ՙՀայփոստ՚ ՓԲԸ-ն գործարկել է նոր Տեղեկատու կենտրոն` նպատակ ունենալով բարելավել սպասարկման որակը և հաճախորդ-ընկերություն հաղորդակցությունը:
Ինչպես տեղեկացնում է ՙՀայփոստ՚ ՓԲԸ մամլո ծառայությունը, տեղեկատու կենտրոնը վերազինվել է ժամանակակից տեխնիկայով, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ավելի մեծաթիվ զանգերի միաժամանակյա ընդունումը: Ինտերակտիվ ձայնային պատասխանի համակարգն ապահովում է զանգերի ուղղորդումն ըստ ստորաբաժանումների, իսկ զանգերի ձայնագրումը հնարավորություն է տալիս վերահսկել ծառայության մատուցման որակը: Այդ նպատակով ՙՀայփոստ՚-ը ավելացրել է Տեղեկատու կենտրոնի աշխատակիցների թիվը, որոնք անցել են համապատասխան վերապատրաստում` բարձրորակ սպասարկման պահանջներին համապատասխանելու նպատակով: