Ադրբեջանը բանակցություններ է վարում ռուսական «Պանցիր Ս1» զենիթային հրթիռահրանոթային
համալիրների գնման շուրջ: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այդ մասին հայտարարել է
«Շչեգլովսի վալ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոպովը:
«Պանցիր-Ս1»-ը ռուսական ինքնագնաց զենիթային
հրթիռահրանոթային համալիր
է, որը նախատեսված է օդային հարձակման բոլոր
ժամանակակից և հեռանկարային միջոցներից քաղաքացիական եւ ռազմական օբյեկտների (այդ թվում ՀՕՊ մեծ հեռահարության համալիրների)
պաշտպանության համար: Պահպանվող օբյեկտը կարղո է պաշտպլանել նաև ցամաքային և ծովային
սպառնալիքներից:
Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ադրբեջանն
այն երկրների թվում են, որոնք
հետաքրքրություն են դրսևորում ռուսական «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային համալիրների նկատմամբ (ՆԱՏՕ-ի կոդը՝
SA-22 Greyhaund): Ռուսաստանը բանակցություններ է վարում այդ երկրների
հետ: