Ղարաբաղյան
հակամարտության կարգավորմամբ զբաղվող երկրները պետք է հատուկ ուշադրություն
դարձնեն վերջին գործընթացներին
հակամարտության գոտում և զգոնություն դրսևորեն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի
ազգային պաշտպանության նախարար
Իսմեթ Յըլմազը երկրի խորհրդարանում`
անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը:
Ինչպես հաղորդում է «Հաբերթուրքը»,
նախարարը, մասնավորապես, հայտարարել է. «Ադրբեջանը հայկական ուղղաթիռ է խփել։ Հայկական կողմի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, թե մտադիր են հակահարված տալ: Ոչ ոք չի կարող
կանխատեսել, թե առաջիկայում ինչպես կզարգանան գործընթացներն այս տարածաշրջանում: Ուստի ղարաբաղյան հակամարտության
կարգավորմամբ զբաղվող երկրները պետք է զգոն լինեն»:
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել է ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որրում եղել են
Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ
ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ
աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը
խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: