Փետրվարին Դուք հայտարարեցիք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն սպառել է իր հնարավորությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Արդյո՞ք այսօր Մինսկի ձևաչափի շրջանակներում բանակցային գործընթացն այլընտրանք ունի:
Ես ընդամենը գնահատական եմ տվել Մինսկի խմբի իրական ձեռքբերումներին: Այդ գնահատականն, իրոք, այնքան էլ դրական չէ, բայց մյուս կողմից` բանակցային ձևաչափի առկայության փաստը, ըստ երևույթին, նպաստում է լրացուցիչ լարվածության վերացմանը: Եկեք նայենք Մինսկի խմբի վերջին ձեռքբերումներին: Մադրիդյան սկզբունքներն անընդունելի էին հակամարտության կողմերից առնվազն մեկի համար: Չնայած բանակցողների ջանքերին`վերջին ժամանակներս, հատկապես Հայաստանում նախագահական ընտրարշավի ընթացքում, ադրբեջանական կողմը կրկին սադրիչ գործողություններ է իրականացրել: Առաջին և վճռորոշ պահը, որը խոչընդոտում է հակամարտության խաղաղ կարգավորմանը և բանակցային գործընթացին, անմիջապես շահագրգիռ կողմերից մեկի բացակայությունն է բանակցային ձևաչափում: Եթե բոլորը գիտակցում են դե-ֆակտո պետության գոյությունը, ինչպիսին ԼՂՀ-ն, կարծում եմ, պետք է, վերջապես, ընդունել Ստեփանակերտի կարգավիճակը`որպես բանակցությունների մասնակից: Կան նաև մի շարք այլ երկրներ, որոնց անվտանգությանը և շահերին անմիջականորեն սպառնում է ղարաբաղյան հակամարտությունը: Թուրքիան և Իրանը գործնականում հարևանությամբ են գտնվում: Անկարան կարող է էապես ազդել Բաքվի քաղաքական գործընթացների վրա: Իսկ Թեհրանը կարող է նույնպես մասնակցել բանակցություններին`շատ լավ հասկանալով հակամարտության սկզբնաղբյուրները:
Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված կլոր սեղանի ժամանակ Դուք նշեցիք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է: Խոսկը վերաբերում է Հայաստանի, թե՞ միջազգային ողջ հանրության կողմից գոյություն ունեցող իրողությունների ճանաչմանը: Ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել:
2008 թվականից` Արևմուտքի կողմից Կոսովոն, այնուհետև Ռուսաստանի կողմից Հարավային Օսիան և Աբխազիան ճանաչելուց հետո, մենք հայտնվեցինք բացառապես նոր իրավիճակում:
Կարծում եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քաջ հասկանում է, որ որոշակի պահի Երևանն այլ ելք չի ունենա, քան ԼՂՀ-ն ճանաչելը: Այստեղ իրավիճակը բավականին բարդ է: Մի կողմից ՀՀ նախագահն իրավացի է` համարելով, որ միայն Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը կարող է հանգեցնել լարվածության աճի և նույնիսկ զինված բախումների: Մյուս կողմից, եթե ենթադրենք, որ Հայաստանն սպասում է, թե երբ մյուս երկրները կճանաչեն Ստեփանակերտը, ապա նման բան կարող է երբեք էլ տեղի չունենալ, քանի որ մյուսներն էլ, իրենց հերթին, սպասում են Հայաստանին: Այս պարագայում, կարծում եմ, որ Հայաստանն, այնուամնեայնիվ, պետք է առաջինը ճանաչի Արցախի անկախությունը, բայց միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ իրենից հետո այդ քայլին կդիմեն նաև Ռուսաստանը և, հնարավոր է, Իրանը: Իսկ հետո այդ նույն նպատակով կարելի է օգտագործել Սփյուռքի ներուժն Արևմուտքի երկրներում:
ICES դիտորդական առաքելության կազմում Դուք մասնակցել է Հայաստանի նախագահական ընտրություններին: Ձեր կարծիքով, որքանո՞վ են արդարացված և հիմնավորված Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման պահանջները:
Եկեք չձևացնենք, թե չգիտենք քաղաքական պայքարի կանոները: Պարտվելուց հետո ցանկացած թեկնածու հաղթողին մեղադրում է կեղծարարությունների մեջ: Առավել ևս, որ հաղթողը պետության ղեկավարն է: Իսկ եթե հարցնում եք իմ անձնական դիտարկումների մասին, ասեմ, որ քվեարկության օրն իրավիճակը միանգամայն հանգիստ էր, ինչը բնորոշ չէ կեղծարարությունների պարագայում: Երկրորդ` դիտորդներն Ընտրական օրենսգրքի լուրջ խախտումներ չբացահայտեցին, և երրորդ` նախագահ Սարգսյանն այդպես էլ լուրջ հակառակորդներ չունեցավ: Րաֆֆի Հովհաննիսյանը գործում է PR-խաղի կանոնների համաձայն: Չէ որ նրա շտաբը բավականին պրոֆեսիոնալ է, և այնտեղ զգում էին, որ քաղաքական գործիչն ընդդիմության առաջնորդ դառնալու համար պետք է դեռ շատ աշխատի ու չանհետանա ԶԼՄ-ներից: Իսկ ԶԼՄ-ներ կարծիքով, որպես կանոն, հետաքրքրություն են ներկայացնում միայն կոշտ հայտարարոությունները:
Ձեր կարծիքով, արտաքին խաղացողներից ո՞վ և ի՞նչ շարժառիթով է շահագրգռված Հայաստանում ընդդիմադիր ՙԲարևի հեղափոխության՚ հայտնությամբ:
Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ Հայաստաննում չկան ներքին անկարգությունների և քաղաքական դաժան պայքարի նախադրյալներ: Հայաստանը գտնվում է ոչ թե դրախտային կղզու վրա, այլ ժամանակակից աշարհի ամենաանկայուն տրածաշրջաններից մեկում: Ո՞վ է պատվիրատուն: Չգիտեմ, բայց նա, անշուշտ, գոյություն ուն: Տեխնոլոգիաները, անգամ լոգոտիպերը, հիշեցնում են սերբական ՙՀակահարվածը՚, գույնը` ուկրաինկան ՙնարնջագույններին՚: Ավելի շուտ կիրառվում է Ժենե Շարփի կողմից մշակված տեխնոլոգիան, որից օգտվում էր Վաշինգտոնը: Իհարկե, Հայաստանի ներքին իրավիճակի անկայունության մեջ շատ է շահագրգռված նաև Ադրբեջանը:
ԱՄՆ-ը և ԵՄ-ն, փորձագիտական որոշ գնահատականների համաձայն, Ռուսաստանի անհետևողական և չհամակարգված քաղաքականության պայմաններում, արդեն սկսել են առաջին քայլերն անել Հարավային Կովկասի վրա իրենց ազդեցության տարածման ուղղությամբ: Ձեր կարծիքով, ի՞նչ միտումներ կան այս ուղղությաբ:
ԱՄՆ տեսանկյունից Անդրկովկասը Մեծ մերձավոր արևելքի, այսինքն, ինչպես ասել է Զբիգնև Բժեզինսկին, ՙեվրասիական Բալկանների՚ մի մասն է: Դրան համապատասխան, տարածաշրջանը պետք է գտնվի մշտական քաոսի վիճակում, պատերազմի եզրին: Հայաստանը ներառված է այդ սցենարում, առավել ևս` որպես Մոսկվայի սակավաթիվ դաշնակիցներից մեկը հետխորհրդային տարածությունում: Պատահական չէ, որ Երևանում է ԱՄՆ ամենամեծ դիվանագիտական հաստատությունը տարածաշրջանում: ԱՄՆ, անշուշտ, հիմնական խաղացողներից մեկն է Անդրկովկասի ուժերի աշխարհաքաղաքական դասավորությունում: Այդ առումով նրա դերն ու շահերի մասշտաբը կարելի է համեմատել միայն Ռուսաստանի հետ: Իհարկե, կան նաև տարածաշրջանային խաղացողներ` Թուրքիան և Իրանը, որոնց համար նույնպես կարևոր է իրադարձությունների ընթացքը: Տարածաշրջանում ԵՄ ազդեցության ներուժ, գործնականում, չկա: Հայաստանը, իհարկե, ավելի մոտ է ԵՄ-ին, քան հետխորհրդային մյուս երկրները` բազմադարյա մշակութային և հասարակական կապերի առնչությամբ: Հենց հայերն են Եվրոպայի և նրա նույնականության մասը: Ընդ որում հայկական սփյուռքն այսօր ԵՄ և Եվրոպայի առանձին երկրների վրա ազդեցության ավելի շատ լծակներ ունի, քան ԵՄ-ն` Հայաստանում: Բնականաբար, այդ ազդեցությունն առնչվում է soft power-ին, սակայն, այդուհանդերձ, ԵՄ այժմ Կովկասում ընդհանրապես չունի սեփական soft power, ինչպես նաև` hard power: Կարծում եմ, որ ԵՄ բյուջեից հազիվ թե կարող են ավելի շատ միջոցներ հատկացնել ՙԱրևելյան գործընկերություն՚ մեռնող ծրագրին; նախակինում դա ընդամենը 600 մլն եվրո էր, սակայն, մասնակից բոլոր 6 երկրների համար և 5 տարվա ընթացքում: Ճգնաժամի պայմաններում, ամենայն հավանականությամբ, միայն Գերմանիան ի զորու կլինի վարել հավակնոտ արտաքին քաղաքականություն, սակայն այսօր նա նույնպես այնքան էլ հետաքրքրված չէ անդրկովկասյան տարածաշրջանով:
Հայաստանում նախագահական ընտրություններից հետո Երևանին առաջարկվող Մաքսային միության և ԵՄ հետ Ասացացման համաձայնագրի հակադրման խնդիրն էլ ավելի արդիական է դարձել: Ի՞նչ հնարավոր սցենարներ են նկատվում այս ուղղությամբ:
Վստահ եմ, որ տնտեսական տեսակետից Հայաստանը պետք է դիտարկի այն տարբերակը, որը կամրապնդիր իր անվտանգությունը: Հաշվի առնելով ԵՄ համապատասխան գործիքների և ներուժի բացակայությունը`կարծում եմ, որ Հայաստանը շուտով 2014 թ. Եվրասիական միությանն անդամակցման շուրջ բանակցություններ կսկսի: Զարմանում եմ, որ Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցության շատ հակառակորդներ ընդգծում են, որ ինտեգրումն անհնար է`ՌԴ հետ ընդհանուր սահմանների բացակայության պատճառով: Միաժամանակ նրանք երազում են եվրաինտեգրման մասին`իհարկե, մոռանալով, որ ԵՄ ամենամոտ երկիրը... Կիպրոսն է: Աբխազական երկաթուղու բացման նախագծի հաջող իրականացման և Մոսկվա-Թբիլիսի հարաբերությունների կարգավորման դեպքում Երևանը շատ ավելի մոտ կլինի Ռուսաստանին: Միաժամանակ Մոսկվան ցանկանում է որոշակի հաջողությունների հասնել հետխորհրդային տարածության ինտեգրման ճանապարհին, սակայն առայժմ դժվար է հաջողություն ակնկալել Ուկրաինայի հետ բանակցություններում: Այս առնչությամբ, հնարավոր է, Հայաստանի համար լավ պահ կստեղծվի` եվրասիական ինտեգրացիոն նախագծին մասնակցության շահավետ պայմանների հասնելու առումով: ԵՄ-ն օբյեկտիվորեն սպառել է զարգացման իր ներուժը, և հետխորհրդային տարածության երկրների ուղղությամբ եվրոպական նախագիծը փաստորեն կանգ է առել: Իսկ եվրասիական նախագիծը նոր է սկսվում: Իհարկե, հայտնի չէ, թե ինչ դրանից կստացվի, բայց շնորհիվ այդ նախագծի, Հայաստանն առնվազն մեկ` ակնհայտորեն ոչ ավելորդ, տարբերակ կունենա: