ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն
Զուրաբյանի և ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի միջև վիճաբանությունն Ազգային
ժողովում է վերաճել է ծեծկռտոցի:
Ավելի ուշ «Հրապարակ» թերթի թղթակցի հետ զրույցում
բացահայտելով միջադեպի մանրամասները` Սամվել Ֆարմանյանը խոստովանել է,
«դաստիարակչական նպատակով ապտակել է Զուրաբյանին»: Նրա ասելով, միջադեպը տեղի է
ունեցել Ազգային ժողովի ճեմասրահում, երբ ինքը «Ժառանգություն» խմբակցության
ղեկավար Ռուբեն Հակոբյանի քննարկում էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների
վերաբերյալ օրինագիծը: «Այդ պահին խոսակցությանը միջամտեց Լևոն Զուրաբյանը և ինձ
հետ սկսեց խոսել այնպիսի բառապաշարով, որով, ըստ երևույթին, սովոր են խոսել իր
ընտանիքում: Հենց այդ ժամանակ դաստիարակչական նպատակով ես նրան ապտակեցի: Համոզված
եմ, որ նման իրավիճակում ցանկացած հայ տղամարդ այդպես կվարվեր», - հավաստիացրել է
Ֆարմանյանը: