ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ապրիլի 22-ին հարցաքննության է հրավիրվել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Այդ մասին նա հաղորդել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Նշենք, որ ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի երեկոյան ՙԺառանգության՚ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները փորձել են Բաղրամյան պողոտայով երթ կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդ, սակայն Ոստիկանության աշխատակիցները փակել են նրանց ճանապարհը: Տեղի ունեցած ընդհարման ընթացքում Մարտիրոսյանը ծեծի էր ենթարկվել: