ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը: Այս մասիի ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
ՙՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար՚,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
ՀՀ կառավարությունն ապրիլի 9-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմանակալության արարողությունից հետո հրաժարական տվեց: Հրաժարականի դիմումը ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մինչև նոր կառավարության ձևավորումը բոլոր նախարարները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը, սակայն, գտնվելով ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում: