Եվրամիությունը պետք է խումբ ձևավորի, որը կզբաղվի Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի ոչնչացման հանգամանքների ուսումնասիրմամբ: Այդ մասին ասվում է ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի հայտարարության մեջ:
ՙՑավակցություններս եմ հայտնում ադրբեջանական զինված ուժերի կողմից խփված անզեն ուղղաթիռի անձնակազմի հարազատներին: Ցավոք, անձնակազմի ճակատագիրն անորոշ է մնում, քանի որ Ադրբեջանը շարունակում է սադրանքի վայրի գնդագոծությունը: Այս միջադեպն ամենալուրջն է 1994 թվականից ի վեր, երբ հրադադարի ռեժիմ հաստատվեց՚,- ասված է հայտարարության մեջ:
Նա նաև հայտնել է, որ արդեն նամակ է ուղարկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին, որում լույս է սփռել ադրբեջանական այդ սադրանքի վրա: