Հայաստանում մարդու իրավուքների ոլորտի հիմնական պրոբլեմներն
են` իշխանական կառույցների թափանցիկության բացակայությունը, դատական համակարգի
անկախության սահմանափակումները, կոռուպցիան: Նման եզրակացության է հանգել ԱՄՆ
պետդեպարտամենտ, մարդու իրավունքների վերաբերյալ իր ամենամյա զեկույցում:
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է 2012 թվականի մայիսի 6-ի
խորհրդարանական ընտրություններում իշխանական կուսակցության կողմից պետական
ռեսուրսներն իր օգտին օգտագործելու մասին: Զեկույցում նաև նշվում է
ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկությունների մասին, ինչպես նաև
ընտրական խախտումների վերաբերյալ բողոքների քննարկման գործընթացի թերությունների
մասին:
ՙԻշխանական բոլոր մակարդակներով կոռուպցիայի վերաբերյալ
պնդումները խարխլել են օրենքի գերակայությունը: Իսկ Հայաստանի իշխանությունները
բավականաչափ միջոցներ չեն իրականացնում կոռուպցիոներներին պատասխանատվության
ենթարկելու ուղղությամբ: Դատարանները դեռ շարունակում են ենթարկվել գործադիր
իշխանության քաղաքական ճնշումներին, ինչը բերեց քաղաքականապես մոտիվացված որոշակի
հետապնդումների, ինչպես նաև վճիռների ընդունման՚,-ասված է զեկույցում:
Զեկույցում նշվում է նաև բանակում տեղի ունեցող ՙկասկածելի՚
մահերի մասին, ընդ որում` ոչ մարտական պայմաններում, ինչպես նաև շարունակվող
դեդեվշչինայի, ինչպես նաև սպաների ու մյուս ծառայողների կողմից նորակոչիկների
նկատմամբ այլ, կոշտ վերաբերմունքների և այդ գործողությունների նկատմամբ
պատասխանատվության բացակայության մասին: Զեկույցի հեղինակները հաղորդում են նաև
իրավապահ մարմիների կողմից կալանավորների նկատմամբ իրականացվող տանջանքների ու
կտտանքների մասին: Պրոբլեմների շարքում նշվում է նաև, որ բանտերը գերհագեցված են,
իսկ բռնադատվածների բժշկական մակարդակը գտնվում է չափազանց ցածր մակարդակի վրա:
ՙԻշխանությունները շարունակում էին ձերբակալել և կալանավորել կասկածյալներին, ընդ
որում` առանց հիմքերի՚,-նշվում է զեկույցում:
Պետդեպարտամենտում վստահ են, որ կրոնական փոքրամասնությունների
անդամները տուժում են հասարակությունոմ տեղի ունեցող դիսկրիմինացիայից, իսկ
բռնությունները հայկական ընտանիքներում դեռևս շարունակվում է մնալ որպես որպես առկ
պրոբլեմ: ՙՍահմանափակ հնարավորություններով անձինք բախվում են խորընդոտների
հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: LGBT հանրության ներկայացուցիչները
նույնպես ենթարկվում են դիսկրիմինացիայի, այդ թվում նաև ռազմական և բանտային
իշխանությունների կողմից: Աշխատավորների իրավունքները սահմանափակված են, իսկ
աշխատանքային օրենսդրությունը թույլ է վերահսկվում՚,-ընդգծված է փաստաթղթում:
ՙ2011 թվականի դեկտեմբերին կառավարությունը հրապարակեց 2008
թվականի նախագահական ընտրություններին հաջորդող միջադեպերի ընթացքում զոհված 8
քաղաքացիների և ոստիկանության 2 աշխատակիցների մահվան հետաքննության վերաբերյալ
զեկույցը, ընդ որում, ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց՚,-ասված է
զեկույցում: