացքում Մարտիրոսյանը ծեծի էր ենթարկվել:

>>>
ՀՀԿ խմբակցության քարտուղար. Եթե Պլաչիդո Դոմինգոն Հայաստան չգա, ապա Տարոն Մարգարյանը կմնա Երևանի քաղաքապետի պաշտոնում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 11:25

Եթե չար լեզուները Պլաչիդո Դոմինգոյին չհրավիրեն Հայաստան, ապա Տարոն Մարգարյանը մինչև ժամկետի ավարտը կմնա Երևանի քաղաքապետի պաշտոնում: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, պատասխանելով այն հարցին, թե բացառո՞ւմ է արդյոք նա Տարոն Մարգարյանի փոփոխությունը վերընտրվելու դեպքում, հաշվի առնելով, որ վերջին մի քանի տարում ՀՀԿ-ն փոխեց 3 քաղաքապետի:

Նրա խոսքերով, Երևանի բնակիչները լավ են վերաբերվում գործող քաղաքապետին, հատկապես դրա համար է, որ Մարգարյանը գլխավորեց ՀՀԿ համամասնական ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում: Այն հարցին, թե Մարգարյանի իմիջի վրա չի ազդի արդյոք ՀՀԿ նկատմամբ հասարակական ատելությունը, Սահակյանը պատասխանել է, որ բնական է, կան երևանցիներ, որոնք չեն համակրում ՀՀԿ-ին, բայց կա նաև կայուն զանգված, որն իր հույսերը կապում է ՀՀԿ-ի հետ: ՙՏարոն Մարգարյանը հանդիսանում է այն թիմի մասնիկը, որի հետ նա կապված է իր արմատներով, և կարծում եմ, որ այդ կապը չի կարող նրան խանգարել՚,-եզրափակել է Սահակյանը:

Հիշեցնենք, որ 2010 թվականին Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պաշտոնանկ արվեց, քանի որ ծեծի էր ենթարկել ՀՀ նախագահի աշխատակազմի պրոտոկոլային ծառայության աշխատակից Արամ Կանդայանին, քանի որ վերջինս աշխարհահռչակ տենոր Պլաչիդո Դոմինգոյի համերգին Բեգլարյանի կնոջն ու նրա ընկերուհուն խնդրել էր, պրոտոկոլը պահպանելու համար, փոխել իրենց տեղերը, որովհետև այդ տեղերում պետք է նստեն Կաթողիկոսը կամ խորհրդարանի խոսնակը:

>>>
Մատեուշ Պիսկորսկի. Հայաստանը շուտով բանակցություններ կսկսի 2014 թ. Եվրասիական միությանն անդամակցելու շուրջ
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 11:13


Փետրվարին Դուք հայտարարեցիք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն սպառել է իր հնարավորությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Արդյո՞ք այսօր Մինսկի ձևաչափի շրջանակներում բանակցային գործընթացն այլընտրանք ունի:

Ես ընդամենը գնահատական եմ տվել Մինսկի խմբի իրական ձեռքբերումներին: Այդ գնահատականն, իրոք, այնքան էլ դրական չէ, բայց մյուս կողմից` բանակցային ձևաչափի առկայության փաստը, ըստ երևույթին, նպաստում է լրացուցիչ լարվածության վերացմանը: Եկեք նայենք Մինսկի խմբի վերջին ձեռքբերումներին: Մադրիդյան սկզբունքներն անընդունելի էին հակամարտության կողմերից առնվազն մեկի համար: Չնայած բանակցողների ջանքերին`վերջին ժամանակներս, հատկապես Հայաստանում նախագահական ընտրարշավի ընթացքում, ադրբեջանական կողմը կրկին սադրիչ գործողություններ է իրականացրել: Առաջին և վճռորոշ պահը, որը խոչընդոտում է հակամարտության խաղաղ կարգավորմանը և բանակցային գործընթացին, անմիջապես շահագրգիռ կողմերից մեկի բացակայությունն է բանակցային ձևաչափում: Եթե բոլորը գիտակցում են դե-ֆակտո պետության գոյությունը, ինչպիսին ԼՂՀ-ն, կարծում եմ, պետք է, վերջապես, ընդունել Ստեփանակերտի կարգավիճակը`որպես բանակցությունների մասնակից: Կան նաև մի շարք այլ երկրներ, որոնց անվտանգությանը և շահերին անմիջականորեն սպառնում է ղարաբաղյան հակամարտությունը: Թուրքիան և Իրանը գործնականում հարևանությամբ են գտնվում: Անկարան կարող է էապես ազդել Բաքվի քաղաքական գործընթացների վրա: Իսկ Թեհրանը կարող է նույնպես մասնակցել բանակցություններին`շատ լավ հասկանալով հակամարտության սկզբնաղբյուրները:

Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված կլոր սեղանի ժամանակ Դուք նշեցիք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է: Խոսկը վերաբերում է Հայաստանի, թե՞ միջազգային ողջ հանրության կողմից գոյություն ունեցող իրողությունների ճանաչմանը: Ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել:

2008 թվականից` Արևմուտքի կողմից Կոսովոն, այնուհետև Ռուսաստանի կողմից Հարավային Օսիան և Աբխազիան ճանաչելուց հետո, մենք հայտնվեցինք բացառապես նոր իրավիճակում:

Կարծում եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քաջ հասկանում է, որ որոշակի պահի Երևանն այլ ելք չի ունենա, քան ԼՂՀ-ն ճանաչելը: Այստեղ իրավիճակը բավականին բարդ է: Մի կողմից ՀՀ նախագահն իրավացի է` համարելով, որ միայն Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը կարող է հանգեցնել լարվածության աճի և նույնիսկ զինված բախումների: Մյուս կողմից, եթե ենթադրենք, որ Հայաստանն սպասում է, թե երբ մյուս երկրները կճանաչեն Ստեփանակերտը, ապա նման բան կարող է երբեք էլ տեղի չունենալ, քանի որ մյուսներն էլ, իրենց հերթին, սպասում են Հայաստանին: Այս պարագայում, կարծում եմ, որ Հայաստանն, այնուամնեայնիվ, պետք է առաջինը ճանաչի Արցախի անկախությունը, բայց միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ իրենից հետո այդ քայլին կդիմեն նաև Ռուսաստանը և, հնարավոր է, Իրանը: Իսկ հետո այդ նույն նպատակով կարելի է օգտագործել Սփյուռքի ներուժն Արևմուտքի երկրներում:

ICES դիտորդական առաքելության կազմում Դուք մասնակցել է Հայաստանի նախագահական ընտրություններին: Ձեր կարծիքով, որքանո՞վ են արդարացված և հիմնավորված Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման պահանջները:

Եկեք չձևացնենք, թե չգիտենք քաղաքական պայքարի կանոները: Պարտվելուց հետո ցանկացած թեկնածու հաղթողին մեղադրում է կեղծարարությունների մեջ: Առավել ևս, որ հաղթողը պետության ղեկավարն է: Իսկ եթե հարցնում եք իմ անձնական դիտարկումների մասին, ասեմ, որ քվեարկության օրն իրավիճակը միանգամայն հանգիստ էր, ինչը բնորոշ չէ կեղծարարությունների պարագայում: Երկրորդ` դիտորդներն Ընտրական օրենսգրքի լուրջ խախտումներ չբացահայտեցին, և երրորդ` նախագահ Սարգսյանն այդպես էլ լուրջ հակառակորդներ չունեցավ: Րաֆֆի Հովհաննիսյանը գործում է PR-խաղի կանոնների համաձայն: Չէ որ նրա շտաբը բավականին պրոֆեսիոնալ է, և այնտեղ զգում էին, որ քաղաքական գործիչն ընդդիմության առաջնորդ դառնալու համար պետք է դեռ շատ աշխատի ու չանհետանա ԶԼՄ-ներից: Իսկ ԶԼՄ-ներ կարծիքով, որպես կանոն, հետաքրքրություն են ներկայացնում միայն կոշտ հայտարարոությունները:

Ձեր կարծիքով, արտաքին խաղացողներից ո՞վ և ի՞նչ շարժառիթով է շահագրգռված Հայաստանում ընդդիմադիր ՙԲարևի հեղափոխության՚ հայտնությամբ:

Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ Հայաստաննում չկան ներքին անկարգությունների և քաղաքական դաժան պայքարի նախադրյալներ: Հայաստանը գտնվում է ոչ թե դրախտային կղզու վրա, այլ ժամանակակից աշարհի ամենաանկայուն տրածաշրջաններից մեկում: Ո՞վ է պատվիրատուն: Չգիտեմ, բայց նա, անշուշտ, գոյություն ուն:  Տեխնոլոգիաները, անգամ լոգոտիպերը, հիշեցնում են սերբական ՙՀակահարվածը՚, գույնը` ուկրաինկան ՙնարնջագույններին՚: Ավելի շուտ կիրառվում է Ժենե Շարփի կողմից մշակված տեխնոլոգիան, որից օգտվում էր Վաշինգտոնը: Իհարկե, Հայաստանի ներքին իրավիճակի անկայունության մեջ շատ է շահագրգռված նաև Ադրբեջանը:

ԱՄՆ-ը և ԵՄ-ն, փորձագիտական որոշ գնահատականների համաձայն, Ռուսաստանի անհետևողական և չհամակարգված քաղաքականության պայմաններում, արդեն սկսել են առաջին քայլերն անել Հարավային Կովկասի վրա իրենց ազդեցության տարածման ուղղությամբ: Ձեր կարծիքով, ի՞նչ միտումներ կան այս ուղղությաբ:

ԱՄՆ տեսանկյունից Անդրկովկասը Մեծ մերձավոր արևելքի, այսինքն, ինչպես ասել է Զբիգնև Բժեզինսկին, ՙեվրասիական Բալկանների՚ մի մասն է: Դրան համապատասխան, տարածաշրջանը պետք է գտնվի մշտական քաոսի վիճակում, պատերազմի եզրին: Հայաստանը ներառված է այդ սցենարում, առավել ևս` որպես Մոսկվայի սակավաթիվ դաշնակիցներից մեկը հետխորհրդային տարածությունում: Պատահական չէ, որ Երևանում է ԱՄՆ ամենամեծ դիվանագիտական հաստատությունը տարածաշրջանում: ԱՄՆ, անշուշտ, հիմնական խաղացողներից մեկն է Անդրկովկասի ուժերի աշխարհաքաղաքական դասավորությունում: Այդ առումով նրա դերն ու շահերի մասշտաբը կարելի է համեմատել միայն Ռուսաստանի հետ: Իհարկե, կան նաև տարածաշրջանային խաղացողներ` Թուրքիան և Իրանը, որոնց համար նույնպես կարևոր է իրադարձությունների ընթացքը: Տարածաշրջանում ԵՄ ազդեցության ներուժ, գործնականում, չկա: Հայաստանը, իհարկե, ավելի մոտ է ԵՄ-ին, քան հետխորհրդային մյուս երկրները` բազմադարյա մշակութային և հասարակական կապերի առնչությամբ: Հենց հայերն են Եվրոպայի և նրա նույնականության մասը: Ընդ որում հայկական սփյուռքն այսօր ԵՄ և Եվրոպայի առանձին երկրների վրա ազդեցության ավելի շատ լծակներ ունի, քան ԵՄ-ն` Հայաստանում: Բնականաբար, այդ ազդեցությունն առնչվում է soft power-ին, սակայն, այդուհանդերձ, ԵՄ այժմ Կովկասում ընդհանրապես չունի սեփական soft power, ինչպես նաև` hard power: Կարծում եմ, որ ԵՄ բյուջեից հազիվ թե կարող են ավելի շատ միջոցներ հատկացնել ՙԱրևելյան գործընկերություն՚ մեռնող ծրագրին; նախակինում դա ընդամենը 600 մլն եվրո էր, սակայն, մասնակից բոլոր 6 երկրների համար և 5 տարվա ընթացքում: Ճգնաժամի պայմաններում, ամենայն հավանականությամբ, միայն Գերմանիան ի զորու կլինի վարել հավակնոտ արտաքին քաղաքականություն, սակայն այսօր նա նույնպես այնքան էլ հետաքրքրված չէ անդրկովկասյան տարածաշրջանով:

Հայաստանում նախագահական ընտրություններից հետո Երևանին առաջարկվող Մաքսային միության և ԵՄ հետ Ասացացման համաձայնագրի հակադրման խնդիրն էլ ավելի արդիական է դարձել: Ի՞նչ հնարավոր սցենարներ են նկատվում այս ուղղությամբ:

Վստահ եմ, որ տնտեսական տեսակետից Հայաստանը պետք է դիտարկի այն տարբերակը, որը կամրապնդիր իր անվտանգությունը: Հաշվի առնելով ԵՄ համապատասխան գործիքների և ներուժի բացակայությունը`կարծում եմ, որ Հայաստանը շուտով 2014 թ. Եվրասիական միությանն անդամակցման շուրջ բանակցություններ կսկսի: Զարմանում եմ, որ Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցության շատ հակառակորդներ ընդգծում են, որ ինտեգրումն անհնար է`ՌԴ հետ ընդհանուր սահմանների բացակայության պատճառով: Միաժամանակ նրանք երազում են եվրաինտեգրման մասին`իհարկե, մոռանալով, որ ԵՄ ամենամոտ երկիրը... Կիպրոսն է: Աբխազական երկաթուղու բացման նախագծի հաջող իրականացման և Մոսկվա-Թբիլիսի հարաբերությունների կարգավորման դեպքում Երևանը շատ ավելի մոտ կլինի Ռուսաստանին: Միաժամանակ Մոսկվան ցանկանում է որոշակի հաջողությունների հասնել հետխորհրդային տարածության ինտեգրման ճանապարհին, սակայն առայժմ դժվար է հաջողություն ակնկալել Ուկրաինայի հետ բանակցություններում: Այս առնչությամբ, հնարավոր է, Հայաստանի համար լավ պահ կստեղծվի` եվրասիական ինտեգրացիոն նախագծին մասնակցության շահավետ պայմանների հասնելու առումով: ԵՄ-ն օբյեկտիվորեն սպառել է զարգացման իր ներուժը, և հետխորհրդային տարածության երկրների ուղղությամբ եվրոպական նախագիծը փաստորեն կանգ է առել: Իսկ եվրասիական նախագիծը նոր է սկսվում: Իհարկե, հայտնի չէ, թե ինչ դրանից կստացվի, բայց շնորհիվ այդ նախագծի, Հայաստանն առնվազն մեկ` ակնհայտորեն ոչ ավելորդ, տարբերակ կունենա:

>>>
Կոմունիստ. Տիգրան Սարգսյանը հրաշալի մասնագետ է, բայց համակարգը նրան թույլ չի տալիս դրսևորելու իր պրոֆեսիոնալիզմը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 10:51

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաշալի մասնագետ է, բայց կառավարման համակարգը նրան թույլ չի տալիս դրսևորելու իր պրոֆեսիոնալիզմը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:

ՙՆախագահ Սերժ Սարգսյանը գնահատում է Տիգրան Սարգսյանին որպես մասնագետի և, ելնելով դրանից, պահպանում է նրան վարչապետի պաշտոնում, ուշադրություն չդարձնելով բամբասանքներին ու բազմաթիվ քննադատություններին՚,-նշել է նա: Կոմունիստը նաև նշել է, որ երկրում տիրում է սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակ, որն առաջացնում է ժողովրդի դժգոհությունը, տանելով նրան դեպի հրապարակ, որտեղ հանրահավաքներ են անցկացնում ընդդիմադիր ուժերը: ՙՎստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ՙԲարև Երևան՚ շարժման մասնակիցների մի մասն իրենց ձայները նախագահական ընտրություններում տվել են գործող նախագահ Սերժ Սարգսյանին և հրապարակ են գնում բացառապես նրա համար, որպեսզի հերթական անգամ դրսևորեն իրենց դժգոհությունը՚,-ընդգծել է նա:

Կոմունիստը նաև նշել է, որ չի պատրաստվում միավորվել Հովհաննիսյանի շարժմանը, քանի որ նրա հետ չունի որևէ գաղափարական ընդհանուր հայացքներ: Ըստ Թովմասյանի, շարժումը ոչ մի նոր բան չի առաջարկում: ՙՏեղի կունենա միայն աթոռների փոփոխություն, կփոխվեն անձինք, բայց արմատական փոփոխություններ երկրի կյանքում պետք չէ ակնկալել: Իշխանություններն իրենք էլ չգիտեն, թե ինպես ստեղծեն այդ խոստացված աշխատատեղերը, ինչպես զարգացնեն տնտեսությունը՚,-նկատել է նա: Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ Կոմկուսը դեռևս մնում է ռուսամետ արտաքին քաղաքականության ուղղության կողմնակիցը և սատարում է Եվրասիական միության ստեղծման գաղափարին, ինչպես նաև Հայաստանի անդամակցությանն այդ միությանը, քանի որ, նրա կարծիքով, դա ԽՍՀՄ-ին մոտ գտնվող մոդել է և ավելի ձեռնտու է երկրին:

>>>
Հայաստանը և Իրանն ամրպնդել են համագործակցությունը մշակույթի ոլորտում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 10:47

 Ապրիլի 19-ին Երևանում Հայաստանի և Իրանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրվեց 2013-2016 թվականների գործողությունների ծրագիր: Փաստաթղթի ներքո իրենց ստորագրությունները դրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Իրանի մշակույթի նախարար Սեյեդ Մոհամմեդ Հոսեյնին:

Ինչպես հաղորդել է Սեյեդ Մոհամմեդ Հոսեյնին, ըստ փաստաթղթի, կողմերը միմյանց կաջակցեն մշակույթների շաբաթների, միջազգային փառատոնների, մրցույթների և ցուցահանդեսների կազմակերպմանը: Բացի այդ, մեծ ուշադրություն կդարձվի նաև կինոյի ոլորտին:

Ինչ վերաբերվում է թանգարանային և գրադարանային գործերին, ապա այստեղ նախատեսվում են մասնագետների, փորձագետների և ուսանողների այցելություններ, ինչպես նաև սեմինարների և կոնֆերանսների կազմակերպումներ: Աջակցություն կցուցաբերվի նաև Հայաստանի Ազգային գրադարանի և Իրանի Ազգային գրադարանի ու Արխիվի միջև համագործակցությանը:

Նշենք, որ ապրիլի 18-20-ը Հայաստանում է գտնվում իրանական պատվիրակությունը, Իրանի մշակույթի նախարար Սեյեդ Մոհամմեդ Հոսեյնիի գլխավորությամբ: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Ամենայն Հայող Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ տեղական ինքնակառավարման նախարար Արմեն Գևորգյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

>>>
Հայփոստը գործարկել է նոր Տեղեկատու կենտրոն
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 10:46

 ՙՀայփոստ՚ ՓԲԸ-ն գործարկել է նոր Տեղեկատու կենտրոն` նպատակ ունենալով բարելավել սպասարկման որակը և հաճախորդ-ընկերություն հաղորդակցությունը:

Ինչպես տեղեկացնում է ՙՀայփոստ՚ ՓԲԸ մամլո ծառայությունը, տեղեկատու կենտրոնը վերազինվել է ժամանակակից տեխնիկայով, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ավելի մեծաթիվ զանգերի միաժամանակյա ընդունումը: Ինտերակտիվ ձայնային պատասխանի համակարգն ապահովում է զանգերի ուղղորդումն ըստ ստորաբաժանումների, իսկ զանգերի ձայնագրումը հնարավորություն է տալիս վերահսկել ծառայության մատուցման որակը: Այդ նպատակով ՙՀայփոստ՚-ը ավելացրել է Տեղեկատու կենտրոնի աշխատակիցների թիվը, որոնք անցել են համապատասխան վերապատրաստում` բարձրորակ սպասարկման պահանջներին համապատասխանելու նպատակով:

>>>
Ֆրանսիական ֆինանսական զարգացման Proparco գործակալության 15 մլն.դոլարի առաջին ներդրումային նախագիծը Հայաստանում վստահվել է Ամերիաբանկին
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 10:45

2013 թվականի ապրիլի 18-ին ֆրանսիական նշանավոր ՙՊրոպարկո՚ Զարգացման Ֆինանսական կառույցի և Ամերիաբանկի միջև ստորագրվեց պայմանագիր, որի համաձայն Պրոպարկոն Ամերիաբանկին կտրամադրի 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Այն ուղղվելու է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի և սննդի վերամշակման փոքր և միջին ձեռնարկություններին: Պայմանագիրը ստորագրեցին Պրոպարկոյի ներդրումների գծով փոխտնօրեն Ժերոմ Բերտրան-Արդին և Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Արարողությանը ներկա գտնվեց և ողջույնի խոսք ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, վարկն ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտի և սննդի վերամշակման փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Նշվում է, որ այսօր գյուղատնտեսությունն առանցքային դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար: Պրոպարկոյի և Ամերիաբանկի համագործակցության արդյունքում երկարաժամկետ ֆինանսավորման նոր հնարավորություններ կստեղծվեն սննդամթերքի վերամշակման փոքր և միջին ձեռնարկությունների համար, ինչն էական նշանակություն կունենա Հայաստանի շուկայական տնտեսության զարգացման ու զբաղվածության մակարդակի բարձրացման համար:

ՙՀայաստանում իր այս առաջին նախագծի շրջանակներում Պրոպարկոն հպարտ է աջակցել Ամերիաբանկին` դինամիկ աճի ռազմավարություն ունեցող առաջատար ֆինանսական մի հաստատության, որը նաև աջակցում է գյուղատնտեսության հատվածին: Գյուղատնտեսությունը Պրոպարկոյի` Անդրկովկասում, և մասնավորապես Հայաստանում իրականացվող նախագծերի հիմնական ոլորտն է: Մենք որպես գործընկեր ընտրեցինք Ամերիաբանկը` հաշվի առնելով նրա դիրքը շուկայում, ֆինանսական կայուն ցուցանիշները, բանիմաց ղեկավարությունը և համագործակցությունը միջազգային ֆինանսական հաստատությունների հետ՚,-նշեց Ժերոմ Բերտրան-Արդին:

ՙԵս ողջունում եմ Պրոպարկոյի մուտքը Հայաստան: Ամերիաբանկը բարձր է գնահատում Պրոպարկոյի հետ նոր գործընկերական հարաբերությունների ստեղծումը, որը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել Բանկի վարկային պորտֆելը և ավելացնել ՓՄՁ, մասնավորապես գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում աշխատող ընկերությունների վարկավորման ծավալները` հաշվի առնելով, որ նշված ոլորտներն ազգային տնտեսության հիմնական շարժիչ ուժերն են: Ֆինանսավորման նոր միջոցների ներգրավումը ՓՄՁ-ներին թույլ կտա գործունեության հետագա զարգացման համար ստանալ երկարաժամկետ ֆինանսավորում, ինչպես նաև բարձրացնել իրենց մրցունակությունը՚,-նշեց Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերի վերլուծություն և ֆինանսական վարկանիշներ՚ Տեղեկագրի, վարկային պորտֆելի չափերով Արեմիաբանկը 2012 թվականի արդյունքներով գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների եռյակում, տարեկան կտրվածքով գրանցելով 7.9% աճ, մինչև 153 մլրդ.դրամ: Վարկային պորտֆելի կառուցվածքում ՓՄՁ ոլորտի մասնաբաժինը կազմել է 14% կամ 21.3 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 12% աճ: Այս ցուցանիշով բանկը գտնվում է առաջատարների տասնյակում:

Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Պրոպորկոն զարգացման ֆինանսական կազմակերպություն է, որի սեփականատերերն են Ֆրանսիական զարգացման գործակալությունը (AFD), ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ Ֆրանսիայի հյուսիսային և հարավային շրջաններից: Պրոպարկոյի առաքելությունն է զարգացող երկրներում մասնավոր ներդրումների խրախուսումը աճի և կայուն զարգացման ապահովման և հազարամյակի զարգացման նպատակների իրագործման նպատակով: Պրոպարկոն ֆինանսավորում է տնտեսապես իրագործելի և մրցունակ, սոցիալապես արդար և ֆինանսապես շահութաբեր նախագծեր: Պրոպարկոն հանդիսանում է աշխարհում զարգացման երկկողմանի ֆինանսավորման առաջատար կազմակերպություններից մեկը, որը ներդրումներ է կատարում չորս մայրցամաքներում` զարգացող, ինչպես նաև աղքատ երկրներում (մասնավորապես Աֆրիկայում) և ղեկավարվում է բնապահպանական և սոցիալական պատասխանատվության բարձր չափանիշներով:

>>>
Թերթ. ԲՀԿ առաջնորդն իշխանությունների հետ քննարկում է կոալիցիայի անդամ դառնալու և կառավարությունում պորտֆելները բաշխելու հարցը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 10:00

 ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս հանդիպել էր ՀՀ վարչպետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի հետ: Զրուցակիցները քննարկել են ապա կառավարության ձևավորման հարցը, գրում է ՙՀայկական Ժամանակ՚ թերթը, հղում կատարելով իր սեփական աղբյուրներին:

Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանն այս լուրերի առնչությամբ ասել է, որ կառավարության ղեկավարը պարբերաբար հանդիպում է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Իսկ ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը թերթի թղթակցին հայտարարել է, որ նման տեղեկություն ինքը չունի: Կուսակցության տարբեր ներկայացուցիչներ նույնպես ձեռնպահ են մնացել պաշտոնական պատասխաններից, սակայն, նրանցից մեկը մասնավոր զրույցում նշել է, որ ինքը նույնպես լսել է տեղի ունեցած հանդիպման մասին և փորձում է ճշտել մանրամասները: Թերթը գրում է նաև, որ նախօրեին Ծառուկյանը զրույցի էր հրավիրել կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներին, սակայն հանդիպման մանրամասները հայտնի չեն: ՙԲացի այդ, իշխանական շրջաններում լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ և ԲՀԿ միջև բանակցություններ են ընթանում կոալիցիա ձևավորելու կապակցությամբ: Համաձայն նույն աղբյուրների, Ծառուկյանը պատրաստ է դառնալ կոալիցիայի անդամ, եթե ԲՀԿ-ն նոր կառավարոությունում կստանա 5 պորտֆել: Իսկ ՀՀԿ-ն համաձայն է զիջել միայն 3-4 պորտֆել՚,-գրում է Հայկական Ժամանակը:

ՄԻևնույն ժամանակ, ՙՀրապարակ՚ թերթը նույնպես գրում է, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն քննարկում են կոալիցիա կազմելու հարցը: Թերթը պնդում է, որ կառավարության վերջնական կազմի հրապարակումը ձգձգվում է մինչև մայիսի 9-ը: ՙԱնդրկուլիսային բանակցություններ անցկացնող անձինք պայմանավորվել են այն մասին, որ եթե Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն զբաղեցնի 2-րդ տեղը, ապա որոշ պորտֆելներ, այդ թվում նաև հումանիտար բլոկից, հնարավոր է նաև դիվանագիտական կորպուսից, կարող են փոխանցվեն այդ կուսակցությանը՚,-գրում է Հրապարակը:

Նշենք, որ նախօրեին ՀՀԿ Գործադիր մարմնի Խորհրդի նիստում ՀՀԿ-ն ՀՀ վարչապետի պաշտոնում առաջարկել և սատարել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Աղբյուրի համաձայն, իրենց պաշտոնները նոր կառավարությունում կպահպանեն նաև Սեյրան Օհանյանը և Էդվարդ Նալբանդյանը:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով