Շաբաթ, 15 Նոյեմբերի 2014 06:58
Սերժ Սարգսյանը փորձում է իր`առաջին հայացքից կառուցողական նախաձեռնություններով ընդդիմությանը ներքաշել հոգնատանջ ու անիմաստ բանակցությունների մեջ`դեռ 2011 թ. տեղի ունեցածի օրինակով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խոհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: >>> |
Շաբաթ, 15 Նոյեմբերի 2014 06:57
Մշտական զոհերը ղարաբաղյան և ադրբեջանական ԶՈՒ շփման գծում Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների արդյունք են: Նոյեմբերի 14-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: >>> |
Շաբաթ, 15 Նոյեմբերի 2014 06:56
Ադրբեջանը բանակցություններ է վարում ռուսական «Պանցիր Ս1» զենիթային հրթիռահրանոթային համալիրների գնման շուրջ: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այդ մասին հայտարարել է «Շչեգլովսի վալ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոպովը: >>> |
Շաբաթ, 15 Նոյեմբերի 2014 06:55
Ադրբեջանը ԼՂՀ ԶՈւ Մի-24 ուղղաթիռը խոցել է ԱՄՆ հրահանգով, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: >>> |
Շաբաթ, 15 Նոյեմբերի 2014 06:54
Եվրամիությունը պետք է խումբ ձևավորի, որը կզբաղվի Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի ոչնչացման հանգամանքների ուսումնասիրմամբ: Այդ մասին ասվում է ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի հայտարարության մեջ: >>> |
Շաբաթ, 15 Նոյեմբերի 2014 06:53
Ադրբեջանը շարունակում է իրավիճակի կանխամտածված սրումը ղարաբաղյան հակամարտության գոտում, ինչն ակնհայտ է ուսումնական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռի խոցմանն առնչվող Բաքվի վերջին սադրանքից: Այդ մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի հնամանախագահ Ֆրենկ Փալոունի հայտարարությունում: >>> |
Շաբաթ, 15 Նոյեմբերի 2014 06:52
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը լրջորեն անհանգստացած է հայկական ուղղաթիռի խոցման առնչությամբ և կոչ է անում թույլ չտալ լարվածության հետագա սրում: Ինչպես հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայյքը, այդ մասին Նյու Յորքում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ մամուլի քարտուղարը: >>> |
Շաբաթ, 15 Նոյեմբերի 2014 06:51
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող երկրները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն վերջին գործընթացներին հակամարտության գոտում և զգոնություն դրսևորեն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը երկրի խորհրդարանում` անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը: >>> |
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2014 09:49
Հաշվի առնելով ադրբեջանական վերջին սադրանքները ղարաբաղյան հակամարտության գոտում` Եվրամիությունը պետք է պաշտպանի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա: Այդ մասին ասվում է նոյեմբերի 12-ի ադրբեջանական սադրանքի առնչությամբ Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի համանախագահ Էլենի Թեոհարուսի` Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին հղած նամակում: >>> |
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2014 09:13
Քանի դեռ միջազգային հանրությունը որոշակի պատժամիջոցներ չի կիրառել ալիևյան ագրեսոր վարչակազմի նկատմամբ, ղարաբաղյան հակամարտության գոտում կշարունակվեն Բաքվի սադրանքները, որոնք տասնյակ մարդկանց կյանք են արժեցել: Այդ մասին ասվում է Կանադայի հայ ազգային կոմիտեի հայտարարությունում, որն առնչվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՄԻ-24 հայկակման ուղղաթիռի խոցմանը: >>> |
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2014 08:39
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողնեևրին որոշ մանրամասներ է ներկայարցել հանրապետական Սամվել Ֆարմանյանի հետ երեկվա ծեծկռտոցի մասին: >>> |
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2014 08:09
Ֆինլանդիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արտակ Ապիտոնյանը (նստավայրը` Ստոկհոլմ) իր հավատարմագրերն է հանձնել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Վյայնյամյո Նիինիստյոյին։ >>> |
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2014 07:53
Սահմանադրական դատարանի շենքի առջև բողոքի բազմամարդ ակցիա է ընթանում ընդդեմ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության: >>> |
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2014 07:51
Հայկական կողմին դեռ չի հաջողվել մոտենալ ուսումնավարժական թռիչք կատարելիս ադրբեջանական ԶՈՒ կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈՒ ուղղաթիռին: Facebook-ի իր էջում այդ մասին հաղորդել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ համապատասխան աշխատանք է տանում թե հայկական կողմը, թե ԿԽՄԿ: Նա ընդսմին հաղորդել է, որ անցած գիշերը համեմատաբար հանգիստ է անցել շփման գծում: >>> |
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2014 07:49
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի միջև վիճաբանությունն Ազգային ժողովում է վերաճել է ծեծկռտոցի: >>> |
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2014 04:38
Արդշինինվեստբանկը վերադարձրել է իր «ավանդական» Արդշինբանկ անվանումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ թիվ 83 լիցենզիայի վերաձևակերպման և բանիի վերանվանման մասին որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ Խորհրդի նոյեմբերի 13-ի նիստում: >>> |
Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2014 04:29
Հայաստանում Բիլայն ընկերության հաճախորդների բազան մեկ տարում աճել է 8.5%: Նման աճ ընկերությունում վաղուց չէր եղել, և ադ դինամիկան կապված է մեծ պահանջարկ ունեցող հաճախորդային ծառայությունների հետ»,-մեկնաբանել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, պատասխանելով հաճախորդների բազայի աճի և MNP գծով հաճախորդների ավելացման հեռանկարների վերաբերյալ ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին: >>> |
Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2014 12:42
Եթե հակառակորդը շարունակի այսպես պահել իրեն, մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում, hayzinvor.am-ին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը`մեկնաբանելով Ադրբեջանի կողմից արցախյան ուղղաթիռի ոչնչացումը: >>> |
Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2014 12:40
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը` աջակցություն խնդրելով ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված «ՄԻ-24» հայկական ուղղաթիռի անձնակազմի գտնվելու վայրը ճշտելու հարցում; >>> |
Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2014 12:39
ՀՀ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի հիշատակը: >>> |